Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում` 1947 թվական հունվարի 8-ին:
Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:
Ծառայել է խորհրդային բանակում:
1993 թ. հունվարի 3-ին կամովին մեկնել է Արցախ:
Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարի ազատագրման մարտերում մասՆակցել է համագյուղացի Աղասի Վարդերեսյանի գումարտակում: Թեժ կռիվներից հետո, ջրամբարն ազատագրվում է, սակայն, 1993 թ․ փետրվարի 27-ին զոհվեց նաև Գառնիկ Աբրահամյանը:
Ջավախքի խիզախ որդին հանգչում է Եռաբլուրում:
1994 թ. հետմահու պարգևատրվել է «1992-94 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:
Կարզախում Ջիվանու հուշարձանի կողքին կարզախցի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան - կոթողի վրա դրոշմված են Արցախում նահատակված ազատամարտիկներ Աղասի Վարդերեսյանի, Համբարձում Մհերյանի և Գառնիկ Աբրահամյանի անունները: