ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Հայկուշ Քոհլըր 100.000 Տոլար Կը Նուիրէ Ախալցխայի Հայ Կեդրոնին

Հայ Օգնութեան Միութեան վաստակաւոր անդամներէն՝

Կեդրոնական եւ Շրջանային մակարդակի ղեկավար պաշտօններ վարած Հայկուշ Քոհլըր

Հինգշաբթի, 1 Մարտին, 100,000 տոլար նուիրեց Ախալցխայի Հայ կեդրոնին, որ այսուհետեւ պիտի կրէ իր անունը: Իր նուիրած գումարով ամբողջովին պիտի վերանորոգուի շրջանին համար կարեւոր հաւաքատեղի դարձած կեդրոնը:

Հայկուշ Քեղինեան-Քոհլըր տարիներ շարունակ մեծ նուիրումով ծառայած է Հայ Օգնութեան Միութեան եւ ղեկավարած է ՀՕՄի Ջաւախքի յանձնախումբը, սատարելով այդ շրջանի հայութեան կրթական եւ մշակութային վերելքին:

ՀՅԴի վաստակաւոր անդամ Հայկուշ Քոհլըր

նաեւ բազմաթիւ բարեգործութիւններ իրականացուցած է Հայաստանի եւ Արցախի մէջ,

ինչպէս նաեւ իր մշտական աջակցութիւնը շնորհած է համայնքիս ազգային հաստատութիւններուն ու կառոյցներուն:

Լուսանկարում՝

Ձախէն աջ՝ Յարութ Մանուկեան, Լենա Պoզոյեան, Հայկուշ Քոհլըր եւ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի անդամ Կարօ Իսփէնճեան:
Ջաւախք 1 Ախալցխա 2 Հայ Օգնութեան Միութիւնը 17 Հայկուշ Քոհլըր 4 ՀՕՄի Ջաւախքի յանձնախումբ 1 Ախալցխայի Հայ կեդրոն 2 ՀՅԴ 2