ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Վիրահայոց թեմի առաջնորդ․ Ջավախքի դպրոցներում ուսուցիչների պակաս կա

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները և համայնքին հուզող հարցերը:

Այս մասին նա ասաց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում։

Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծեց Վրաստանի հայկական շատ դպրոցներում ուսուցիչների պակասի ու մանկավարժների վերապատրաստման անհրաժեշտության մասին:

«Շատ դպրոցներ ուսուցիչներով ապահովելու խնդիր ունենք:

Իհարկե, սա Վրաստանի կրթության նախարարության խնդիրն է, բայց գիտենք, որ Հայաստանում անվճար ուսուցանում են Վրաստանից գնացած հայ երիտասարդների, ովքեր մանկավարժ դառնալու ցանկություն ունեն: Եվ նրանք հետո կվերադառնան այստեղ՝ հայկական դպրոցներում դասավանդելու, հատկապես Սամցխե-Ջավախքի և Քվեմո- Քարթլիի շրջաններում», - նշեց Վիրահայոց թեմի առաջնորդը:

«Վրաստանում կա 120-ից ավելի հայկական դպրոց:

Դրանցում հարյուրավոր մանկավարժների կարիք կա: Մենք Ջավախքում դպրոց ունենք, որտեղ ավարտած լավ աշակերտը չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց նույն դպրոցում դասավանդում է: Դրա համար կրթական մակարդակը ցածր է, և մենք այն բարձրացնելու խնդիր ունենք»,- նշեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նա հավելեց, որ ինքը ՀՀ Նախագահին խնդրել է, որպեսզի առավել աշխուժացվեն մշակութային կապերը Հայաստանի և Վրաստանի միջև:

«Մենք շատ լավ ենք ճանաչում Վրաստանը, վրացական մշակույթը, քանի որ հայերը շատ են Վրաստան այցելում, բայց վրացիները Հայաստան քիչ են այցելում և չեն ճանաչում Հայաստանն ու հայկական մշակույթը: Եվ հարկավոր է, որպեսզի աշխուժանան մշակութային կապերը: Մշակութային կապերի համատեքստում առանձնացրել ենք հայ ստեղծագործողների աշխատանքները, նաև արդի հայ գրականությունը պետական մակարդակով վրացերեն թարգմանելու հարցը: Այսօր այդ հարցերը լուծվում են կամ գրողների միության կամ ուղղակի անհատների միջոցով, իսկ հարկավոր է հայ գրականությունը վրացերեն թարգմանել, քանի որ Վրաստանում ընթերցանությունը շատանում է, շատ նոր գրախանութներ են բացվում, որոնք դառնում են գրքասերների ակումբներ», - մանրամասնեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդը

ՀՀ Նախագահի հետ կարևորել է նաև հայ գործարարների կողմից Սամցխե-Ջավախքի շրջանում ներդրումներ անելու հարցը:

«Շատ է անհրաժեշտ, որ տեղի բնակչությունը, բացի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներից, որը հիմնական զբաղմունքն է, այլ աշխատանքներ ևս ունենան, որպեսզի սոցիալական կյանքն այնտեղ ավելի ապահով լինեն, և մարդիկ չլքեն իրենց համայնքները»,- ասաց նա:

Աղբյուր`

Panorama.am
Ջավախք 4 Վրաստան 9 Վիրահայոց թեմ 4 Սամցխե-Ջավախք 2 Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան 4

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին