ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Ստեփանյան Խաչատուր

Ստեփանյան Խաչատուր

Ծնվել է 1976 թ.

1

Գրքի

5

մենագրության

70

հոդվածների

-

պարգևների

Հեղինակէ

Խաչատուր Ստեփանյանն

Ստեփանյան Խաչատուր Ռոստոմի

Պատմաբան

Գիտական աստիճանն


Պատմական գիտությունների դոկտոր

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1976 թ. դեկտեմբերի 2-ին Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղում: 1983-91 թթ. սովորել է գյուղի ոչ լրիվ միջն. դպրոցում, 1993-ին ավարտել է Բուռնաշեթի միջնակարգ դպրոցը:

1994-98 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պատմության բաժնում:

1998-2001 թթ. սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում: 2004 թ. ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհրդում «Ռուբեն Տեր - Մինասյան (հասարակական - քաղաքական գործունեությունը)» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում 2018թ. «Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման հիմնահարցը սփյուռքահայ հասարակական - քաղաքական մտքի գնահատմամբ (1920 - 1930-ական թթ.)» ատենախոսության պաշտպանության համար Խ. Ստեփանյանին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2000-2001թթ.՝ ՀՀ Կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչությունում որպես լրատվական - վերլուծական բաժնի առաջատար մասնագետ: 2001թ. ասպիրանտական ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Ջավախք: 2001-2006թթ. Ախալքալաքում հիմնել և ղեկավարել է «Ա-ԻՆՖՈ» լրատվական կենտրոնը: Նույն տարիներին եղել է Սամցխե - Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող - ներկայացուցիչը: 2006թ. սեպտեմբերից մինչ օրս դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնում: 2009 թ. ստացել է դոցենտի կոչում:

2004թ. մասնագիտական վերապատրաստում է անցել Սանկտ - Պետերբուրգի համալսարանում: 2009-2010թթ. սովորել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում: 2010թ. լիդերության դասընթացներ է անցել Եվրոպայի խորհրդի ամառային համալսարանում (Ստրասբուրգ): 2011, 2012 թվականներին երկու անգամ մասնագիտական վերապատրաստում է անցել Կենտրոնական Եվրոպական համալսարանում (Բուդապեշտ):

Նրա գիտական աշխատանքները նվիրված են 19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի հայ ազգային - ազատագրական շարժմանն, Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ.), հայ - վրացական փոխհարաբերություններին, 1920-1930-ական թվականների սփյուռքահայ հասարակական - քաղաքական մտքի պատմության հիմնահարցերին:

Խ. Ստեփանյանը հեղինակ է հինգ մենագրության, շուրջ 70 գիտական և գիտամեթոդական հոդվածների: Խմբագրել և հրատարակության է ներկայացրել առաջին հանրապետության գործիչների աշխատություններ: Համահեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի: Մասնակցել է բազմաթիվ ներբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովների:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումն՝ 04 սեպտեմբերի, 2019:

Մանրամասն Մատենագիտություն

Ստեփանյան Խաչատուր

Ռուբեն Տեր - Մինասյան (կյանքը և գործը):


Ե., «ՎՄՎ - ՊՐԻՆՏ», 2008, 184 էջ, տպ. 300:

Մանրամասն Հոդվածներ

1921թ. փետրվարյան ապստամբության պատճառներն ու հետևանքները Սիմոն Վրացյանի գնահատմամբ, «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2015թ, թիվ 1, էջ139-151:
Հայաստանի խորհրդայնացումը սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ.), «Հայագիտական հանդես», Երևան, 2015, թիվ 1 (29), էջ 91-102:
Հայաստանում «Ռազմական կոմունիզմի» քաղաքականության քննադատությունը սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի կողմից (1920-1930-ական թթ.), «Լրաբեր հասարակական գիտությունների», 2015, թիվ 2 (644), էջ 138-145:
1921թ. փետրվարյան ապստամբության պատճառները սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ.), «Պատմություն և հասարակագիտություն, Տարեգիրք (Գիտական հոդվածների ժողովածու)», 2015, թիվ 1, 325 էջ, էջ 187-225:
Ռուբեն Տեր-Մինասյանի անտիպ հոդվածը Ալեքսանդրեթի սանջակի մասին, «Բանբեր Հայաստանի Արխիվների», Երևան, 2014, N122, էջ 278-289:
Ազգային խնդիրների անտեսումը որպես 1921թ. փետրվարյան ապստամբության պատճառներից մեկը, «Հայոց պատմության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու)», հ. 15, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա, Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 160-171:
The criticism of the polisy of "military communism" applied in Soviet Armenia by the social-political thought of Armenian Diaspora (1920-1930s), “European science review”, «East West» Association for Advanced Studies and Higher Education GmbH, January-February, Vienna, Austria, 2014, № 9-10, September-October, pp. 19-22.
Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ), «Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները: Զեկուցումների ժողովածու», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ, 2014, 583 էջ, էջ 476-478:
Նժդեհ Գարեգին, Յիշիր պատերազմը, (խմբագիր և ծանոթագրող՝ Խաչատուր Ստեփանյան), Երևան, 2013, 101 էջ:
Արցախի խնդիրը «Հայրենիք» ամսագրի էջերում (1920-1930-ական թվականներ), «Էջմիածին» պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, Ս. Էջմիածին, 2013, Զ յունիս, էջ 100-104:
«Պրոմեթևս» շարժման հետ Հայ Յեղափոխական Դաշնակցության ունեցած առնչության հարցի շուրջ, «Հայոց պատմության հարցեր (հոդվածների ժողովածու)», հ. 13, ՀՀ ԳԱԱ ՊԻ, Երևան, 2012, էջ 213-229:
Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918թթ. (վրացերեն) (գրախոսական), «Վէմ» համահայկական հանդես, Երևան, 2012, ապրիլ-հունիս, թիվ 2 (38), էջ 203-206:
Հայ-քրդական հարաբերությունների խնդիրը Ռուբեն Տեր-Մինասյանի դիտարկումներում, «Էջմիածին» պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, Ս. Էջմիածին, 2012, մայիս, էջ 34-44:
“Понятие нации в интерпретациях выдающегося армянского деятеля Ованнеса Качазнуни”, “Military and political ciences in the context of ocial progress”, “Problems and ways of modern public health development”: materials digest of the XV and XVI International Scientific and Practical Conferences (Kiev, London, December 7 – December 15, 2011, Kiev, London, December 21 – December 26, 2011). Military, political, menical, pharmaceutical sciences / All-Ukrainian Academic Union of specialists for professional assessment of scientific research and pedagogical activity; Organizing Committee: B. Zhytnigor (chairman), S. Godvint, L. Kupreichuk, A.Tim, D. Jorgio, T. Morgan, S. Serdechny, L. Steiker – Odessa: InPress, 2012, 204p., pp. 28-29:

Մանրամասն Պարգևներ

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ