ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը՝
“ոզը” վերացվել է

2013 թվականի հուլիսից սկսած Հայաստանի մաքսային ծառայության որոշմամբ Բավրայի մաքսակետից ՀՀ մուտք գործող Վրաստանի քաղաքացիները պետք է լրացնեին բեռնամաքսային հայտարարգրեր: Դրանց լրացման համար մտվել էր բրոկերային ծառայություն:

Բացի միջնորդավճարի (“ոզի”) հանգամանքը,

այս ծառայությունը չափազանց անհարմար էր, քանի որ երբեմն առաջանում էին մի քանի ժամ տևւող հերթեր: Չնայած նման ծառայություններ կան նաև որոշ այլ մաքսակետերում, Բավրայի պարագայում սա հատկապես անընդունելի է, քանի որ հավելյալ արգելք է Ջավախքից դեպի ՀՀ հաղորդակցության համար: Սա է պատճառը, թէ ինչու այս միջնորդավճարի դեմ անգամ ցույցեր են կազմակերպվել:

  ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս խոստացել էր լուծել այս հարցը: Ջավախքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիպելով է ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, նույնպես բարձրացրել այս հարցը:

  Նինոծմինդայի քաղաքային խորհրդի նախագահ Սմբատ Կյուրեղյանը նշում է, որ երեկ Հենզել Մկոյանին են զանգահարել ՀՀ ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները և հայտնել, որ Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը վերացվել է:

  Շնորհավորում ենք ջավախահայությանը և, ընդհանրապես, այդ մաքսակետով անցնող մեր բոլոր հայրենակիցներին:

Աղբյուրը՝ «Ջավախք Մեդիա» - ի,

ըստ Լուսինե Մկրտչյանի և Հովհաննես Շահբազյանի, Փարվանա ՏՎ, Ջավախք:
Ջավախք 2 Վրաստան 1 Բավրա 4 Հենզել Մկոյան 2 Ջավախք Մեդիա 1

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին