ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Թումասյան Բենիամին

Թումասյան Բենիամին

1925-2012

2

Գրքի

-

մենագրության

-

հոդվածների

14

պարգևների

Հեղինակէ

Բենիամին Թումասյանն

Թումասյան Բենիամին Հակոբի

Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր

Արժանացել է


«Ախալցխայի պատվավոր քաղաքացու» կոչմանն

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1925 թ. հոկտեմբերի 17-ին, Թբիլիսիում, Ախալցխացու ընտանիքում: 1943 թ. զորակոչվել է զինվորական ծառայության: 1944 թ. ավարտել է Կրասնոդարի գնդացրա - ականանետային ուսումնարանը և անմիջապես ուղարկվել է պատերազմ: 1946-1951 թթ. սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում:

Ավարտելուց հետո գործուղվել է Երևանի նորակառույց էլեկտրալամպերի գործարան: Մասնակցել է գործարանի առաջին արտադրանքի թողարկման աշխատանքներին, սկզբում որպես վարպետ, ապա լամպերի հավաքման արտադրամասի պետ: 1958-1961 թթ. եղել է գործարանի գլխավոր տեխնոլոգ, իսկ 1961-69 թթ.` գործարանի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի պետ: 1969 թ. նշանակվել է գործարանի և «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման գլխավոր ինժեներ: 1974-93 թթ. եղել է Երևանի «էլեկտրալամպերի գործարան»-ի տնօրեն և «Լույս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1993-2000 թթ. «Լուսատեխնիկական» գործարանի տնօրենի խորհրդական, իսկ երբ 2000-ին գործարանն դարձավ «Գրանդ Սան» ընկերություն` զբաղացրեց գործարանի նախագահի խորհրդականի պաշտոնն:

1980 թ. ՀԽՍՀ-ն ր 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Օպերայի և բալետի թատրոնի վերակառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցելու և նորարարություն մտցնելու համար (օրիգինալ ջահերի ստեղծման) արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչման:

Ախալցխա քաղաքին հետևողական օգնություն ցուցաբերելու, քաղաքի թիվ 3 միջնակարգ հայկական դպրոցին բարձր մակարդակի շեֆական օգնություն ցուցաբերելու համար քաղաքային և շրջանային խորհուրդների համատեղ որոշմամբ` 1987թ. սեպտեմբերի 19-ին նրան շնորհվել է «Ախալցխայի պատվավոր քաղաքացու» կոչում:

1986 թ. հունիսի 10-ին նրան շնորհվել է «Սոցիալիստական աշխատանքի հերոս»-ի կոչում, շնորհվել է` «Լենինի» երկու (31.03.1981 և 10.06.1986 թթ.) շքանշան, «Հոկտեմբերյան Հեղափոխության» մեդալ (10.03.1976), Հայրենական Մեծ պատերազմի «2 աստճանի» երկու մեդալ (03.03.1945 և 11.03.1985), «Աշխատանքայնի կարմիր դրոշի» երկու շքանշան (08.08.1966 և 20.04.1971), «Արիության համար» մեդալ (02.10.1966):

Բ. Թումասյանն 1976 և 1986 թվականներին ընտրվել է ԽՍՀՄ XXV և XXVII համագումարների պատգամավոր: Արժանացել ՀԽՍՀ վաստակավոր ինժեների կոչման:

Մահացել է 2012 թվականի հունվարի 24-ին Երևանում:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումն՝ 04 սեպտեմբերի, 2019:

Մանրամասն Մատենագիտություն

Թումասյան Բենիամին

Էլեկտրալամպերի արտադրության տեխնոլոգիան


Ե., «Հայպետհրատ» հրատարակչություն», 1956, 110 էջ, տպ. ...:
Թումասյան Բենիամին

Էլեկտրալամպագործների աշխատանքային ուղին (Առաջավոր փորձ, հեռանկարներ)


Ե., «Հայաստան» հրատարակչություն», 1985, 204 էջ+12 թերթ նկար., տպ. ... (չի նշված):

Մանրամասն Հոդվածներ

Մանրամասն Պարգևներ

10.06.1986 թ. պարգևադրվել է

31.03.1981 և 10.06.1986 թթ. պարգևադրվել է

31.03.1981 և 10.06.1986 թթ.
ստացել է

«Լենինի»
2 շքանշան

10.03.1976 թ. պարգևադրվել է

03.03.1945 և 06.11.1985թ. պարգևադրվել է

03.03.1945 և 06.11.1985 թթ. պարգևադրվել է

03.03.1945 և 06.11.1985 թթ. պարգևատրվել է

«Աշխատանքայնի կարմիր դրոշի» երկու շքանշան

02.10.1966 թ. պարգևադրվել է

02.10.1966 թ. պարգևատրվել է


«Արիության համար» մեդալ

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Վիքիպեդիայի հայերեն էջն վերջին անգամ փոփոխվել է 22 ապրիլի 2019 թվականի ժամը 00:46-ին` սակայն այժմ ջնջված է, իսկ ռուսերն էջն թարմացվել է` 23 ապրիլի 2018 թվականի ժամը 01:03-ին:

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ