ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

«Զգոնության կոչ ենք անում Հայաստանի և Վրաստանի իշխանություններին»

Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան: Առավել վրդովեցուցիչ է այն, որ ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել քաղաքապետի հանդիպումը նախագահ Ալիևի հետ:

  Ինչ խոսք, այս ամենը կմնար զուտ զգացմունքային հարթությունում և մեր կողմից քննարկման առարկա չէր դառնա, եթե բացահայտ տեսանելի չլինեին այն վտանգները, որոնք պարզորոշ երևում են նմանատիպ իրադարձությունների ֆոնին: Խոսքը պանթուրքիզմի վտանգի մասին է: Պարզից էլ պարզ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու առաջին և ամենակարևոր քայլերից մեկը Ադրբեջանի հետ ցամաքային երաշխավորված կապ հաստատելն է:

  Թուրք - ադրբեջանական տանդեմը այդ կապը փորձեց բացել հարավից, սակայն հերոսական Արցախը վստահորեն դիմակայեց այդ ոտնձգությանը, հյուսիսում Ջավախքն է անսասան պահում Վրաստանի սահմանը, հետևաբար միակ հնարավորությունը մնում է Ախալցխան, որի վրայով նրանք կարող են միանալ մեծամասամբ թուրքաբնակ վրացական Քվեմո Քարթլի նահանգին, որից արևելք արդեն Ադրբեջանն է:

Այս դեպքում Ալիևը պատրաստ է ցանկացած քայլի,

անգամ Ախալցխայի քաղաքապետին շողոքորթելը, միայն թե բազմապատկեն իրենց ներկայությունն ու ազդեցությունը Սամցխեում:

  Իսկ այդ ազդեցությունն արդեն նկատելի է: Ախալցխայի համլսարանում գործում է թուրքագիտության բաժին, որտեղ տասնյակ ադրբեջանցի երիտասարդներ են ուսանում: Թուրքերը լայնածավալ ներդրումներ են սկսել այնտեղ տարբեր ոլորտներում: Թուրքիան ձգտում է իրականացնել թուրք - մեսխեթցիներին Սամցխեում վերաբնակեցնելու ծրագիրը: Այս ամենի մեկնարկը տրվել էր Մ. Սահակաշվիլու տխրահռչակ կառավարման տարիներին, երբ կուրացած թուրքական ոսկուց, անգամ թույլ տրվեց թուրքացնել Բաթումը:

Այսօր Վրաստանը շատ դանդաղ և դժվարությամբ է հաղթահարում նախկին քաղաքականությունը և սա շատ զարմանալի է, քանզի վրաց ժողովուրդը հազարամյակներ շարունակ աչքի է ընկել իր պետությունը սիրելու, ամրապնդելու և պաշտպանելու բացառիկ հատկություններով և ցանկացած շահախնդրություն չի կարող ավելին լինել նրա համար, քան սեփական հայրենիքն ու նրա անվտանգությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում, վերջնականապես թուրքացնելով Աջարիան, Թուրքիան և Ադրբեջանը իրենց ողջ ուժերը կնետեն Ախալցխա:

Բաքու-Ջեյհան նավթամուղը և Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը կդառնան համաշխարհային չարիք հանդիսացող պանթուրքիզմի միջանցքը,

  որի հետևանքով Վրաստանի բարեխիղճ քաղաքացի հանդիսացող Ախալցխայի բազմահազար հայությունը կկանգնի ֆիզիկական գոյության և հայրենազրկման սպառնալիքի առջև, իսկ Վրաստանն ու Հայաստանը՝ կործանարար մարտահրավերների: Համենայնդեպս պատմության դառը դասերը դա են ցույց տվել:

Ուստի, զգոնության կոչ ենք անում Հայաստանի և Վրաստանի իշխանություններին և հորդորում երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրել փոխգործակցության այնպիսի կառուցակարգերով, որոնք կբացառեն պանթուրքիզմի տարածումը մեր տարածաշրջանում:

«Ջավախք» հայրենակցական միություն

Ջավախք 3 Ախալցխա 7 Հայաստան 3 Վրաստան 6 Բաքու-Ջեյհան նավթամուղ 1 Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծ 1 «Ջավախք» հայրենակցական միություն 2

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին

Ընտրացանկ