Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծալկայի շրջանային երկլեզվյան՝ հայերեն ու ռուսերեն «Լենինսկի պուտ - Լենինյան ուղի» թերթը հիմնադրվել է 1935 թ.:
Թերթը ուներ Օրգան Վր. ԿԿ Ծալկայի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի ենթանվանումը:
Աոաջին համարի խմբագիրն էր՝ Տ. Դ. Զոսիմովը: Ծավալը՝ 4 էջ, տպաքանակը՝ 1000, չափսը 42x30:
Այն մեծ դեր է խաղացել շրջանի սոցիալ-տնտեսական զարգգացման և բազմազգ աշխատավորության ինտերնացիոնալ դաստիարակության գործում։ Թերթը ակտիվ պայքար է ծավալել շրջանի կոլտնտեսությունների ամրապնդման, հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի աշխուժացման համար։
Մինչև Հայրենական մեծ պատերազմը թերթը տպագրվել է շաբաթը մեկ անգամ, հայերեն նյութերը զետեղվել են խառը, հաճախ նաև՝ առանձին էջերով:
«Լենինյան ուղի»–ն իր էջերում լայն տեղ է հատկացրել շրջանի աշխատավորության նամակներին ու թղթակցություններին, Ծալկայի բարձրավանդակում ստեղծել է բանգյուղթղթակիցների լայն ցանց, նպաստել շրրջանում կարտոֆիլագործության, բանջարաբոստանային կուլտուրաների արմատավորմանն ու աճեցմանը և անասնաբուծության զարգացմանը;
Թերթի ուշադրության կենտրոնում էին գտնվում կոլտնտեսությունների տնտեսական, կազմակերպչական ամրապնդման, բերքատվության ու մթերատվության աճի խնդիրները, գյուղատնտեսական տեխնիկայի արմատավորումը կոլտնտեսություններում:
«Լենինյան ուղի»–ն առանձին էջեր ու բաժիններ է նվիրել շրջանի բնակավայրերի հիմնադրման պատմությանը, կրթության ու լուսավորության առաջընթացին և այլ խնդիրների։
«Լենինյան ուղի» թերթը տարբեր տարիների խմբագրել են Ալեքսեյ Պոլիխրոնովը, Գևորգի Պուրսանովը, Ալկիվիադ Կայայչևը, Նիկոլայ Գարովը, Կիրիակ Նիկոլովը: Վերջին խմբագիրը եղել է Պ. Լ. Անդրեևը, իսկ տեղակալներ՝ Հրանտ Աբրահամյանը, Հրաչիկ Մելտոնյանը և Վարդան Ղարագյոզյանը: Հայկական բաժնում աշխատել են Խաչատուր Խումարյանը, Վիկտոր Ղազարյանը, Սանասար Մաքոյանը և այլք: Թերթին մշտապես թղթակցել են Հ. Միքայելյանը, Խ.Քուչուկյանը, Ի. Աշկալովը, Մ. Գևորգյանը, Յա. Սաբաձևն, Լ. Ստեֆանովը և շատ ուրիշներ։
«Լենինյան ուղի» թերթը 1990 թ . հունվարի 1-ից դառնում է «Ժամանակի շունչը»։ Սակայն, ավա՜ղ, նա իր շունչը չի կարողանում պահել երկար և դրանից երկու տարի անց փակվում է: