Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Խնդրում ենք բոլոր հեղինակներին, ովքեր հրատարակել են Ջավախքի և ջավախքցիների մասին գրքեր, թող մեզ տեղյակ պահեն այդ մասին, որպեսզի իրենց գրքերը նույնպես անվճար և առանց նախապայմանների տեղադրենք կայքում:
Հարգելի հայրենակիցներ
Առայժմս նոր գրքի շնորհանդես չի սպասվում, հենց նորություն լինի իմացեք առաջինն Դուք տեղյակ կլինեք այդ մասին մեր կայքից:Հանգույցում (ՊՈՐՏԱԼՈՒՄ) բոլոր գրքերը, որոնք վաճառվում են նշված են, իսկ եթե ցանկանում եք փոխանակել որևէ Ջավախքին վերաբերվող գիրք Ջավախքի մասին գրքի հետ, ապա խնդրում ենք կապնվել մեզ հետ, իսկ վաճառվող բոլոր գրքերի գնացուցակի մասին կարող եք ծանոթանալ բեռներով տեղքը (ՖԱՅԼԸ) ԳՆԱՑՈՒՑԱԿ
Նախապես շնորհակալություն
Հարգանքներով` Սերգեյ Խուդավերդյանhttp://www.javakhk.am/
E-mail: hanragitaran@mail.ru
Հեռախոս՝ + 374 55 51 01 30
+ 374 91 51 01 30
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ կամ ԱԿՑԻԱՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կայքում տեղադրված նյութերի հեղինակային բոլոր իրավունքները պատկանում է Սերգեյ Խուդավերդյանին։
Նյութերի օգտագործումը ցանկացած եղանակով, կարգավորվում է «Հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք»-ով, ներառյալ արտատպումը, տարածումը, առանց հեղինակի թույլտվությամբ արգելվում է։ Ընդ որում՝ կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում հետադարձ ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Թույլտվության պայմանագրեր
ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ No
Հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարման վերաբերյալ /համերգ, թատրոն, թատերականացված, էստրադային ներկայացումներ, շոուներ, շնորհանդեսներ, սպորտային և այլ միջոցառումներ կազմակերպողների համար/
Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությունը /հետագայում` Կազմակերպություն/, հիմնվելով 2006թ. հունիսի 15-ին ընդունված ՀՀ օրենքին, ՀՀ Կառավարության հեղինակային վարձատրության դրույքաչափերի մասին 11.01.2007թ. թիվ 506-Ն որոշմանը և 2003թ. նոյեմբերի 11-ին ՀՀ Պետական Ռեգիստրի Կենտրոնական մարմնի կողմից վերագրանցված իր Կանոնադրությանը /վկայական թիվ 03Ա 062963/, ի դեմս Գլխավոր Տնօրեն Ս.Ներսիսյանի, մի կողմից և /հետագայում` Օգտագործող/, որն իրականացնում է իր գործունեությունը իր ___________________________________________ համաձայն /կանոնադրություն, վկայականի Nօ, երբ է գրանցված/
ի դեմս Գլխավոր Տնօրեն՝ __________________________ ,
մյուս կողմից, այսուհետ կողմեր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ,
-Կազմակերպությունը` ստանձնելով հեղինակների և նրանց իրավահաջորդների, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների և նրանց իրավահաջորդների շահերը ներկայացնող և նրանց գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների լիազորությունները, սույն Պայմանագրով բոլոր հեղինակների և նրանց իրավահաջորդների անունից Օգտագործողին Թույլտվություն է տալիս իրականացնելու հեղինակների հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարում /ՙՀեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին՚ ՀՀ օրենք, հ. 13, ը/, հոդ. 63, 64/,
-Օգտագործողը լինելով միջոցառման կազմակերպողը կամ կատարողների գործակալը, իր գործունեությունն իրականացնելու նպատակով սույն Պայմանագրով ստանում է Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարման համար Թույլտվություն,
-սույն Պայմանագիրը չի տարածվում կատարողների և հնչյունագիր արտադրողների իրավունքների պահպանության վրա:
կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.1. ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ – հեղինակի համաձայնությամբ իրականացված գործողություն, որն առաջին անգամ ստեղծագործությունը մատչելի է դարձնում հանրությանը այն հրապարակելու, հրապարակայնորեն կատարելու, հրապարակայնորեն ցուցադրելու, եթեր հեռարձակելու կամ այլ միջոցներով:
1.2. ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ - դրամատիկական, երաժշտա - դրամատիկական, տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների, ինչպես նաև դրամատիկական երկն ուղեկցելու համար հատուկ գրված երաժշտական ստեղծագործությունների հրապարակային կատարում:
1.3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵՊԵՐՏՈՒԱՐ - հեղինակային իրավունքը պահպանվող գրական, դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, տեքստով կամ առանց տեքստի երաժշտական, պարարվեստի, բեմանկարչության ցանկացած հրապարակված ստեղծագործություն:
1.4. ՕԳՏԱԳՈՐԾՈՂ - համերգներ, թատերականացված կամ էստրադային ներկայացումներ, շոուներ, շնորհանդեսներ, սպորտային և այլ միջոցառումներ կազմակերպող անձ կամ կատարողի /կատարողների խմբի/ գործակալ:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2.1. Կազմակերպությունը սույն Պայմանագրով որոշված պայմաններով Օգտագործողին ոչ բացառիկ թույլտվություն է տալիս` իրականացնելու Հայաստանի Հանրապետության տարածքում Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարում:
2.2. Օգտագործողը պարտավորվում է օգտագործել միայն այն ստեղծագործությունները, որոնք նույնացված են անվանումով, հեղինակի անուն - ազգանվամբ:
2.3. Օգտագործողն իրավասու չէ առանց հեղինակից ստացված թույլտվության փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ստեղծված ստեղծագործություններում, ինչպես նաև օգտագործել դրանք կրճատված տեսքով:
2.4. Օգտագործողն իրավունք չունի երրորդ կողմին զիջել հրապարակային կատարման համար սույն Պայմանագրով ստացված թույլտվությունը, առանց այդ մասին Կազմակերպության գրավոր համաձայնության:
2.5. Սույն թույլտվությունը չի տարածվում ստեղծագործությունների օգտագործման այն ձևերի վրա, որոնք որոշված չեն սույն Պայմանագրով:
3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
3.1. Սույն Պայմանագրով, Օգտագործող կազմակերպությունը կազմակերպությանն է փոխանցում գումար (հեղինակային վարձատրություն) Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 11 Հունվարի 2007թ. N 506-Ն Որոշման:
3.2. Oգտագործողոը պարտավորվում է Կազմակերպությանը տրամադրել իր եկամուտների վերաբերյալ տեղեկություններ և հեղինակային վարձատրության վճարման ենթակա գումարի հաշվարկը ըստ ներկայացված ձևերի` միջոցառման ավարտից 5 օրից ոչ ուշ /հոդ.63, կետ 6/:
3.3. Հեղինակային վարձատրության վճարման համար սույն Պայմանագրի 3.2 կետով նախատեսված ժամկետների խախտման դեպքում Oգտագործողը Կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով:
4. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
4.1. Կազմակերպությունը երաշխավորում է կարգավորել հեղինակների և նրանց իրավահաջորդների` Օգտագործողին ներկայացված բոլոր հնարավոր գույքային պահանջները` նրանց ստեղծագործությունների սույն Պայմանագրով որոշված հրապարակային կատարման հետ:
4.2. Օգտագործողը երաշխավորում է, որ հեղինակների և նրանց իրավահաջորդների հետ սույն Պայմանագրով նախատեսված բոլոր հաշվարկները կիրականացվեն միայն Կազմակերպության միջոցով:
4.3. Հեղինակային վարձատրության հետ կապված բոլոր տեսակի հարկերն ու պահումները կատարվում են Կազմակերպության կողմից` ՀՀ օրենքով սահմանված կարգով:
5. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Օգտագործողը պարտավորվում է Կազմակերպության ներկայացուցչին տրամադրել սույն Պայմանագրով վճարման ենթակա հեղինակային վարձատրության հաշվարկման և ճշգրտման համար անհրաժեշտ բոլոր ֆինանսական փաստաթղթերը /Օրենքի հոդ.63, կետ 6/:
5.2. Օգտագործողը պարտավորվում է իր ցանկացած միջոցառման ժամանակ անվճար տեղ հատկացնել կազմակերպության ներկայացուցչին` ստուգիչ լսումներ անցկացնելու նպատակով:
5.3. Կազմակերպությունը պարտավորվում է պահպանել նշված ստուգումների ժամանակ ստացված տեղեկատվության գաղտնիությունը:
6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
6.1. Սույն Պայմանագրի շրջանակներում Օգտագործողի և Կազմակերպության միջև տարաձայնություններն ու վեճերը լուծվում են խաղաղ բանակցությունների միջոցով:
6.2. Չկարգավորված վեճերը լուծվում են դատական կարգով` ըստ պատասխանողի գտնվելու վայրի:
7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ՙ ________ ՚ ____________ 20 թ.
7.2. Սույն Պայմանագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարացվում է Կողմերի լռելյայն համաձայնությամբ` մինչև Կողմերից մեկի գրավոր տեղեկացումը պայմանագիրը լուծարելու կամ փոփոխելու մասին, բայց ոչ ուշ 30 օրից` սկսած պայմանագրի լուծարման ենթակա ժամկետից:
7.3. Սույն Պայմանագիրը կարող է լուծարվել Կողմերի համաձայնությամբ: Լուծարման նախաձեռնություն ցուցաբերող կողմը պետք է լուծարման մասին գրավոր տեղեկացնի մյուս կողմին ոչ ուշ 30 օրից` սկսած պայմանագրի լուծարման ենթակա ժամկետից:
Եթե Օգտագործողը չի կատարում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կամ ներկայացնում է հեղինակային վարձատրության որոշման համար անհրաժեշտ ոչ ճիշտ կամ թերի տեղեկություններ, Կազմակերպությունն իրավասու է միակողմ լուծարել սույն պայմանագիրը:
7.4. Սույն Պայմանագրի գործողության դադարումից հետո նրա երրորդ կետի դրույթները մնում են ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև չկատարվեն սույն Պայմանագրից բխող Օգտագործողի վճարման հետ կապված պարտավորությունները:
7.5 Պայմանագրի լուծարումը զրկում է Օգտագործողին Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված ստեղծագործությունների հրապարակային կատարման իրավունքից: Սակայն Օգտագործողն իրավասու է համապատասխան թույլտվության համար կրկին դիմել Կազմակերպությանը:
8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
8.1. Այն Կողմը, որի մոտ կատարվում են իրավա - կազմակերպչական կարգի փոփոխություններ և կամ որը դադարեցնում է իր գործունեությունը, այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է մյուս Կողմին:
8.2. Սույն Պայմանագրում փոփոխություններն ու լրացումները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և գրավոր:
8.3. Սույն Համաձայնագիրը կազմված է և ստորագրված երկու հավասարազոր օրինակից` մեկական օրինակ Կողմերից յուրաքանչյուրի համար:
Կատարված է ,,____________,, ________________________ 20.. թ.
Կողմերի գտնվելու վայրը և բանկային տվյալները.
Կազմակերպություն՝
ՏՆՕՐԵՆ՝ Ս. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հասցե` Երևան, Կորյունի 19ա
Հեռախոս` 529-492
Հաշիվ` 163038104952, Հայէկոնոմբանկի Մյասնիկյան մասնաճյուղ
ՀՎՀՀ 0153806
Օգտագործող՝
ՏՆՕՐԵՆ՝
Հասցե՝
Հեռախոս
Հաշիվ`
ՀՎՀՀ