ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Ավետիսյան Արշակ

Ավետիսյան Արշակ

Ծնվել է 1963 թ.

-

Գրքի

-

մենագրության

-

հոդվածների

8

պարգևների

Հեղինակէ

Արշակ Ավետիսյանը

Ավետիսյան Արշակ Վահանի

Զինվորական, գնդապետ

Պարգևատրվել է


Բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով

Մանրամասն Կենսագրությունը

Ծնվել է 1963 թվականի մայիսի 26-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում:

1970–1980 թվականներին սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, 1982-1983 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում, այնուհետև 1983–1985 թթ. ուսումը շարունակել է Թբիլիսի բարձրագույն ռազմական հրամանատարական հրետանային ուսումնարանում: 2001-2004 թթ սովորել է ՀՊՃՀ-ի հեռակա ուսուցման բաժնի «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում» ֆակուլտետում:

Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ 1992 թ. հուլիսին նշանակվել է ՀՀ ՊՆ 60369 զորամասի դասակի, այնուհետև նույն թվականի նոյեմբերին ականանետային մարտկոցի հրամանատար, 1992-1994 թթ. մասնակցել սահմանամերձ գոտիներում մղվող ինքնապաշտպանությանը և ազատագրական մարտերին:

Մարտական գործողությունների ժամանակ Ա. Ավետիսյանը վիրավորվում է, ապաքինվելուց հետո 1994 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ 55076 զորամասի ինքնագնաց հրետանային մարտկոցի հրամանատար, հունիսից ծառայությունը շարունակել 59518 զորամասում, որպես ուսումնական դիվիզիոնի շտաբի պետ:

1995թ. օգոստոսին նշանակվել N զորամասի (Ռազմաավիացիոն ինստիտուտ) ուսումնական գումարտակի դասակի հրամանատար, 1997 թ. մայիսին ՀՀ ՊՆ գործերի կառավարչության կազմակերպչական բաժնի նյութական մատակարարման խմբի պետ: 2000 թ. հուլիսին զբաղեցրել է գործերի կառավարչության տպարանի պետի արտադրության գծով տեղակալի պաշտոնը: 2001 թ. սեպտեմբերին գնդապետ Ա. Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և ռեժիմի վարչության կայազորային և պահակային ծառայության բաժնի սպայի պաշտոնին:

2003 թ. հունվարից մինչև 2008 թ. սեպտեմբեր ամիսը զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ տնտեսական բաժանմունքի պետի պաշտոնը: 2008 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. հունվար եղել է ՀՀ ՊՆ ՎՀ պարետային ծառայության զինվորական պարետը: 2022թ. հունվարի 14-ից աո այսօր գնդապետ Ա. Ավետիսյանը զբաղեցնում է ՀՀ ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնի համագործակցության և հսկողության բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

Պարգևատրվել է Արիության, Դրաստամատ Կանայան, Մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, Նելսոն Ստեփանյան, Վազգեն Սարգսյան, ՀՀ ԶՈւ 20 տարի և Անբասիր ծառայութան համար I, II, III և IV աստիճանի մեդալներով և շքանշաններով:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումը՝ 24 մարտի, 2022:

Մանրամասն Մատենագիտություն

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ