ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Սեյրանյան Արմենուհի

Սեյրանյան Արմենուհի

Ծնվել է 1967 թ.

-

Գրքի

-

մենագրության

5

հոդվածների

2

պարգևների

Հեղինակէ

Արմենուհի Սեյրանյանն

Սեյրանյան Արմենուհի Արմենի

Օպերային երգչուհի (սոպրանո)

Արժանացել է


ՀՀ վաստակավոր արտիստի կոչման

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1967 թ. ապրիլի 22-ին Երևանում, Սուլդացու ընտանիքում, Ս. Սեյրանյանի քույրն: 1974-84 թթ. սովորել է Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 հանրակրթական դպրոցում: Զուգահեռ սովորել է 1975-82 թթ. Ձայնի պահպանման վոկալ- երգչախմբային մասնագիտական թիվ 17 երաժշտական թեքումով դպրոցում և 1986 - 90 թթ. Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանում, իսկ 1990-95 թթ. սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում , 1995-97 թթ. ասպիրանտուրայի մեներգեցողության բաժիններում (Գոհար Գասպարյանի դասարանում):

1996 թվականից աշխատում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 1996 - ից նաև՝ մեներգչուհի: 1998 թվականից դասավանդում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2009 թվականից՝ դոցենտ, 2016-ից պրոֆեսոր:

1990 թ-ից հանդիսանում է նաև «Շարական» անսամբլի մենակատար (գեղ. ղեկավար,ՀՀ. վաստակավոր գործիչ`Դանիել Երաժիշտ), որի կազմում ելույթներ է ունեցել նաև Վիեննայում, Լյուբլյանայում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, մասնակցել կառավարական համերգների։ Համագործակցել է Ազգային օպերայի կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի, Հայաստանի հանրային ռադիոի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (ղեկավար`դիրիժոր Օհան Դուրյան)։ Օհան Դուրյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարել է նաև վերջինիս հեղինակած երգերը Ֆրանսիայում, Արցախում,ՀՀ-ում։ Երգեհոնահար, պրոֆեսոր,ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանի հետ համերգներ է ունեցել նաև Սիրիայում։ Ֆրանսիական «Գզերեմիա» անսամբլի և արտասահմանյան մի շարք մենակատարների հետ: Վեհափառ Վազգեն Առաջին ամենայն հայոց կաթողիկոսի «Արարատ» երգի միակ կատարողն է։

Ձայնագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության նկարահանած «Սուրբ Կույս Մարիամ» ֆիլմում (Ձայնագրման դիրիժոր՚ ՀՀ. վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան)։ Ձայնագրել է հոգևոր երգերի երեք լազերային սկավառակ, որոնցից մեկը 1996 թ.թողարկել է ամերիկյան «Celestial Harmonies» ընկերությունը և ԱՄՆ-ում արժանացել է «Հոգևոր երգերի լավագույն ձայնասկավառակ» մրցանակին: 2004 թ. Հյուսիսային Կորեայում կայացած միջազգային մրցույթ - փառատոնում արժանացել է «Գրան պրի» - ի, «Ոսկե գավաթ» - ի և մեդալների։

Բազմիցս հանդես է եկել օպերային ներկայացումներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Վիոլետտա), Տ.Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Աշոտ Բաբայանի «Հարճը»(Նազենիկ)։ Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե» ֆոնդում պահվում են նրա շուրջ երեսուն ձայնագրություններ` «Շարական» անսամբլի և Օհան Դուրյանի դաշնամուրային նվագակցությամբ (4-20-րդ դարերի հոգևոր, ժողովրդական, դասական ստեղծագործություններ)։

Մենահամերգներով շրջագայել է Իտալիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Սլովենիայում, Սիրիայում, Հնդկաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Կորեայում, Արցախում և այլուր։

Ա. Սեյրանյանն 2016 թ - ին պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի «Ոսկե Մեդալ» - ով, 2019 թ - ին «Նոր Ոսկեդար» գրականության և արվեստի մրցանակով։ 2015 թ-ի մայիսի 23-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումն՝ 09 հոկտեմբերի, 2019:

Մանրամասն Մատենագիտություն

Մանրամասն Հոդվածներ

Հայ հոգևոր երգերը միջնադարում և դրանց մեկնաբանման առանձնահատկությունները՝ «Ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու» պրակ 5, 2008, էջ 125-130, Երգարվեստի բարդությունները, Բնականությունը երգչական արվեստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու, Հայկական հոգևոր երգերը միջնադարում՝ «Երաժշտական Հայաստան» միջազգային գիտական ամսագիր, թիվ 2(33), 2009, էջ 56-57:

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ
րմենուհի