Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ախալցխայի շրջանային «Դեպի սոցիալիզմ» հնգօրյա թերթի անդրանիկ համարր լույս է աեսել 1931 թ. հոկտեմբերի 17-ին: Այն տպագրվել է երկու լեզվով՝ հայերեն և թուրքերեն: «Դեպի սոցիալիզմ» թերթը ուներ «Օրգան «ՎԿ(ր>Կ Ախալցխայի շրջկոմի, շրծգործկոմի և շրջպրոֆխորհրդի» ենթանվանումը: Աոաջին համարները ստորագրված են «Խմբագրական կոլեգիա»: Ծավալը՝ 4 էջ, չափսը' 29x42 սմ, տպաքանակը՝ 1000:
«Դեպի սոցիալիզմ» - ը իր առաջին իսկ համարով շրջանի աշխատավորությանը կոչ է անում համախմբվել իր շուրջը:
«Դեպի սոցիալիզմ» - ը, կարճ ժամկետում իր շուրջը համախմբելով հարվածային թղթակիցների, պրոլետարական աչալուրջ լրագրողների մի ջոկատ, գործուն պայքար է ծավալում Ախալցխայի շրջանում կոլտնտեսություններն ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական խնդիրներ լուծելու համար:
«Դեպի սոցիալիզմ» հայերեն թերթը 1932 թ. հունվարի 30-ի 6 (21) - րդ համարից մինչև նրա վերակառուցվելը որպես պատասխանատու խմբագիր ստորագրել է ՎԿ(բ)Կ Ախալցխայի կուսշրջկոմի քարտուղար Ա. Սահակյանը, իսկ պատասխանատու քարտուղար է հաստատվել Ա. Գաբրիելյանը: 1933 թ. մարտի 16-ի 7-րդ համարից թերթի պատասխանատու քարտուղար է նշանակվում Պ. Ոսկանյանը, իսկ տեղակալ՝ Ս. Մուրադխանյանը, որը «Դեպի սոցիալիզմ» - ը խմբագրում է մինչև 1934 թ. հունվարի վերջը: Իսկ փետրվարի 5-ից թերթը դարձյալ սկսում է խմբագրել Պ. Ոսկանյանը:
«Դեպի սոցիալիզմ» շաբաթաթերթը 1934 թ. նոյեմբերի 11-ի 50- րդ համարից վերանվանվում է «Կոմունիստ»: Այդ համարից էլ փոփոխություն է կատարվում նրա ենթանվան մեջ, թերթը դառնում է ՎԿ(ր)Կ Ախալցխայի շրջկոմի և շրջգործկոմի օրգանը, վերնագրից դուրս է մնում «շրջպրոֆխորհրդի» բառը: Թերթի խմբագիր է հաստատվում Մ. Բայբուրդսկին, որը մինչ այդ «Դեպի սոցիալիզմ»-ը ստորագրում էր որպես ի տեղի խմբագրի: Նրանից հետո «Կոմունիստ» - ը խմբագրել է Տ. Ս. Դանիելյանը:
Դրանից չորս տարի անց, 1938 թ. օգոստոսի սկզբից դարձյալ փոխվում է թերթի անվանումը: «Կոմունիստ» - ը սկսում է տպագրվել «Ունևոր կյանք» վերնագրով, որը Տ. Դանիելյանից հետո խմբագրում է Ա. Ա. Ալեքսանյանը: Հայրենական մեծ պատերազմի առաջին տարիներին Ախալցխայում զուգահեռաբար հրատարակվում են երկու թնրթ. հայերենը' առանձին, իսկ վրացերենն ու թուրքերենը՝ միասին: Այդ թերթերը, սովորաբար, լույս էին տեսնում կիրակի օրերին:
«Կոմունիստ» շաբաթաթերթի |
|||||||||||||||||||||||||||||||
Օրեր |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Ամիսներ | |||||||||||||||||||||||||||||||
1936 | |||||||||||||||||||||||||||||||
I | |||||||||||||||||||||||||||||||
II | |||||||||||||||||||||||||||||||
III | |||||||||||||||||||||||||||||||
IV | 16 | 17 | |||||||||||||||||||||||||||||
V | 25 | ||||||||||||||||||||||||||||||
VI | |||||||||||||||||||||||||||||||
VII | 27 | 30 | |||||||||||||||||||||||||||||
VIII | 32 | 33 | 35 | ||||||||||||||||||||||||||||
IX | |||||||||||||||||||||||||||||||
X | 42 | 43 | |||||||||||||||||||||||||||||
XI | 45 | ||||||||||||||||||||||||||||||
XII | 50 | 51 | |||||||||||||||||||||||||||||
1937 | |||||||||||||||||||||||||||||||
I | |||||||||||||||||||||||||||||||
II | 8 | ||||||||||||||||||||||||||||||
III | |||||||||||||||||||||||||||||||
IV | |||||||||||||||||||||||||||||||
V | |||||||||||||||||||||||||||||||
VI | |||||||||||||||||||||||||||||||
VII | |||||||||||||||||||||||||||||||
VIII | 35 | ||||||||||||||||||||||||||||||
IX | |||||||||||||||||||||||||||||||
X | 42 | ||||||||||||||||||||||||||||||
XI | |||||||||||||||||||||||||||||||
XII |