«Էվեկս» բժշկական ընկերությունը Ջավախքում բացել է նոր ռեֆերալային հիվանդանոցներ:
«Գրուզիա On-line»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ջավախքի նահանգապետի աշխատակազմից:
Ախալցխայի և Ախալքալաքի բնակիչները առանց շրջանից հեռանալու ամեն տեսակի բժշկական օգնություն ստանալու հնարավորություն կունենան:
Բժշկական կենտրոնները ծառայություններ կմատուցեն նոր ենթակառուցվածքով, վերազինված բժշկական գույքով և բարձրտեխնոլոգիական ախտորոշիչ հետազոտություններով:
Ախալցխայի ռեֆերալային հիվանդանոցը շրջանում ամենախոշոր բազմապրոֆիլային բժշկական կենտրոնն է, և բնակչությանը կառաջարկի ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական, մանկաբուժական և գինեկոլոգիական ծառայություններ:
Կենտրոնը նախատեսված է 70 մահճակալի համար,
որտեղ ամեն տարի բժշկական օգնություն կստանա ավելի քան 38 հազար մարդ:
Բժշկական ծառայություններին տեղացիների աշխարհագրական հասանելիության ապահովման նպատակով ընկերությունն ավարտել է նաև շրջանում գոյություն ունեցող փոքր կլինիկաների վերականգնումը:
Ասպինձայի բժշկական կենտրոնը (5 մահճակալի համար) հագեցած է թարմացված ենթակառուցվածքով և բժշկական նոր տեխնիկայով, ամեն տեսակի ամբուլատոր սպասարկման հետ միասին տեղի բնակչությանը կտրամադրվի հիվանդանոցային ծառայության լայն սպեկտր:
Մեկնաբանություններ