Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: Արմատներով Նինոծմինդայի Փոկա գյուղից է: 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, բնակվելով Սանկտ-Պետերբուգում և Յարոսլավլում:
Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի՝ մոտոհրաձգային բաժնում:
Արմենակ Ուրֆանյանը 2007 թվականից ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հասնելով կապիտանի կոչման։ Եղել է հրաձգային վաշտի հրամանատար:
Կապիտան Ա. Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա - ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծի Մարտակերտի դիրքերում: Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու, ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով, իսկ 2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության շքանշանով։ 2020 թվականի օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով:
Ա. Ուրֆանյանի անունով է կոչվում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղի դպրոցն:
Ա. Ուրֆանյանը հուղարկավորվել է ապրիլի 6-ին Եռաբլուրում: