ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Վանցյան Սերգեյ

Վանցյան Սերգեյ

Ծնվել է 1951 թ.

-

Գրքի

-

մենագրության

-

հոդվածների

5

պարգևների

Հեղինակէ

Սերգեյ Վանցյանն

Երկնային դարպասներ (0 մեկնաբանություն)

Վանցյան Սերգեյ (Սեյրան) Լորենցի

Ազատամարտիկ, ՀՀ-ում ավիացիայի կազմակերպիչներից

Պարգևատրվել է


Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1951 թ. մայիսի 2-ին Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում:

1957-1967 թթ. սովորել է Բեժանոյի միջնակարգ դպրոցում: 1969-1974-ին Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ճարտարագետների ինստիտուտի (այժմ` Ռիգայի տրանսպորտի և կապի ինստ.) ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետում, 1990-ին ավարտել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայի բարձրագույն հրամատարական դասընթացները:

1974-ից մինչև օրս աշխատում է ՀՀ օդային հաղորդակցության գործակալության հերթափոխի, 2-րդ ավիաձեռնարկության փոխադրումների ծառայության պետ, նույնի արտադրության գծով հրամանատարի տեղակալ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի փոխադրումների և արտադրության բաժնի, «Էրեբունի» օդանավակայանի փոխադրումների ծառայության պետ, «Հատուկ ավիաուղիներ», ԲԻՍԱԼ «Արարատ», «Արարատ Ավիա» և «Հայկ Ավիա» ավիաընկերությունների գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ, գլխավոր տնօրեն:

Ս. Վանցյանը 1988-99-ին «Էրեբունի» և տեղական (Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, Ջերմուկ) օդանավակայաններից դեպի Արցախ կազմակերպել և ղեկավարել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանության համար կենսականորեն անհրաժեշտ ավիափոխադրումներ զենք, զինամթերք, կամավորական ջոկատներ, վառելանյութ, սննդամթերք, մարդասիրական օգնություն), իսկ Արցախից դեպի հետ փախստականների, վիրավոր, հիվանդ ազատամարտիկների տեղափոխումը:

Սերգեյ Վանցյանը երեք անգամ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով` 2001 թ. դեկտեմբերի 10-ին, 2008 թ. և 2009 թ. հունվարի 14-ին Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ, դրա հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցության համար: 2002 թ. պարգևատրվել է նաև Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և Շուշիի ազատագրման մեդալով: 2010 թ. ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ 1998 թ-ին Վազգեն Սարգսյանը նրան նվիրել է անձնական զենք:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումը՝ 14 հունիսի, 2021:

Մանրամասն Մատենագիտություն

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան

Երևան, Հայկական հանրագիտարան. հրատարակչություն, 2004, էջ 691-692:

Չիբուխչյան Անահիտ, Հերոսամարտի պողպատե թևերը: Արցախյան հերոսապատում:

Երևան, «Զանգակ-97» հրատարակչություն, 2008, էջ 76-102:

Հասրաթյան Սենոր, Հաղթող բանակի զորահանդեսը: (9-ը մայիսի 2012թ.)

Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2013, էջ 30:

Արծվապետը, ում անունն է Սերգեյ Վանցյան:

Երևան, «ՎՄՎ - Պրինտ» հրատարակչություն, 2021, 96 էջ:

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Վիքիպեդիայի էջը վերջին անգամ փոփոխվել է 22 մարտի 2021-ի ժամը 02:58-ին:

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ