ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
  • 2021

    Մելքոնյան Աշոտ

    Աշոտ Մելքոնյան

    Ախալքալաք

    Մելքոնյան Աշոտ

    16.02.1961

    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


    Տարածել

    Փետրվարի 16-ը մեր ժամանակների անվանի պատմաբան, պատմական գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ծննդյան 60-ամյակն է:

    Աշոտ Աղասու Մելքոնյանը ծնվել է 1961 թ. փետրվարի 16-ին Ախալքալաքում:

    1977 թ. ավարտել է Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան 4-րդ հայկական միջնակարգ դպրոցը:

    1977-82 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:

    1989 թ. Ա. Մելքոնյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի առաջին երեսնամյակին» թեմայով, իսկ 2002 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին» թեմայով, ստանալով պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

    1986 թ. հոկտեմբերին Աշոտ Մելքոնյանն աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ` որպես լաբորանտ, ապա գիտաշխատող, գիտնական քարտուղար և գիտական հարցերի գծով փոխտնօրեն: 2002 թ. հուլիսից Ա. Մելքոնյանը ինստիտուտի տնօրենն է:

    2004 թ. ստացել է պրոֆեսորի կոչում: 2006 թ. ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ, 2014 թ.՝ ԳԱԱ ակադեմիկոս:

    2009 թ. օգոստոսին դարձել է Ախալքալաքի պատվավոր քաղաքացի:

    Ջավախք հանրագիտարանի և Ջավախքի համացանցային պորտալի անունից ի սրտե շնորհավորում ենք մանկավարժ պատմաբանին` ծննդյան 60 - ամյակի առթիվ և հղում մեր բարեմաղթանքները` քաջառողջություն, անսահման երջանկություն, երկար տարիների կյանք, նորանոր հաջողություններ գիտական աշխատանքում և կյանքում։

  • 2020

  • 2019

    Սեպտեմբերի 27-ին


    Երևանի պետական համալսարանի հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ երեկ մի խումբ համալսարանի դասախոսներ պարգևադրվել են «Ոսկե» և «Արծաթե» մեդալներով, նրանց թվում են նաև ջավախքցի դասախոսներ`

    Սահարյան Արամ Ազատի (Մեծ Պամաճ),
    Ալեքսանյան Իսկուհի Լևոնի (Ալաստան),
    Մակարյան Արմեն Հովհաննեսի (Բարալեթ),
    Դիլբանդյան Սամվել Աղվանի (Վաչիան),
    Մալխասյան Արա Շավարշի (Գանձա),
    Կոստանյան Արմեն Հրաչայի (Տաբածղուրի):

    «Ջավախք» հանրագիտարանի անունից սրտանց շնորհավորում ենք և մաղթում հաջողություններ և գիտական նորանոր ձեռբերումներ:

    Մովսես Աբելյան

    Երևան

    Մովսես Աբելյան

    07.11.1963 թ.

    Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու


    Տարածել

    Հունիսի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրամանով մեր երկրացի` Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական՝ վեհաժողովի և խորհրդակցությունների գծով:

    Ծնվել է 1963 թ. նոյեմբերի 7-ին, Երևանում, Ծղալթբիլացի Սիմոն Աբելյանի ընտանիքում: 1970-80 թթ. սովորել է Ծղալթբիլայի միջնակարգ դպրոցում:

    1980-85 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց անմիջապես աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտական հատուկ կոնստրուկտորական բյուրոյում: 1986 թ. ընդունվել է ՀՀ Հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան և տեղափոխվել է ՄՊՀ, որտեղ 1989 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

    1989 թ. աշխատանքի է անցել ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում` որպես ասիստենտ, 1990 թ. դեկանի տեղակալ, 1992 թ. դոցենտ: 1992-93 թթ. ուսանել է Նյու - Յորքի Միջազգային տնտեսական հարաբերություների համալսարանում:

    1993 թ. աշխատանքի է անցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացչությունում` որպես երկրորդ քարտուղար, 1993 թ-ից աոաջին քարտուղար, 1995-ին` խորհրդական: 1994 թ. ընտրվել է ՄԱԿ-ի ֆինանսական և իրավական հարցերով փորձագետների խմբի փոխնախագահ: 1996 թ. նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ ժամանակավոր հավատարմատար:

    1997 թ. դեկտեմբերին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ստանալով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: 1998 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 53-րդ նստաշրջանում ընտրվել է բյուջետային հարցերով հանձնաժողովի նախաահ: 2000 թ. ընտրվել է ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի փոխնախագահ:

    2001 թ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր խորհրդի նախագահ: 2011-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անվտանգության բաժնի տնօրեն:

    Շնորհավորենք մեր համաերկրացուն և մաղթենք նորանոր հաջողություններ աշխատանքում ու կյանքում:

  • 2018

    Խաչատուր Ստեփանյան

    Ղադոլար

    Խաչատուր Ստեփանյան

    02.12.1976

    Պատմական գիտությունների դոկտոր


    Տարածել

    ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 004 մասնագիտական խորհրդի 2018թ. փետրվարի 27-ի որոշմամբ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ (1920-1930-ԱԿԱՆ ԹԹ.)» ատենախոսության պաշտպանության համար Ախալքալակի շրջանի Ղադոլար գյուղի զավակ՝ Խաչատուր Ռոստոմի Ստեփանյանին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

    Ծնվել է 1976 թ. դեկտեմբերի 2-ին Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղում:

    1983-91 թթ. սովորել է գյուղի ոչ լրիվ միջն. դպրոցում, 1993-ին ավարտել է Բուռնաշեթի միջնակարգ դպրոցը:

    1994-98 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետում:

    1998-2001 թթ. սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում, 2004 թ. ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհրդում «Ռուբեն Տեր-Մինասյան (հասարակական - քաղաքական գործունեությունը)» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

    2001 թ. Ախալքալաքում հիմնադրել է «Ա-ԻՆՖՈ» լրատվական կենտրոնը:

    2006թ. սեպտեմբերից մինչ օրս դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնում:

  • 2017

  • 2016

  • 2015

  • 2014

    Շառլ Ազնավուր

    Փարիզ

    Շառլ Ազնավուր
    (Ազնավուրյան Վաղինակ Միքայելի)

    22.05.1924

    Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան:


    Տարածել

    Այսօր աշխարահռչակ շանսոնե, մեր հայրենակից Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակն է

    Ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում, Ախալցխացու ընտանիքում:

    Իր առաջին երգը՝ «Ես հարբած եմ», ստեղծել է 1944-ին:

    1959-ին, Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո,արժանացել է համընդհանուր ճանաչման: Գրել է հազարից ավելի երգեր («Սիրո թմբուկները», «Մամա», «Սա է վերջը», «Ալելուիա», «Երկու կիթառ», «Եվ սակայն», «Քաղաքը», «Պետք է գիտենալ» ևն):

    Շառլ Ազնավուրը նկարահանվել է «Գլուխը՝ պատը», «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլ ֆիլմերում:

    1988-ից ավելի քան 10 անգամ եղել է Հայաստանում: Փարիզում կազմակերպել է Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդը, գրել «Քեզ համար, Հայաստան» (Ժ. Կառվարենցի հետ) երգը, այցելել աղետի գոտի: 1993-ին Երևանում բացվել է «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:

    2004 թ. մայիսի 27-ի ՀՀ նախագահի հրամանագրով ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Շառլ Ազնավուրին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:

    Սուրիկ Խուդավերդյան

    Բեժանո

    Սուրիկ Խաչատուրի Խուդավերդյան

    21.04.1952

    Տեխնիկական գիտությունների դոկտոր:


    Տարածել

    Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակ ստանալու կապակցությամբ:


    Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակի է արժանացել

    տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում
    Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի զավակ,

    տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
    ՀԱՊՀ «Ֆոտոէլեկտրոնային սարքեր կապի օպտիկական համակարգերում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար՝
    Սուրիկ Խուդավերդյանն՝

    «Օպտիկական ազդանշանի սպեկտրային վերլուծության նոր, բազմանպատակ կիսահաղորդչային սենսոր»
    գիտական հոդվածների շարքի համար:

    Մաղթում ենք նորանոր հաջողություններ ու անսպառ եռանդ թե անձնական, թե գիտական ու հասարակական կյանքում:

    Տեր-Գուլանյան Մերուժան

    Գոման

    Մերուժան Սարգսի
    Տեր-Գուլանյան

    29.11.1948

    Գրող, հրապարակախոս


    Տարածել

    Երևանի 2796-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 8-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին,

    հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ

    Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել մեր համաերկրացի գրող, հրապարակախոս Մերուժան Տեր - Գուլանյանին:

    Ջավախք հանրագիտարանի և Ջավախքի համացանցային պորտալի անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ` Մեծարգո պարոն Գուլանյան

    և հղում մեր բարեմաղթանքները` ցանկանալով Ձեզ քաջառողջություն, անսահման երջանկություն, երկար տարիների կյանք, նորանոր հաջողություններ կյանքում։

    Շնորհավորում ենք

  • 2013

    Արթուր Ստեփանի Մեսչյան

    Երևան

    Արթուր Ստեփանի Մեսչյան

    Ծնվել է 1949 թ.

    Ճարտարապետ, ռոք-երաժիշտ, երգիչ


    Տարածել

    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով


    Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

    Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝
    Արթուր Մեսչյանին (ճարտարապետ)՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար:

    Շնորհավորում ենք մեր երկրացի, տաղանդավոր ճարտարապետ և երգահան Արթուր Ստեփանի Մեսչյանին
    Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:

    Մաղթում ենք նրան առողջություն և կորով, անձնական հաջողություններ և, որ չափազանց կարևոր է՝ ստեղծագործական նոր թռիչքներ, նոր բարձունքներ: Ձեզանով մենք ավելի հարուստ ենք և ավելի ուժեղ: Շարունակե՛ք հարստացնել և ուժեղացնել մեզ:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

    Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

    2013թ. Դեկտեմբերի 29 Երևան ՆՀ- 371 -Ա

  • 2012

    Սանոսյան Արտյուշ

    Սաթխա

    Սանոսյան Արտյուշ

    12.02.1937

    Մանկավարժ-պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու


    Տարածել

    Ծնունդդ շնորհավոր, պարոն Սանոսյան:


    Մեծարգո պարոն Սանոսյան

    Ջավախք հանրագիտարանի և Ջավախքի համացանցային պորտալի անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ`

    մանկավարժ պատմաբանիդ` ծննդյան 75-ամյակի առթիվ

    և հղում մեր բարեմաղթանքները`

    ցանկանալով Ձեզ քաջառողջություն, անսահման երջանկություն, երկար տարիների կյանք,

    նորանոր հաջողություններ ու անսպառ եռանդ թե անձնական, թե գիտական ու հասարակական կյանքում:

  • 2011

  • 2010

  • 2009

  • 2008

  • 2007


Թվիթերի թարմացումները

Գր. Եսայան - Ջավախքի աղջիկ (124 մեկնաբանություն - 11.02.2021)