Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1948 թ. օգոստոսի 15-ին Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Խոջաբեկ գյուղում, Ի. Պողոսյանի ընտանիքում, Ա․ Պողոսյանի հայրն: 1968-1972 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ուսման ընթացքում եղել է Լենինյան թոշակառու:
1972-78 թթ. աշխատել է Նինոծմինդայի ռուսական միջն. դպրոցում ուսմասվար - կազմակերպիչ, դասավանդելով նաև մաթեմատիկա: 1978-1983 թթ. որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Ուկրանիայի Դոնեցկ քաղաքի Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ-ում: 1983-1992 թթ. եղել է ԵՊՃՀ-ում ավագ գիտաշխատող: 1992-ից աշխատել է «Ան. Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ուսումնական մասի պրոռեկտոր, միաժամանակ դասավանդելով բարձրագույն մաթեմատիկա:
Տ. Պողոսյանը 1982 թ. ՄՊՀ-ի մեխանիկայի առաջին գիտխորհուրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Կատարել է Ալֆրեդ Կլեբշի խնդրի որակական հետազոտությունը: Մասնակցել է Գառնիի գեոդեզիական սեյսմիկ կայանում՝ լույսաեռաչափի բազիսի մշակման և կառուցման աշխատանքներին:
Հեղինակ մոտ 20 գիտական հոդվածների: