ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Մանկավարժները ահազանգում են՝ այլևս անհնար է ...

Տարիներ շարունակ Ջավախքի հայկական դպրոցները հայոց լեզվի և գրականութան դասագրքեր չեն ստացել: Մանկավարժները ահազանգում են՝ այլևս անհնար է առանց դասագրքի դաս անցկացնել և արդյունք ակնկալել աշակերտից:

Վերջին անգամ Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի և գրականության դասագրքեր ստացան 2015 թվականի դեկտեմբերին,

  որոնք ինչպես ավելի ուշ պարզվեց չէր համապատասխանում ուսումնական ծրագրին, այդ իսկ պատճառով չբաժանվեց աշակերտներին: Ջավախքի հայկական դպրոցների աշակերտները վերջին անգամ նոր դասագիրք են ստացել դեռևս 2012 թվականին:

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները ահազանգում են և ցավով նշում, որ տարեց-տարի վիճակն էլ ավելի է սրվում:

  «Մենք նախկին գրքերով ենք դասավանդում, քերականությունն առանձին, գրականությունն առանձին, այնինչ օրենքով մի գիրք պետք է լինի: Ստիպված երկու գիրք ենք անցնում մեր ժամանակը չի բավականացնում, ուզած-չուզած որոշ մասը չենք սերտում: Պատկերացնում եք մեր ունեցած գրքերն, այն գրքերն են որոնք փորձարկվել են, բայց չեն անցել Հայաստանում: Ես տեսել եմ իրենց այսօրվա դասագրքերը, մերից շատ-շատ են տարբերվում: Մեր աշակերտները այս դասագրքերով չեն կարող Հայաստան բարձրագույն որևէ հաստատություն ընդունվել: Ջավախքից գնացած աշակերտը հայագիտական ֆակուլտետ ընտրելիս փաստի առաջ է կանգնում, քննություն չի կարող հանձնել, որովհետև այս գրքերը չեն համապատասխանում իրենց քննական պահանջներին», -ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, չցանկանալով նշել անուն ազգանունը:

Մանկավաժների խոսքերով դպրոցական կրթությունը Ջավախքում նահանջ է ապրում,

որն ամենակարևորն է անձի ձևավորման գործում, պատճառ դասագրքերի մաշվածությունն է կամ պարզապես բացակայությունը:

«Այս տեմպերով ու՞ր ենք հասնելու, արդյունք չկա, կրթությունը նահանջ է ապրում: Վրաստանն ընդհանուր հայտարարի չի եկել և չգիտենք, երբ կլինի իրենց կողմից հրատարակված գրքերը: Ես խոսում եմ իմ ցավի մասին, որը ես եմ զգում: Խրթին թարգմանությամբ դասագրքերով սերունդ ենք կրթում, այսպես չի կարելի: Իսկ Հայաստանում փակում են ավագ դպրոցները և մեզ ուղարկում մնացած գրքերը, սա ինձ համար ավելի վիրավորական է: Հասկանում եք, ես տարիների փորձ ունեմ և գիտեմ ինչ եմ տալու աշակերտին, բայց գիտեք ես ինչի միջով եմ անցնում մինչև աշակերտին եմ հասցնում դասի թեման», - նշեց մեկ այլ մանկավարժ:

  Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի և գրականության հետ կապված դասագրքերը հայկական ծրագրերով են սովորում, որոնք հենց Հայաստանից են ստանում: Մնացածը Վրաստանն ինքն էլ վերանայում կրթական բովանդակությունը: 6 տարի է Վրաստանի Հայկական դպրոցների աշակերտների սեղանին են խրթին և շատ հաճախ անհասկանալի թարգմանությամբ դասագրքեր, որը բնականաբար բացասաբար է ազդում աշակերտի կրթության վրա:

Ունեցած տեղեկությունների համաձայն մինչև նոր 2017-2018 ուս տարվա սկիզբ Վրաստանի հայկական դպրոցները երկարատև ընդմիջումից հետո վերջապես կստանան հայոց լեզվի և գրականության դասագրքեր: Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից տեղեկացանք, որ Վրաստանի ԿԳ նախարարության պահաջով ուղարկվել է ցուցակ ըստ աշակերտների քանակի, իսկ թե երբ կհասնեն դասագրքերը, իրենք չեն կարող նշել:

Աղունիկ Այվազյան

Ջավախք 4 Ախալքալակ 1 Վրաստան 8 Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոն 1 Աղունիկ Այվազյան 1

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին

Ընտրացանկ