Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1934 թ. դեկտեմբերի 22-ին Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Ղաուրմա գյուղում: 1950 թվականին գյուղի 8-ամյա դպրոցը ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ախալքալակում:
Դպրոցը ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Մախարաձեի մետաքսի ֆաբրիկայում:
1954 - 56 թթ. սովորել է Թբիլիսիի արդյունաբերական ինստիտուտի մետաքսագործական - թելագործական բաժնում, սակայն ամուսնանալու պատճառով չի ավարտել բուհը:
1970- 1992 թթ. աշխատել է Ջիգրաշենի մանկապարտեզի վարիչ: Եղել է գյուղի կանանց խորհրդի և 15 տարի ծնողական կոմիտեի նախագահ:
1963 թվականից սկսել է ստեղծագործել, նրա բանաստեղծությունները և պատմվածքները տպագրվել են թերթերում ու հանդեսներում: Ունի հրատարակված 6 գիրք. «Աղոթված կարապներ» (2005թ.), «Իմ հոգին» (2008թ), «Հույսի արեգակ» (2009թ), «Աղջիկը փարվանայից» (2011թ), «Աղոթքներիս մրմունջները» (2013թ.), «Զինվոր դու ես հայոց աշխարհը ...», (2016թ): Հայտնի երգերից են` «Աղոթված կարապներ», «Երևան», «Կապույտ երկինք»:
2001 թ. Երևանի աշուղ Ջիվանու անվան աշուղական դպրոցի ներկայացուցիչն է և «Հայ աշուղներ» կազմակերպության անդամ: «Սայաթ Նովա» մշակույթային միության անդամ:
2004 թվականի հոկտեմբերի 23-ին հայ աշուղական արվեստի լավագույն ավանդույթները շարունակելու համար ձեռնադրվել է և շնորհվել է «Աշուղ վարպետի» կոչում ու ստացել Աշուղ Հեզիկ (Եփրիկյան) պատվանունը, իսկ Թովմաս Պողոսյանի կողմից շնորհվել «Հայ աշուղների մայրապետի» կոչում:
Մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանում: