ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

«Ցավում եմ, որ Արցախը համահայկական խնդիր է,
Ջավախքը` միայն ջավախքցունը». Գագիկ Գինոսյան

«Մեր երկրի դիվանագիտական կորպուսի ամենակարևոր կետերը պետք է լինեն ԱՄՆ - ը, Ռուսաստանը, Իրանն ու Վրաստանը, սակայն մենք հերթական անգամ ականատես ենք լինում, որ Վրաստանում ՀՀ դեսպանն անգործության է մատնված», - այսօր մեզ հետ զրույցում նշեց «Կարին» ավանդական երգի - պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` անդրադառնալով վերջերս Ախալցխայում հայերի և վրացիների միջև տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ, ինչպես հայտնել է «Ջավախք» հայրենակցական միությունը, ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխ և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդները, ավանդույթի համաձայն, բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան, կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց ցեղասպանության զոհերի հասցեին:

Գ. Գինոսյանի խոսքով, տեղի ունեցած միջադեպի պատճառով երկու - երեք օր է` Վրաստանի ներքին գործերի նախարարն Ախալցխայում է, մինչդեռ ՀՀ - ի դեսպան Յուրի Վարդանյանը դեռ պատրաստվում է մեկնել դեպքի վայր.

«4-5 երիտասարդ հայի ուղղակի այնպիսի ծեծ ու ջարդ են տվել ոչ մի վատ բան չանելու համար, որ ծեծվածներից մեկն անգամ անկողնուց չի կարողանում վեր կենալ», - նշեց նա` հավելելով, որ ամբողջությամբ չի տիրապետում փաստերին, որովհետև զերծ են մնում ծեծվածների հետ խոսելուց, քանի որ նրանց հեռախոսները գաղտնալսվում են և յուրաքանչյուր խոսակցություն նրանց կարող է ավելի վատ հաշվեհարդարի առջև կանգնեցնել.

«Այն գիտեմ, որ ջահերով երթից հետո տղաները բարձրացել են իրենց գյուղի ուժերով կառուցված մատուռի մոտ, որը տեղի հայերի համար սրբավայր է, որպեսզի կրակ վառեն` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, և տեսել են, որ կողքի քաղաքի վրացիներն այդտեղ հարբեցողությամբ են զբաղված, փորձել են բացատրել, որ սրբավայրի մոտ չի կարելի նման բաներ անել, ծեծկռտուք է սկսվել, բայց ամեն ինչ արագ հարթվել է, և մարդիկ գնացել են տներով:

Հաջորդ օրը ոստիկանությունը միջադեպի բոլոր մասնակիցներին հավաքել է և 4-5 հայ երիտասարդի «լավ դաս է տվել»` հայհոյելով հայ ազգին, ցեղասպանության զոհերին, վիրավորելով մարդկանց արժանապատվությունը: Եվ այդ ամենը եղել է հենց տեղի ոստիկանապետի մակարդակով»:

Գ. Գինոսյանը նշեց, որ ախալցխացիները պահանջում են, որ ոստիկանապետը հեռացվի աշխատանքից, բոլոր մեղավորները պատժվեն և հրապարակային ներողություն խնդրեն կատարվածի կապակցությամբ, իսկ մեր դեսպանը դեռ տեղ չի հասել` հասկանալու համար, թե ինչ է կատարվել, թեև օրեր առաջ Վրաստանի հայ համայնքի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դեսպանն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ին Ախալցխայում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության, ինչպես նաև դրան հաջորդած տեղական ոստիկանության գործողությունների մասին և պատրաստվում է մեկնել Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ տեղական իշխանությունների հետ:

«Ինքս, լինելով ախլացխացի , ցավում եմ, որ Արցախը համահայկական խնդիր է, Ջավախքը ` միայն ջավախքցունը. ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ կերպ են հայերի հետ վարվում այնտեղ» , - շեշտեց Գ. Գինոսյանը:

Անի Ռափյան

Ջավախք 4 Ախալցխա 5 Վրաստան 4 Գագիկ Գինոսյան 5 «Կարին» համույթ 1 Յուրի Վարդանյան 2

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին