Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1944 թ. դեկտեմբերի 20-ին Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Հեշտիա գյուղում: 1964-67 թթ. սովորել է Գյումրիի Ա. Մռավյանի անվան մանկավարժական տեխնիկումում: 1975-1980 թթ. սովորել է Երևանի հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիկական ֆակուլտետում:
1981-1993 թթ. աշխատել է բանջարաբոստանային մշակաբույսերի սելեկցիոն սերմնաբուժական կայանում (այժմ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն) մեքենայական մշակության և բերքահավաքի լաբորատորիայում, որպես կրտսեր գիտաշխատող, 1993-2003 թթ. որպես ավագ գիտաշխատող:
1992 թ. պաշտպանել է ատենախոսություն, ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ռ. Մկոյանը հեղինակ է պոմիդորի 3 սորտերի (Սյունիք, Գյումրի, Զուրաբ), ունի հեղինակային իրավունքի վկայականներ և հրատարակված 18 հոդված: