ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Հայեր, որոնք հավակնում են դառնալ
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին 14 քաղաքական ուժ է պայքարելու: Մեծամասնական ցուցակում 830 թեկնածու կա, որոնք առաջադրվել են 73 ընտրատեղամասերում:

Երեք մեծ կուսակցական միավորումները՝ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» - ը, Միխեիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» - ը և ընդդիմադիր քառյակը՝ «Պաատա Բուրճուլաձե - Պետություն ժողովրդի համար» - ը թեկնածուներ ունեն 72 տեղամասերում, որոնց հաջորդում է «Հայրենասերների ալյանս» - ը՝ ներկայացված 71 ընտրատեղամասում և «Իրակլի Ալասանիա - Ազատ դեմոկրատներ» - ը՝ 64 - ում:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 8-ին ավարտել է թեկնածուների գրանցումը, բոլոր ուժերը ներկայացրել են նաև ցուցակները: Այժմ տեսնենք, թե հայազգի ներկայացուցիչները որտեղ են առաջադրվել և որ կուսակցություններից:

Ախալքալաք և Նինոծմինդա

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ջավախքից հայազգի 10 պատգամավորի թեկնածություն է առաջադրվել:

Գործող իշխանությունների` «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» միավորման մեծամասնական թեկնածուն Նինոծմինդայից ընտրված ներկայիս պատգամավորն է` Հենզել Մկոյանը : 2012 - ին Հենզել Մկոյանն ընտրվել էր Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից:

«Թրասնփարենսի ինթերնեյշնլ - Վրաստան» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել էր Վրաստանի խորհրդարանի պատգամավորների «կեցվածքը» խորհրդարանում և պարզել, որ պատգամավորներից 27 - ն իրենց գործունեության չորս տարիների ընթացքում որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Հենզել Մկոյանը նրանցից մեկն էր: Վերջինս, սակայն, ակտիվություն է դրսևորում բիզնեսում, և Ջավախքում հայտնի է իր տարաբնույթ բիզնեսներով:

«Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» - ը համամասնական ցուցակի 23 - րդ հորիզոնականում ընդգրկել է գործարար Սամվել Մանուկյանին : Համամասնական ցուցակում ընդգրկվելու համար պայքարում էր Ախալքալաքի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Չնայած ոչ թե իրեն, այլ որդուն՝ Անդրանիկ Պետրոսյանին այդ ցուցակում ներառելու համար:

Երբ Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին Ջավախք էր այցելել և ներկայացրել իրենց մեծամասնական թեկնածուին՝ Հենզել Մկոյանին, Պետրոսյանների թիմը պահանջել էր ներկայացնել նաև համամասնական թեկնածուին: Կվիրիկաշվիլին այդպես էլ համամասնական թեկնածուի անունը չէր նշել: Առաջացած միջադեպի հետևանքով վարչապետը հեռացել էր Ախալքալաքում ընթացող հանդիպումից:

Հիշեցնենք՝ 2015 թ. դեկտեմբերի 28 - ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Դրանցով Ջավախքի երկու հայաբնակ շրջանները՝ Ախալքալաքն ու Նինոծմինդան միավորվեցին մեկ ընտրատարածքում, այսինքն՝ այսուհետ ունենալու են մեկ մեծամասնական պատգամավոր՝ նախկին երկուսի փոխարեն: Խորհրդարանն առաջնորդվել է Վենեցիայի հանձնաժողովի առաջարկությամբ և ընտրատարածքները բաժանել ըստ ընտրողների թվի՝ 47 000 ընտրող մեկ ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի համար: Այդպիսով, Ջավախքի 17 գյուղ ընտրությունների ժամանակ միանալու է Բորժոմի շրջանին և ընտրելու է իր պատգամավորին Բորժոմի շրջանից առաջադրված թեկնածուներից: Բորժոմում, սակայն, առաջադրված հայազգի թեկնածուներ չկան:

«Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն Ջավախքում Արսեն Կարապետյանն է: Նա զբաղեցնում էր Նինոծմինդայի ոստիկանապետի պաշտոնը, Ախալքալաքի կրթության ռեսուրս-կենտրոնի նախկին ղեկավար Նարցիս Կարապետյանի որդին է:

«Պաատա ԲուրՃուլաձե - Պետություն ժողովրդի համար» բլոկից մեծամասնական թեկնածու առաջադրվել է նինոծմինդացի գործարար Շաքրո Այվազյանը: Իսկ բլոկի համամասնական ցուցակի 18 - րդ հորիզոնականում ընդգրկվել է Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Մելքոն Մարգարյանը:

Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածուն Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլոյի) մեկ այլ պատգամավոր է՝ Աշոտ Սահարյանը:

«Դավիդ Թարխան Մոուրավի, Իռմա Ինախվիլի, Վրաստանի հայրենասերների ալյանսը, միասնական ընդդիմություն» բլոկն առաջադրել է Մերուժան Կարախանյանի թեկնածությունը:

«Ազգային ֆորում» - ի մեծամասնական թեկնածուն Արմենակ Փոլորչյանն է, ով Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի վրացերենի ուսուցիչ է: Նա նաև ներկայացված է համամասնական ցուցակում՝ 17 - րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Եվս երկու անկուսակցական թեկնածուներ են ինքնառաջադրվել. Ախալքալաքի սոցիալական ծառայության նախկին պետ Արտաշես Փալանջյանը և Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Ջաղացպանյանը կպայքարեն պատգամավորի մանդատի համար:

Ախալցխա և Ադիգեն

Սամցխե Ջավախքի վարչական կենտրոն համարվող Ախալցխայի շրջանում և Ադիգենում հայազգի մեծամասնական թեկնածուներ չկան, թեկուզ Ախալցախայում հայերը 40% են կազմել՝ համաձայն 2002 թ. մարդահամարի տվյալների:

Իվանիշվիլու ղեկավարած կուսակցությունն այստեղ առաջադրել է 2014 թվականից Ախալցխայի քաղաքապետի պաշտոնն ստանձնած Գիորգի Կոպաձեին: Սահակաշվիլու ղեկավարած «Միասնական ազգային շարժում»-ն առաջադրել է գործող պատգամավորի՝ Վաժա Չիթաշվիլու թեկնածությունը:

Ծալկա և Դմանիսի

Ծալկայ և Դմանիսի ընտրատարածքում առաջադրված 8 թեկնածուներից մեկն է հայ՝ Արմենակ Սարգսյանը , ով առաջադրվել է «Առաջադիմական դեմոկրատական շարժում» կուսակցությունից:

Մառնեուլ

Վրաստանի ազգային փոքրամասնություններով, առավելապես ադրբեջանցիներով ու հայերով բնակեցված Մառնելուլի շրջանի երկու ընտրատեղամասերում հայազգի թեկնածու չկա: Փոխարենը կան ադրբեջանցիներ:

Թբիլիսի

Մայրաքաղաք Թբիլիսիում առաջադրված հայազգի մի քանի ներկայացուցիչներ կան: Խորհրդարանում իր գործունեությունը շարունակելու հավակնություն ունի գործող պատգամավոր Ռուսլան Պողոսյանը: Նա «Վրացական երազանք - ժողովրդավարակն Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակի 19 - րդ հորիզոնականում է: Նա նախորդ ընտրություններին ևս ընտրվել էր համամասնական ցուցակով: Ռուսլան Պողոսյանը Վրաստանի խորհրդարանում Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահն է: Հաշվի առնելով նրա զբաղեցրած հորիզոնականը՝ կարելի է կանխատեսել, որ նա ևս մեկ անգամ կվերընտրվի:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու փորձ է անում Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Բարսեղյանը: Նա առաջադրվել է Հավլաբարի (Իսանի) ընտրատարածքից, ներկայացնելու է «Պաատա Բուրճուլաձե - Պետություն ժողովրդի համար» բլոկը:

Նույն բլոկից ներկայացրել են իրենց թեկնածությունները Արթուր Սարգսյանը ` Իսանի 8 - րդ ընտրատեղամաս և Սերգո Խաչատրյանը ` Գլդանիի 22 - րդ ընտրատեղամաս:

«Իրակլի Ալասանիա - Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 21 - րդ հորիզոնականում քաղաքացիական ակտիվիստ, թիֆլիսահայ Միխեիլ Ավագյանն է: Նա Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ է, ղեկավարում է «Շեն» ՀԿ-ն:

Հայաշատ է, ընդ որում՝ կանանցով առատ, «Մեր Վրաստան - Բադրի Պատարկացիշվիլի նախընտրական շտաբ»-ի համամասնական ցուցակը: 12 - րդ հորիզոնականում է Մարինե Ավդալյանը , 24 - րդում՝ Կարինե Առուշանյանը , 25 - ում՝ Նաիռա Բոզոյանը: Նրաց մասին, սակայն, որևէ տեղեկություն գտնել չհաջողվեց:

Վրաստանում 2014 թ. մարդահամարի

տվյալների ամփոփումը հայերի թվաքանակի կտրուկ նվազմամբ էր աչքի ընկել: Այդպիսով, Վրաստանի բնակչության 87 տոկոսը վրացիներ են, ավելի քան 6 տոկոսը՝ ադրբեջանցիներ, իսկ 4,5 տոկոսը (168,1 հազար) հայեր: Մինչ այս, Վրաստանում հայերի թվաքանակ շրջանառվում էր ավելի քան 300 հազարը:

Ուսումնասիրելով կուսակցությունների և քաղաքական միավորումների համամասնական ցուցակների առաջին 3 տասնյակը, որոնք հավանական է, որ հայտնվեն խորհրդարանում և հաշվի առնելով մեծամասնական թեկնածուների հնարավորությունները, կարելի է արձանագրել, որ Վրաստանի խորհրդարանում հայազգի ներկայացուցիչների թիվը լավագույն տարբերակում չի գերազանցի 5-ը: Առավել հավանական է նրանցից 3-ի ներկայությունը: Հիշեցնենք՝ դեռևս գործող խորհրդարանում հայազգի 3 պատգամավոր կա՝ Հենզել Մկոյանը Նինոծմինդայից և Սամվել Պետրոսյանը՝ Ախալքալաքից, Ռուսլան Պողոսյանը՝ Թբիլիսիից: Եթե իշխանությունների «քաղաքական խաղը»՝ նվազեցնել հայերի ներկայացվածությունը խորհրդարանում, ստացվի, ապա հայաբնակ Ջավախքից կընտրվի մեկ պատգամավոր, ինչից որ դժգոհում և խուսափում էին ջավախքցիները:

Քրիստինե Աղալարյան

Ջավախք 9 Ախալքալաք 10 Նինոծմինդա 7 Ախալցխա 4 Ծալկա 2 Թբիլիսի 3

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին