Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1951 թ. հուլիսի 29-ին Ծալկայի շրջանի Նարդևան գյուղում: 1958-68 թթ. սովորել է գյուղի միջն. դպրոցում:
1968 - 1973թ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում:
1982-1985թթ. սովորել է ԽՍՀՄ ՄԳԱ ուսուցման մեթոդների և բովանդակության գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկայի լաբորատորիայի ասպիրանտուրայում: 1986թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Երկրաչափական պնդումների ապացուցման մեթոդների յուրացման պարտադիր մակարդակի պլանավորումը» թեմայով և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Իսկ 2013 թ. ԵՊՀ-ում պաշտպանել է դոկտորական ատենախոսության թեզ «Ապացուցումների ուսուցման չափորոշչային արդյունքների կանխատեսման մեթոդաբանական հիմունքները» թեմայով և ստացել մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1973-1982 թթ. աշխատել է ՀԽՍՀ Աշտարակի շրջանի Կոշ գյուղի միջն. դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1986-1996 թթ. Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտում` որպես մեթոդիստ, դոցենտի պաշտոնակատար, կաբինետի վարիչ: 1996-1999թթ. ՀՀ ԿԳՆ ծրագրամեթոդական վարչության գլխավոր մասնագետ: 1999 -2019 թթ. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի գլխավոր մասնագետ: 2001–ից մինչ օրս համատեղությամբ կամ ժամավճարով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, որպես «Ընդհանուր մաթեմատիկայի» ամբիոնի դոցենտ:
Է. Այվազյանն հեղինակ է` 60 գիտական աշխատանքի, 10 գրքի, 9 ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ բուհական դասագրքի: Հանդիսանում Է «Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա» առարկայի բուհական դասագրքի հեղինակ, նախկին և ներկայումս գործող «Մաթեմատիկա 5,6», «Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր 9,10» դասագրքերի, ավագ դպրոցի «Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր 10,11,12» բնագիտամաթեմատիկական, հումանիտար և ընդհանուր հոսքերի դասագրքերի մասնագիտական խմբագիրը, բազմաթիվ այլ՝ փորձնական դասագրքերի, ուսումնա-օժանդակ ձեռնարկների մասնագիտական խմբագիր:
Է. Այվազյանը մինչ 2001թ. եղել է «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գործադիր տնօրենն, ապա այդ ամսագրի կրթական բարեփոխումների բաժնի խմբագիր, ներկայումս՝ կոլեգիայի անդամ, ինչպես նաև ՌԴ Տոլյատի պետական համալսարանի «Вектор наукы» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, ՌԴ այլ չորս ամսագրերի և Հունգարիայի «Science and education a new dimension, pedagogy and psychology» ամսագրի կոլեգիայի անդամ:
Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» և «Ստեղծագործական աշխատանքի համար» մեդալների, պատվոգրերի և այլն, արժանացել` «Ավագ ուսուցչի» կոչման:
Գիտական աշխատանքներն ներառում է` ապացուցումների ուսուցման մեթոդիկա, տրամաբանական մտածողության ձևավորման հիմնահարց, մաթեմատիկական և ձևական տրամաբանություն: