Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1974 թվականի հունիսի 2-ին Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսարից Աբովյանում վերաբնակված Աչոյանների ընտանիքում:
Ավարտել է Աբովյանի քաղաքի 4-րդ դպրոցը, իսկ հետո` 48-րդ պրոֆտեխուսումնարանը:
1993 թ. զորակոչվել է ազգային բանակ: Զորամասից ուղարկվում է Քարվաճառ՝ մասնակցելու Ամեռնափորի (Օմարի) լեռնանցքի ազատագրման մարտական գործողություներին;
1994 թվականին Արթուրենց զորամասը նոր առաջադրանք է ստանում՝ մեկնել Ֆիզուլու շրջան։ Հորադիզի թեժ մարտերից մեկի ժամանակ էլ 1994 թվականի ապրիլի 23-ին զոհվում է նաև Արթուրն։
Ամուսնացած չէր:
Նախատեսել էին Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում, սակայն ծնողների ցանկությամբ նա հանգչում է Աբովյանի գերեզմանոցում` Արցախում զոհված մի քանի ազատամարտիկների կողքին:
Անձնուրաց հայորդին հետմահու պարգևատրվել է «Խիզախության համար» շքանշանով: