ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Ջավախքում օծվեց նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվել է էր Վիրահայոց թեմի թվով 58-րդ «Սուրբ խաչ» գործող եկեղեցին:

Վիրահայոց թեմի լրատվական ծառայությունը հայտնում է,

թե Գումբուրդու գյուղում սեփական հայկական եկեղեցի ունենալու տեղացիների 80-ամյա երազանքը վերջապես դարձավ իրականություն:

  2011 թվականին Գումբուրդոյի բարեպաշտ հայորդիներ Խաչատուր և Սայաթ Սահարյան եղբայրները հանձն առան իրականություն դարձնել մանկությունից իրենց ընտանիքի երազանքը՝ Խաչի Դուռնա տեղանքում կառուցել հայկական աղոթատուն: Նպատակը սուրբ էր. համագյուղացիներին ընձեռել հոգևոր կանոններով և ծիսական արարողություններով ապրելու և նաև տեղացիների ավանդական Սուրբ Զատիկը այստեղ հավուր պատշաճի նշելու հնարավորություն:

  Սահարյան ընտանիքի եկեղեցասեր եղբայրների կողմից իրականացվեցին եկեղեցու շինարարության աշխատանքները, բարեկարգվեց շրջակա տարածքը, եկեղեցին հագեցավ անհրաժեշտ գույքով և սրբապատկերներով: Կրկնազատկի տոնին գումբուրդոցիները Սուրբ Զատկի տոնը նշեցին իրենց ավանդության համաձայն, այժմ արդեն Սուրբ Խաչ անունով եկեղեցում:

Եկեղեցական արարողությանը ներկա էին

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի ժողովրդական ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, բարերար Սայաթ Սահարյանը, տեղացի Աղասի Սուրենյանը, պատվիրակություններ Թբիլիսիից, Երևանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից, բազում հավատացյալներ:

  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե - Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ Սրբասուրբ մյուռոնով օծվեց նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին:

Այնուհետև Սամցխե - Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը մատուցեց անդրանիկ Սուրբ Պատարագը:

Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:

  Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը դիմելով ներկաներին, գնահատանքի խոսք ասաց արժանավոր հայորդիներ Խաչիկ և Սայաթ Սահարյանների ազգանվեր նախաձեռնությանը, նրանց փոխանցեց Առաջնորդական օրհնության և գնահատանքի գիր և մագաղաթյա սրբապատկերով հուշանվերներ: Սրբազան Հայրն իր օրհնությունը բաշխեց նաև շինարարական աշխատանքների համակարգող Վալերի Սահարյանին, եկեղեցու ճարտարապետին, շինարարներին և այս բարի գործի բոլոր մասնակիցներին:

Ազգանվեր գործի նախաձեռնողներին շնորհակալության, իսկ տեղացիներին շնորհավորանքի խոսքով դիմեցին շրջանային իշխանության ներկայացուցիչները, հյուրերը:

Եկեղեցական արարողության ավարտից հետո հավատացյալ ժողովրդին բաժանվեց մատաղ:

Եկեղեցու հարակից տարածքում Վաչիանի պարային համույթի (գեղարվեստական ղեկավար Նասլեթ Քեհյան) և Երևանից ժամանած «Սասուն» համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան) կողմից ներկայացվեց համերգային ծրագիր: Դուդուկի և զուռնայի հոգեհմա մեղեդիների, երգի ու պարի շնորհաշատ կատարումների ներքո օրը Գումբուրդոյում դարձավ հիրավի տոնական և անմոռանալի:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում հայերը հաստատվել են 1828 թվականից, գաղթելով Էրզրումի նահանգի Պալնի-Շակավ գյուղից:

Այստեղ դեռևս 16-րդ դարից ապրող հայերը աղոթք են արել տեղի 10-11-րդ դարի կառույց անգմբեթ տաճարին հարակից կառուցած հայկական վանքում, որը կոչել են Սուրբ Համբարձման անունով և որը փլատակների է վերածված: Ռուսաստանաբնակ տեղացի այլ հայորդիներ այժմ գյուղում կառուցում են 400-աշակերտի համար նախատեսված երկհարկանի դպրոցական շենք: Գումբուրդո – թուրքերեն բառ է, որ նշանակում է արևն այստեղ, գյուղն ունի 3 հազարից ավելի բնակիչ:

Ջավախք 3 Ախալքալաք 4 Գումբուրդո 7 Սամցխե-Ջավախք 2 «Սուրբ խաչ» եկեղեցի 4 Վիրահայոց թեմ 4 Ախալքալաքի շրջան 2 Էրզրումի նահանգ 1

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին

Ընտրացանկ