ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Ֆանարջյան Ռուբեն

Ֆանարջյան Ռուբեն

Ծնվել է 1936 թ.

-

գրքի

1

մենագրության

150

հոդվածների

3

պարգևների

Հեղինակ է

Ռուբեն Ֆանարջյանն

«Կոչումով բժիշկ» - անդրադարձը նվիրված է Ֆանարջյանների ընտանիքին: (0 մեկնաբանություն)
Ռուբեն Ֆանարջյան - «Տարվա բացառիկ վիրահատություն» (0 մեկնաբանություն)

Ֆանարջյան Ռուբեն Վիկտորի

Բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր

Որտեղ է աշխատում հիմա


Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1960 թ. նոյեմբերի 8-ին Երևանում, Վ. Ֆանարջյանի ընտանիքում, Ս. Ֆանարջյանի եղբայրը: 1977թ. ավարտել է Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1977-78թթ. աշխատել է 2-րդ Տրեստի 8-րդ շինվարչությունում: 1978թ. ընդունվել է ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, 1984 թ. ավարտելով ուսումը շարունակել է կլինիկական օրդինատուրայում «Նյարդավիրաբուժություն» մասնագիտությամբ:

Ռուբեն Ֆանարջյանն ուսուցման երկրորդ տարվանից գործուղվել է Մոսկվա` Ն. Ն. Բուրդենկոյի անվ. Նյարդավիրաբուժության ԳՀԻ, որտեղ հետագայում` 1986-1989 թթ, սովորել է նաև ասպիրանտուրայում: 1989-1994 թթ. եղել է` ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի ասիստենտ, 1994-2002 թթ. ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի դոցենտ, 2002-2010 թթ. ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության կուրսի վարիչ, 2010 թ.-ից առ այսօր ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, 2010-2014 թթ. ԵՊԲՀ թիվ 1 ՀՀ ընդհանուր և էնդովասկուլյար Նյարդավիրաբուժության կլինիկայի հիմնադիր և ղեկավար, 2013 թ.- ից ՀՀ ԱՆ գլխավոր Նյարդավիրաբույժ, 2014 թ.– ից Համալսարանական Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության կենտրոնի ղեկավար:

1990 թ. Մոսկվայում «Клинико-физиологическое исследование коллатерального кровообращения в артериальном круге большого мозга» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, դառնալով բժշկական գիտություններ թեկնածու, իսկ 2010 թ. ԵՊԲՀ-ում «Количественная характеристика мозгового кровообращения у больных с нейрохирургической патологией» թեմայով դարձել է բժշկական գիտությունների դոկտոր:

Ռ. Ֆանարջյանը վերապատրաստվել է. 1990թ. ԱՄՆ-ի Նյու-Յորքի Կոլումբիայի Համալսարանում, 1994թ. Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Ալբերտ-Լյուդվիգ Համալսարանի նյարդավիրաբուժության կլինիկայում, 2004թ. գործուղվել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Նյարդավիրաբուժության ինստիտուտ: Հանդիսանում է ավելի քան 40 գիտական աշխատանքներ հեղինակ: ՀՀ նյադավիրաբույժների ասոցիացիայի վարչության, ՌԴ անոթաբանների և անոթային վիրաբույժների ասոցիացիայի անդամ և IBRO-ի Հայաստանյան միավորման անդամ:

1997թ. Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը: 1999թ. նրան շնորհվել է ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Ռ. Վ. Ֆանարջյանը, որպես բշիժկ - նյարդավիրաբույժ, իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Արցախյան ազատամարտի տարիներին:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումն՝ 04 սեպտեմբերի, 2019:

Մանրամասն Հոդվածներ

Մանրամասն Պարգևներ

2005 և 2010 թթ. պարգևադրվել է

2005 և 2010 թթ. պարգևատրվել է


ԵՊԲՀ ոսկե մեդալ

00.00.2010 թ. պարգևադրվել է

13.04.2013թ. պարգևադրվել է

13.04.2013 պարգևատրվել է


ՀՀ նախագահի մրցանակով

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ