ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Հանգամանալից

Հրատարակության է պատրաստվում

Հրատարակության է պատրաստվում համապարփակ (ունիվերսալ) բնույթի «Ջավախք» հանրագիտարան: Գրքում այբբենական շարադրանքով ներկայացվելու է Ջավախք աշխարհը` Ջավախքի բարձրավանդակն ու հարակից լեռնագրական միավորները, ջրագրական ցանցը, տնտեսությունը, բնակավայրերը, բուսական ու կենդանական աշխարհը, մամուլը, կրթությունն ու մշակույթը, ճարտարապետական հուշարձանները, տեսարժան վայրերը: Հանրագիտարանում տեղ են գտնելու նաև բոլոր այն նշանավոր մարդկանց կենսագրությունները, ովքեր սերվել են Ջավախքից, բնակվել կամ ներկայումս բնակվում են Ջավախքում, Վրաստանի տարբեր բնակավայրերում, Հայաստանում ու աշխարհի տարբեր վայրերում և ծանրակշիռ վաստակ ունեն իրենց մասնագիտական ոլորտում ու ջերմ հարաբերություններ են պահում Ջավախքի հետ:

Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք ստորև ներկայացվող հարցաթերթիկներին համապատասխան հանրագիտարանի խմբագրություն էլեկտրոնային նամակով (կամ այլ տարբերակով) ուղարկել Ձեր կենսագրությունը, գյուղի, քաղաքի, շրջանի մասին ցանկացած տեղեկություն, ինչպես նաև այդ մասին տեղյակ պահել Ձեր շրջապատում ապրող նշանավոր ջավախքցիներին: Ստորև ներկայացնում ենք հանրագիտարանի կառուցվածքը, մարդկանց և գյուղերի մասին հարցաթերթիկները (դրանք կարող եք նաև ներբեռնել (downloads) ձեր համակարգիչ), ինչպես նաև այն ցանկը, թե մարդկանցից ովքեր կարող են ընդգրկվել «Ջավախք» հանրագիտարանում:

Հարցաթերթիկ անձնական տվյալները լրացնելու համար
Downloads Word file Arm version Rus version Eng version Arm version Rus version Eng version
Pdf file Arm version Rus version Eng version Arm version Rus version Eng version
Zip file Arm version Rus version Eng version Arm version Rus version Eng version
Հարցաթերթիկ գյուղերի մասին տվյալները լրացնելու համար
Downloads Word file Arm version Rus version Eng version Arm version Rus version Eng version
Pdf file Arm version Rus version Eng version Arm version Rus version Eng version
Zip file Arm version Rus version Eng version Arm version Rus version Eng version

Հարցաթերթիկ անձնական տվյալների #1

Հրատարակության է պատրաստվում

Հրատարակության է պատրաստվում համապարփակ (ունիվերսալ) բնույթի «Ջավախք» հանրագիտարան, որը ներառելու է Ախալքալաքի, Նինոծմինդայի (նախկին` Բոգդանովկայի), Ծալկայի, Ախալցխայի, Ասպինձայի, Բորժոմի շրջանների հայկական գյուղերի պատմությունը, անցյալն ու ներկան, բնությունն ու տնտեսությունը, պատմական հուշարձանները, կենցաղն ու սովորույթները, այն ամենը` ինչ առնչվում է Ջավախքին ու նրա բնակչությանը:

Հանրագիտարանում տեղ են գտնելու նաև բոլոր այն նշանավոր մարդկանց կենսագրականները, ովքեր ծնվել են Ջավախքում կամ սերվել Ջավախքից և լուրջ ավանդ ունեն այդ տարածաշրջանի պատմության մեջ:

Խնդրում ենք Ձեզ, գրել Ձեր կենսագրությունը` կից հարցաթերթիկին համապատասխան (Ձեր լուսանկարի հետ, ցանկալի է` գունավոր 9X13) և ուղարկել հետևյալ հասցեով:

Շնորհակալություն:

0039
Հայաստան
Երևան
Բագրատունյաց պող. շենք 8, բն. 37
«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն
Սերգեյ Ալյոշայի Խուդավերդյանին
Հեռ. + 374 - 60 - 50 - 02 - 38 - տուն
Բջջ. + 374 - 91 - 51 - 01 - 30
+374 - 55 - 51 - 01 - 30
+ 00 - 995599 - 22 - 83 - 77 - գյուղ

http://www.javakhk.am/

E-mail: hanragitaran@yahoo.com
hanragitaran@mail.ru
javakhk@javakhk.am

Հարցաթերթիկ

1. Ազգանուն, անուն և հայրանուն (եթե կա նաև` կեղծանուն և ծածկանուն)
2. Ծննդյան օրը, ամիսը, տարին
3. Ծննդավայրը (հին ու նոր անուններով)
4. Երբ և որտեղ եք դպրոցը սովորել (դպրոցում սովորման տարիները)
5. Երբ և որ բուհն եք ավարտել (բուհի անվանումը, ընդունվելու և ավարտելու թվականները, ֆակուլտետը, մասնագիտությունը)
6. Պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործունեության համառոտ բնութագիրը (նշեք աշխատավայրերը թվական տվյալներով)
7. Ձեր ղեկավարությամբ պաշտպանված ատենախոսությունները (քանակը)
8. Հրատարակած գրքերի, մենագրությունների, աշխատությունների, հոդվածների, գրախոսականների, հայտնագործությունների լրիվ ցանկը
9. Տեղեկություններ ստացած գիտական աստիճանների, կոչումների, շքանշանների, մեդալների, պարգևատրումների, մրցանակների վերաբերյալ` թվական տվյալներով
10. Մասնակցությունը Հայրենական մեծ և Արցախյան ազատագրական պատերազմին (ծառայելու վայրը, թվականները, պարգևատրումները)
11. Միությունների, գիտական ընկերությունների անդամակցությունը
12. Ազգակցական կապերը նշանավոր մարդկանց հետ

Ում կառաջարկեիք ընդգրկել հանրագիտարան:

Խնդրում ենք նաև Ձեր շրջապատում ապրող նշանավոր ջավախքցիներին տեղյակ պահել այս մասին, որպեսզի նրանք ևս իրենց կենսագրություններն ուղարկեն մեզ:

Հարցաթերթիկ #2

Բնակավայրի մասին հոդված կազմելու սխեմա

1. Երբ է հիմնադրվել (եթե բնիկներ եղել են` նաև նրանց մասին)
2. Բնակչությունը երբ և որտեղից է եկել
3. Քանակական տեղաշարժերը ըստ տարիների (ըստ մարդահամարների)
        I - Ազգային կազմը. հայեր, ռուսներ, վրացիներ, հույներ, դուխոբորներ, բոշաներ և այլն
       II - Տեղեկություններ տարեցների մասին
      III - Բնակչության հավատքը (կրոնական պատկանելությունը)
4. Գյուղի աշխարհագրական դիրքը` տեղադիրքը, շրջկենտրոնից ունեցած հեռավորությունը և ուղղությունը, բնակավայրի սահմանները (որ գյուղերի հետ է սահմանակից), ռելիեֆը, գետեր, լճեր (ջրամբարներ), լեռնաշղթաներ, լեռնագագաթներ, մակերևույթը, կլիման
5. Հողատարածքները (հողեր, վարելահողեր, արոտավայրեր, անտառներ)
6. Տարածքում կամ շրջակայքում գտնվող օգտակար հանածոները` ավազ, պեմզա, կիր, կավ, տուֆ, աղ, հանքային ջրեր և այլն
7. Բուսական և կենդանական աշխարհը
8. Բնակչության զբաղվածությունը. գյուղատնտեսություն, անասնապահություն, հացահատիկային կուլտուրանների մշակում, կարտոֆիլագործություն, այգեգործություն և այլն
9. Բնակավայրում գտնվող արդյունաբերական օբյեկտները` գործարաններ, ֆաբրիկաններ, արտադրամասեր, կոոպերատիվներ կամ փոքր ձեռնարկություններ, տրեստներ, արհեստանոցներ, սղոցարաններ, ինկուբատորներ և այլն
10. Տրանսպորտային կապը շրջկենտրոնի հետ
11. Պատմաճարտարապետական հուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, կոթողներ, խաչքարեր, բերդեր, ուխտատեղեր, ավետարաններ
12. Գյուղում գործած և գործող 
       I - Դպրոցներ` միջնակարգ, գիշերօթիկ, ութամյա, տարրական, կիրակնօրյա, գավառական, ռեալական, թեմական, արական, օրիորդաց, վարժարաններ, մարզադպրոցներ, երաժշտական դպրոցներ, հատուկ դպրոցներ
       II - Մսուրներ և մանկապարտեզներ
      III - Մշակույթի պալատներ (տներ), ակումբներ, գրադարաններ և ընթերցարաններ
      IV - Թանգարաններ (այդ թվում` տուն թանգարաններ)
       V - Դպրոցական և պիոներական ճամբարներ, հանգստյան տներ
13. Հիվանդանոցներ` մահճակալների քանակը, աշխատողների թիվը (այդ թվում` բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ աշխատողներ), բուժկետեր, ծննդատներ, դեղատներ, առողջարաններ ևն
14. Ազգագրություն և բանահյուսություն` ամուսնություններ և ամուսնական սովորություներ, հարսանիք, հուղարկավորություն, ծիսական կարգեր, հին տներ և շենքեր, կահկարասի, ամանեղեն, ուտեստեղեն և սնունդ, զգեստ և զարդարանք, հանդերձանք, օտաներ և բաղնիքներ
        I - Տոներ. կրոնական, ժողովրդական
       II - Ժողովրդական երգեր, պարեր ու խաղեր, հանդիսություններ
15. Տեղեկություններ գյուղի նշանավոր մարդկանց մասին` հնարավորության սահմաններում նաև կենսագրությունները և լուսանկարը կամ տեղեկություն նրանց հետ կապվելու մասին (նրանց հասցեները)
        I - Գիտնականներ (սկսած գիտությունների թեկնածուներից)
       II - Արվեստի, մշակույթի, սպորտի (սկսած սպորտի վարպետներից), և այլ բնագավառներում աչքի ընկած մարդիկ
      III - Երգիչներ, դերասաններ, նկարիչներ, բանաստեղծներ    IV - Աշխատանքի ընթացքում վաստակավոր կոչում ստացած անձինք (վաստակավոր գյուղատնտես/ուսուցիչ և այլն)
     V - Ռազմական (սկսած գնդապետներից), մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ
16. Գյուղից հայրենական մեծ պատերազմ մեկնածների քանակը և զոհվածների ազգանուն, անուն, հայրանունները ծննդյան թվականներով
     I - Աֆղանական և արցախյան ազատագրական պատերազմին մասնակցածների և զոհվածների մասին տեղեկություններ ու նրանց կենսագրությունները լուսանկարներով:

Հարցաթերթիկ #3

Հանրագիտարանի կառուցվածքը

1 - Ջավախքի պատմությունը` (Ախալքալաքի, Նինոծմինդայի (նախկին` Բոգդանովկայի), Ախալցխայի, Ծալկայի, Բորժոմի, Ասպինձայի շրջանները ներառյալ), ազգագրությունը և բանահյուսությունը:
2 - Ջավախքի բնակչությունը`
        I - Տարբեր տարիների (այդ թվում` մարդահամարներով):
       II - Ազգային կազմը, խտությունը.
            ա) հայեր, բ) ռուսներ, գ) վրացիներ, դ) հույներ, ե) դուխոբորներ, զ) բոշաներ:
3 - Տեղեկություններ բնակավայրերի (գյուղի, քաղաք) նշանավոր մարդկանց մասին` կենսագրություններ և լուսանկարներ:
        I - Գիտնականներ (սկսած գիտությունների թեկնածուներից):
       II - Արվեստի, մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում աչքի ընկած մարդիկ,
      III - Երգիչներ, դերասաններ, նկարիչներ, բանաստեղծներ,
      IV - Ռազմական, մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ:
4 - Բնակավայրից (գյուղ, քաղաք) հայրենական մեծ, աֆղանական և արցախյան պատերազմներին մասնակցությունը և զոհվածների ցուցակը:
5 - Բնակավայրի (գյուղ, քաղաք) աշխարհագրությունը`
        I - Բնակավայրի (գյուղ, քաղաք) տեղադիրքը, շրջկենտրոնից ունեցած հեռավորությունը և ուղղությունը,
        II - Բնակավայրի սահմանները (որ գյուղերի հետ է սահմանակից),
       III - Գետերը (նաև` չորացող գետեր),
       IV - Լճեր (ջրամբարներ),
       V - Լեռնաշղթաներ,
       VI - Լեռնագագաթներ,
       VII - Ռելիեֆը,
       VIII - Մակերևույթը,
       IX - Կլիման.
            ա) միջին ջերմաստիճանը, բ) տեղումների քանակը, գ) քամիները:
6 - Ջավախքի երկրաբանությունը:
7 - Օգտակար հանածոները.
         ա) ավազ, բ) պեմզա, գ) կիր, դ) կավ, ե) տուֆ, զ) աղ, է) հանքային ջրեր և այլն:
8 - Ջավախքում տեղի ունեցած երկրաշարժները:
9 - Ջավախքի բուսականությունը:
10 - Կենդանական աշխարհը:
11 - Հողատարածքները`
        I - Հողեր,
       II - Վարելահողեր,
      III - Արոտավայրեր:
12 - Ջավախքի անտառները`
        I - Փայտանյութի պաշարը,
        II - Թփուտները:
13 - Բնակչության զբաղվածությունը`
        I - Գյուղատնտեսություն,
       II - Անասնապահություն.
            ա) խոշոր եղջերավոր անասնապահություն, բ) խոզաբուծություն, գ) թռչնաբուծություն և այլն:
      III - Հացահատիկային կուլտուրաների մշակում.
            ա) ցորեն, բ) գարի, գ) տարեկան, դ) վարսակ և այլն:
      IV - Կարտոֆիլագործություն:
       V - Պտղաբուծություն:
      VI - Այգեգործություն:
     VII - Բանջարաբոստանային կուլտուրաների մշակում:
    VIII - Ձկնորսություն:
14 - Ջավախքի տնտեսությունը`
        I - Արդյունաբերությունը.
        ա) գործարաններ, բ) ֆաբրիկաներ, գ) կոմբինատներ, դ) արտադրամասեր, ե) կոոպերատիվներ կամ փոքր ձեռնարկություններ, զ) տրեստներ, է) արհեստանոցներ, ը) սղոցարաններ, թ) ինկուբատորներ:
        II - Տրանսպորտը և տնտեսական կապերը.
        ա) ավտոտրանսպորտային ճանապարհները (ներառյալ` բեռնաշրջանառությունը և ուղևորաշրջանառությունը), բ) երկաթուղային տրանսպորտը, գ) օդային տրանսպորտը, դ) գազամուղներ, ե) էներգահամակարգը, զ) արտահանումը և ներմուծումը:
15 - Ջավախքի ճարտարապետությունը և պատմաճարտարապետական հուշարձանները
        I - Հուշարձաններ,
       II - Եկեղեցիներ,
      III - Վանքեր,
      IV - Մատուռներ,
       V - Կոթողներ,
      IV - Խաչքարեր:
16 - Մշակույթը, կրթությունը և առողջապահությունը`
Կրթություն`
        I - Դպրոցներ.
        ա) միջնակարգ, բ) գիշերօթիկ, գ) ութամյա, դ) տարրական, ե) կիրակնօրյա, զ) գավառական, է) ռեալական, ը) թեմական, թ) արական, ժ) օրիորդաց, ի) վարժարաններ, լ) մարզադպրոցներ, խ) երաժշտական դպրոցներ, ծ) հատուկ դպրոցներ:
       II - Մսուրներ և մանկապարտեզներ:
      III - Ուսումնարաններ և ՊՏՈւ-ներ:
      IV - Բուհեր (այդ թվում` ինստիտուտի և համալսարանի մասնաճյուղեր, բանֆակեր, ԳՀԻ-ներ):
Մշակույթ`
        I - Թատրոն (պետական, ինքնագործ և սիրողական խմբեր):
        II - Երաժշտություն (համույթներ, խմբեր, գուսաններ, անհատ կատարողներ):
       III - Հեռուստատեսություն և ռադիո:
     IV - Միություններ, ընկերություններ, շարժումներ, խորհուրդներ, գրական միավորումներ, պոեզիայի օրեր:
       V - Մշակույթի պալատներ (տներ), ակումբներ:
      VI - Գրադարաններ և ընթերցասրահներ:
     VII - Թանգարաններ. ա) գավառական (գիտական), բ) փառքի, գ) տուն-թանգարաններ:
    VIII - Արխիվներ:
      IX - Տպագրություն (տպարաններ, թերթեր, գրքեր):
Առողջապահություն`
        I - Հիվանդանոցներ.
        ա) մահճակալների քանակը, բ) աշխատողների թիվը (այդ թվում` բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ աշխատողների քանակը):
        II - Բուժկետեր:
       III - Ծննդատներ:
      IV - Դեղատներ:
       V - Առողջարաններ:
17 - Դպրոցական և պիոներական ճամբարներ:
18 - Հանգստյան տներ, հյուրանոցներ:

Հարցաթերթիկ #4

Ովքեր կարող են ընդգրկվել «Ջավախք» հանրագիտարանում

1 - Գիտնականներ
        ա ) Գիտությունների թեկնածուներ, դոկտորներ
        բ ) Մինչև 1921 թ. արտասահմանյան բուհերի շրջանավարտներ
        գ ) Բուհերի` (մասնավոր թե պետական), ԳՀԻ, նախագծային ինստիտուտների ռեկտորներ, տնօրեններ
        դ ) Ներսիսյան, Լազարյան, Գևորգյան ճեմարանի շրջանավարտներ
        ե ) Արտասահմանում PhD գիտական կոչում ստացածներ

2 - Վաստակավորի, ժողովրդականի և պատվավորի կոչում ունեցող անձինք ( օրինակ` վաստակավոր ուսուցիչ, գիտնական, լրագրող, գյուղատնտես, մարզիչ, ժողովրդական արտիստ, վաստակավոր գործիչ, պատվավոր երկաթուղային և այլն)

3 - Ստեղծագործական միությունների անդամներ
ա ) ԽՍՀՄ, Հայաստանի և այլ հանրապետությունների գրողների, ժուռնալիստների, նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների միությունների անդամներ

4 - Մարզիկներ
ա ) Սպորտի վարպետի և բարձր կոչում ունեցողներ
բ ) Շախմատի և շաշկու գծով ՖԻԴԵ-ի վարպետներ
գ ) Հանրապետության, ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ, համամիութենական մրցույթների հաղթողներ

5 - Քաղաքական գործիչներ
ա ) Կուսակցությունների նախագահներ
բ) Հայաստանի առաջին հանրապետության, ՀՀ, ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների վարչապետ, նախարար եղածներ
գ ) ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ԳԽ նախագահության քարտուղար, նախագահ դարձած անձինք
դ ) ԽՄԿԿ պատգամավորներ, ԽՍՀՄ ԳԽ, Հայկական և Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ
ե ) ՀՀ Ազգային ժողովի և ՎՀ խորհրդարանի պատգամավորներ

6 - Զինվորական, ներքին և ազգային անվտանգության ծառայությունների գործիչներ
ա ) Գնդապետի և բարձր կոչում ունեցողներ
բ ) Խորհրդային Միության հերոսներ
գ ) ՀՀ, Ռուսաստանի և այլ պետության Ազգային հերոսներ
դ ) Փառքի շքանշանի լրիվ ասպետներ
ե ) «Գեորգիևյան խաչ»-ի դափնեկիրներ

7 - Արցախյան ազատագրական պատերազմին մասնակցածներ, ինչպես նաև հետագայում
ա) ՀՀ, ԱՀ «Մարտական խաչ» I և II աստիճաններով պարգևատրվածներ
բ) Բոլոր զոհվածներն

8 - Տպագրված մամուլի (թերթ, ամսագիր, շաբաթաթերթ և այլն) խմբագիրներ

9 - Մինչև 1921 թ. հրատարակված գրքերի բոլոր հեղինակներ

10 - Եկեղեցական գործիչները` սկսած վարդապետից

11 - Արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան ստացածներ

12 - Սոցիալիստական աշխատանքի հերոսներ

13 - Հերոսուհի մայրեր

Խնդրում ենք նկատի ունենալ:
Մենք երբեք չենք վաճառի Ձեր էլփոստի հասցեն!

Բաժանորդագրվեք մեր լրահոսին

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին

Ընտրացանկ