ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Մադոյան Վաղարշակ

Մադոյան Վաղարշակ

Ծնվ. 1954 թ.

16

Գրքի

-

մենագրության

200

հոդվածների

2

պարգևների

Հեղինակէ

Վաղարշակ Մադոյանն

Մադոյան Վաղարշակ Վարուժանի

Լեզվաբան, գրող, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր

Որտեղ է աշխատում հիմա


Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 26-ին Բոգդանովկա քաղաքում (այժմ` Նինոծմինդա): Գրող և հրապարակախոս Սեյլանի (Արշակ Մադոյան) թոռն, Հ. Մադոյանի եղբայրը:

1976 թ. ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հետագայում հեռակա կարգով ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1976-1980 թթ. աշխատել է որպես Հայաստանի ՈւԳԸ գիտական քարտուղար, դասավանդել է տարբեր բուհերում: 1978-1985 թթ. եղել է Վ.Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի դասախոս, 1985-1992 թթ.` Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի ռուսաց լեզվի ամբիո­նի վարիչ, 1990-2008 թթ. աշխատել է որպես Ան. Շիրակացու անվ. միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր, 1992 թվականից առ այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչն է:

1980-ի պաշտպանել է թեկնածուական, 1990 թվականին դոկտորական ատենախոսություններ, ստանալով բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1987 թվականին ստացել դոցենտի, 1992-ին պրոֆեսորի կոչում:

Շուրջ 140 գիտական աշխատության հեղինակ է, որոնք նվիրված են ռուսերենագիտության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, ավտոմատ թարգմանության, գրականագիտության, իրավաբանության, պատմության հարցերին: Սրանցից մոտ 20-ը առանձին հրատարակություններ են` մենագրություններ, դասագրքեր, բառարաններ` տարբեր լեզուներով: Հոդվածների երկու ժողովածուներ հրատարակվել են Մոսկվայում` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակչությունում: Ներկայումս ապրող հայ լեզվաբաններից միակն է, որն ընդգրկված է Մոսկվայում հրատարակված "Ведущие языковеды мира" հանրագիտարանում (Մոսկվա, 2000):

Վ. Մադոյանը առաջինն է մշակել համապարփակ (ունիվերսալ) բազմալեզու բառարանի հիմունքները, որը պետք է ընդգրկի ողջ տեղեկությունները բառի մասին (ծագումնաբանությունից և արտասանությունից սկսած մինչև իմաստի բացատրությունը): Նա հրատարակության է պատրաստել ռուս-հայերեն նման լիակատար բառարան (510 մամուլ ծավալով), որն իր տեղեկատվությամբ գերազանցում է աշխարհահռչակ Lingvo-ն:

Վ.Մադոյանը (Ս.Շեյրանյանի համահեղինակությամբ) առաջինը հայ իրականության մեջ նախաձեռնել է սլավոնական լեզուներից հայերեն ծավալուն բառարանների ստեղծումը: Լույս են տեսել «Չեխերեն-հայերեն» (2009), «Լեհերեն-հայերեն» (2010) բառարանները, արտադրության մեջ է «Ուկրաիներեն-հայերեն»-ը, պատրաստվում են տպագրության «Բելոռուսերեն-հայերեն», «Բուլղարերեն-հայերեն», «Սերբերեն-հայերեն» բառարանները: 2013 թվականին նրա համահեղինակությամբ և խմբագրությամբ լույս է տեսել «Անգլերեն-ռուսերեն-հայերեն հիդրավլիկական տերմինների բառարանը»

«Գարուն», «Գրական թերթ», «Անդին», «Литературная Армения» պարբերականներում հանդես է եկել գեղարվեստական ստեղծագործություններով` արձակ և չափածո: Գրում է երկու լեզվով` հայերեն և ռուսերեն: 2009 թվականին նա արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի: Հրատարակել է արձակ ստեղծագործությունների 6 ժողովածու: 2014 թվականին «Художественная литература» (Մոսկվա) հրատարակչությունում լույս է տեսել նրա ռուսերեն երկերի ժողովածուն «Ave Россия! или как начиналось крушение СССР», որը, բացի նշված վեպից, ընդգրկում է նաև պատմվածքների մեծ շարք: 2016 թվականին նույն հրատարակչությունում լույս է ընծայվելու նրա նոր ժողովածուն:

2015 թ․ հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգևատրվել է «Պուշկինի մեդալ»-ով:

Միջազգային «Lions Club International»-ի հայաստանյան «Երևան-Արարատ» ակումբի հիմնադիրն ու նրա նախագահն է:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումն՝ 04 սեպտեմբերի, 2019:

Մանրամասն Մատենագիտություն

Мадоян Вагаршак

Русско-армянский разговорник.


Ереван, 2001 (в соавторстве).
Мадоян Вагаршак

Учебный словарь немецкого языка для чтения.


Ереван, 2007 (в соавторстве).
Мадоян Вагаршак

Чешско-армянский словарь.


Ереван, 2008 (в соавторстве).
Мадоян Вагаршак

Польско-армянский словарь,


Ереван, 2010 (в соавторстве).
Мадоян Вагаршак

Англо-русско-армянский словарь терминов гидравлики.


Ереван, 2012 (в соавторстве, с электронным вариантом для машинного использования).

Մանրամասն Հոդվածներ

Մանրամասն Պարգևներ

00.00.2008թ. ստացել է

20.10.2015 թ. պարգևատրվել է

20.10.2015 թ. պարգևատրվել է


«Պուշկինի մեդալ»-ով

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

Հայկական համառոտ հանրագիտարան

Հատոր 3, Ե., ՀԽՀ խմբագրություն, 1999, էջ 511:

Кто есть кто в современной русистике.

Москва - Хельсинки, 1999.

Ведущие языковеды мира.

Энциклопедия. М., 2000.

Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան,

Հատոր 2, Ե., Հայկական հանրագիտարան. հրատարակչություն, 2007, էջ 11:

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ