Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1870 թվականի փետրվարի 21-ին Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում:
Նախնական կրթությունը ստացել է գյուղի սբ. Մինասի արական միդասյա եկեղեցական - ծխական դպրոցում:
1885-90 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1895 թվականին Բեռլինի համալսարանում:
Հայոց լեզու է դասավանդել Ախալքալաքում և Թիֆլիսում:
Գրել է գրաքննադատական հոդվածներ, կազմել այբբենարան:
Առավել ուշագրավ են գրպանի ուղղագրական բառարանը և հայոց լեզվի տարրական դասընթացը, որոնք ունեցել են մի քանի հրատարակություն
«Պատմական քերականութիւն արեւելահայ լեզուի» (1906) աշխատության մեջ անդրադարձել է Ժամանակի լեզվաբանական և հայրենագիտական հարցերի, քննարկել հայերենի ցեղակցության, արևելահայ գրակական լեզվի և բարբառների փոխհարաբերության խնդիրները, գրական լեզվի ձևավորման գործընթացը:
1894 թվականին, Գ. Վանցյանը հրապարակում է բոշաների մասին իր անտիպ աշխատության մի նոր հատված՝ «Պատմական ակնարկ բոշաների անցյալից» խորագրով, ուր հեղինակն անդրադառնում է այդ ժողովրդի անվան, ծագումնաբանական, Հայաստան մուտքի և զբաղեցրած բնակավայրերի, նաև քրիստոնեացման խնդիրներին։
Գրիգոր Վանցյանի «Հայ բոշաներ» աշխատությունը 1894 հուլիս 7-ին ստացել է «Իզմիրեանց» գրական մրցանակ։
1890-ական թվականներին և 1900-ական թվականների սկզբներին Վանցյանը լեզվաբանությանն առնչվող հոդվածներով հանդես է գալիս «Մուրճ» (Թիֆլիս), «Հանդես ամսօրյա» (Վիեննա), «Անահիտ» (Փարիզ) և այլ հանդեսներում, 1900–1901 թվականներին Վանցյանը հոդվածներով, գրախոսականներով և ակնարկներով հանդես է գալիս Թիֆլիսի «Տարազ» հանդեսում, իսկ 1904–1905 թվականներին Թիֆլիսի «Լումա» ամսագրում հրապարակում է երեք աշխատանք, որոնցից երկուսը լեզվաբանական են («Նյութեր հայերենի մշակության համար», «Լումա», 1904, № 5, էջ 180–184, «Հայերենը մշակելու նյութեր», «Լումա», 1905, № 1, էջ 101–104), մեկը՝ իմաստասիրական բնույթի («Փիլիսոփայական զրույցներ», «Լումա», 1904, № 1, էջ 94–110)։