Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1982 թ. հունվարի 14-ին Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում: 1988-1997 թթ. սովորել է Գոմանի միջնակարգ դպրոցում։ 1997 թ. ընտանիքով տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության։ 1997-1999 թթ. ուսումը շարունակել է Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում։
1999-2004 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում, իսկ 2004-2008 թթ. ուսումը շարունակել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ կենսաբանություն և քիմիա մասնագիտությամբ։
2004-2008 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ասպիրանտուրայում՝ կենդանիների վարակիչ հիվանդություններ, սանիտարական փորձաքննություն և զոոհիգիենա մասնագիտությամբ: 2009 թ. «Կոլիբակտերիոզի հարուցչի համալիր հակածինների ստացումը և իմունածնության որոշումը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2004-2005 թթ. եղել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի համաճարակաբանության ամբիոնի 1-ին կարգի լաբորանտ։ 2005-2006 թթ. աշխատել է Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցում կենսաբանության ուսուցչուհի, իսկ՝ 2008-2016 թթ. Արարատի մարզի Սիփանիկի հիմնական դպրոցում քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի։ 2006-2008 թթ. համաճարակաբանության ամբիոնի առաջատար մասնագետ։ 2008-2010 թթ. նույն բուհում՝ կրտսեր գիտաշխատող։ 2010-2016 թթ. գիտաշխատող։ 2012-2013 թթ. Ախալքալաքի շրջանի Օլավերդի հանրային դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի։
2017 թ. աշխատել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի փորձարարական լաբորատորիայի (ФГБУ ЦНМВЛ ТИЛ) սերոլոգիայի և լեպտոսպիրոզի բաժնում, որպես 1-ին կարգի բժիշկ։ 2020 թվականից սերոլոգիայի և լեպտոսպիրոզի բաժնի վարիչի տեղակալ։