Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1937 թ. օգոստոսի 23-ին Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղում: 1962-67 թթ. սովորել է ՌԴ Գորկի քաղաքի (այժմ` Նիժնի Նովգորոդ) գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում:
1967-74 թթ. աշխատատել է նույն ինստ-ի տնտեսագիտության ֆակ-ի վիճակագրության, 1974-75 թթ. տնտեսագիտության ամբիոններում: 1975-79 թթ. դասախոսել է Նիժնի Նովգորոդի ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցի դատական հաշվապահության ամբիոնում: 1976-77 թթ. համատեղության կարգով դասավանդել է Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակ-ի վիճակագրության ամբիոնում: 1979-1983 թթ. Երևան քաղաքում աշխատել է ավագ գիտաշխատող ԽՍՀՄ ՆԳՆ ԲԽՍՍ (ОБХСС) գլխավոր վարչության կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հայաստանյան բաժանմունքում: 1983-86 թթ. Երևանի ՆԳՆ վարչության ԲԽՍՍ բաժնի պետի տեղակալ, 1986-1992 թթ. ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի Բարձրագույն կուրսերի գիտական և ուսումնական գծով պետի տեղակալ: 1992-94 թթ. եղել է ՀՀ Հարկային պետական ծառայության գլխավոր օպերատիվ լիազոր: 1994-97 թթ. ավագ տեսուչ Նիժնի Նովգորոդի հարկային տեսչությունում: 1998-2003 թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ:
Փ. Մանուկյանը 1975 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1990-ին դարձել միլիցիայի, 1998-ին զինված ուժերի գնդապետ:
Փ. Մանուկյանը 40 գիտական հոդվածների (որից 12-ը` ОБХСС ծառայության «գաղտնի» գրիֆի տակ) և 9 գրքերի հեղինակ է, ներառյալ` ՀՀ ՊՆ 1992-2001 թթ. հրամանների, հրահանգների և դիրեկտիվների ժողովածուի:
2003 թ. պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» շքանշանով: