Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
«Շարժում» աշխատավորական օրգան, հրատարակվել է շաբաթը երկու անգամ, Ախալցխայում, 1917-1918 թթ., Հայ հեղափոխական դաշնակցության տեղական կազմակերպության ջանքերով ունենալով «Հաց, լույս և ազատություն» նշանաբանը:
Առաջին համարը լույս է տեսել 1917 թ. օգոստոսի 3-ին, իսկ վերջինը` 1918 թ. մայիսի 20-ին: 1917-ին տպագրվել է 37, իսկ 1918-ին` 33 համար: Հրատարակությունը դադերցվել է թուրքական հրոսակների կողմից Ախալցխայի պաշարման շրջանում: Ունեցել է խմբագրական մարմին` Ա. Ավագյան, Մ. Զարաֆյան, Մ. Մինասյան, Գ. Չիֆլիկյան և Մ. Ստեփանյան: Սկզբում թերթը ստորագրել են խմբագիր Ա. Ավագյանը և հրատարակիչ Հ. Բուլանյանը, իսկ 1917թ. նոյեմբերի 30-ից` «Դաշնակցական ընկերների խմբագրական և հրատարակչական ԿՈԼԵԿՏԻՎԸ»-ը: Այդ օրվանից էլ «Շարժումը» դարձել է նաև Ախալքալաքի գավառային օրգանը:
«Շարժումը», հիմնադրվելով 1917 թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո, պաշտպանել է այդ հեղափոխության գաղափարները, նպաստել տեղում դրանց տարածմանն ու կենսագործմանը: Նրա ուշադրության կենտրոնում են եղել Ախալցխայի, Ախալքալաքի ու շրջակա գավառների աշխատավորությանը հուզող խնդիրները, այն իր էջերում լայն տեղ է հատկացրել նաև Անդրկովկասի, Ռուսաստանի և արտասահմանյան առաջավոր երկրների աշխատավորության կյանքին, նրա տնտեսական ուքաղաքական պայքարին, ազատագրական շարժումներին:
«Շարժումի» էջերում տպագրվել են հայ հեղափոխական դաշնակցության պլատֆորմը, նրա ծրագիրն ու խնդիրները, առանձին նյութեր զետեղվել այդ կուսակցության տեղական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, լուսաբանվել են քաղաքային դումայի ընտրությունները և այլն: Այն իր էջերում լայն տեղ է հատկացրել նաև գավառի կրթական, գրական ու մշակութային կյանքին, տպագրելով տեղի ստեղծագործողների արձակ ու չափածո գործերը, ֆելիետոնները, ակնարկներն ու թարգմանությունները` արտասահմանյան գրողների երկերից: Այնտեղ տպագրված է նաև Հովհ, Թումանյանի նամակը Անդրանիկ զորավարին (04.01.1918թ., նո. 1):
«Շարժումը» ունեցել է «Խմբագրական», «Տեղական կյանք», «Գավառ«, «Գյուղացիական», «Կովկաս», «Կյանքը Ախալքալաքում»: «Ախալցխայի անցքեր», «Թերթոն», «Լուրեր», «Վերջին լուրեր», «Նամակներ խմբագրությանը», «Մամուլ», «Փոստարկղ», «Հայտարարություններ» և այլ մշտական բաժինները: Թերթում հայտարարությունների մի մասը և կարևոր փաստաթղթերը տպագրվել են նաև վրացերեն ու ռուսերեն, մի բան, որը վկայում է «Շարժումի» գավառներում ունեցած հեղինակության ու տարածման շրջանակաների մասին:
«Շարժումին» ակտիվորեն թղթակցել են Մ. Զարաֆյանը, Ե. Տեր - Անտոնյանը, Արսեն քահ. Բլրցյանը, Ա. Ավագյանը, Մ. Ստեփանյանը, Ս. Դարբինյանը, Ա. Արագածյանը, Վ. Գայֆեջյանը, Ա. Ղուրբանյանը, Ա. Ալթունյանը, Ա. Սանթուրճյանը և շատ ուրիշներ: Նյութերի մի մասն էլ ստորագրված են կեղծանուններով («Աբո», «Արաբո», «Օննիկ» և այլն):
Թերթը հրատարակել է նաև գիտամասսայական հավելվածներ, որոնք բաժանորդներին են տրվել անվճար:
«Շարժում» շաբաթաթերթի |
|||||||||||||||||||||||||||||||
Օրեր |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Ամիսներ | |||||||||||||||||||||||||||||||
1917 | |||||||||||||||||||||||||||||||
I | |||||||||||||||||||||||||||||||
II | |||||||||||||||||||||||||||||||
III | |||||||||||||||||||||||||||||||
IV | |||||||||||||||||||||||||||||||
V | |||||||||||||||||||||||||||||||
VI | |||||||||||||||||||||||||||||||
VII | |||||||||||||||||||||||||||||||
VIII | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |||||||||||||||||||||||
IX | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |||||||||||||||||||||||||
X | 15 | 17 | 18 | 20 | 21 | 22 | |||||||||||||||||||||||||
XI | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | ||||||||||||||||||||||||
XII | 31 | 32 | 33 | 34 | 35 | 36 | 37 | ||||||||||||||||||||||||
1918 | |||||||||||||||||||||||||||||||
I | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | ||||||||||||||||||||||||
II | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |||||||||||||||||||||||
III | 16 | 17 | 18 | 19 | 20 | ||||||||||||||||||||||||||
IV | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | ||||||||||||||||||||||||
V | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 | |||||||||||||||||||||||||
VI | |||||||||||||||||||||||||||||||
VII | |||||||||||||||||||||||||||||||
VIII | |||||||||||||||||||||||||||||||
IX | |||||||||||||||||||||||||||||||
X | |||||||||||||||||||||||||||||||
XI | |||||||||||||||||||||||||||||||
XII |