ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Ավետիսյան Արմեն

Ավետիսյան Արմեն

Ծնվել է 1981 թ.

2

Գրքի

2

մենագրության

11

հոդվածների

5

պարգևների

Հեղինակէ

Արմեն Ավետիսյանն

Ավետիսյան Արմեն Ռուդոլֆի

Բանասեր

Գիտական աստիճանն


Բանասիրական գիտությունների թեկնածու

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1981 թ. հունիսի 12-ին Ախալքալաքում: 1987 - 1998 թթ. սովորել է Ախալքալաքի Ռուբեն Տեր - Մինասյանի անվան թիվ 5 հայկական միջնակարգ դպրոցում:

1998 - 1999 թթ. եղել է ԵՊՀ նախապատրաստական ֆակուլտետի ուսանող, 1999 - 2003 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավր, իսկ 2003 - 2005 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս, 2012 - 2014 թթ. սովորել է նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայում:

2015 թ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Համացանցային զանգվածային լրատվամիջոցներ. ձևավորումը և զարգացումը Հայաստանում» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003 - 2005 թթ. եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի հեռուստալաբորատորիայի լաբորանտ, 2004 - 2006 թթ. ԵՊՀ արհեստակցական կազմակերպության փոխնախագահ, 2006 թ-ից ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, 2008 թ-ից Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության փոխնախագահ, 2010 թ-ից ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետ, 2016 թ-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առցանց մեդիայի և հաղորդակցության ամբիոնի ասիստենտ:

1998 - 2016 թթ. «Ջավախք» երիտասարդական միության հիմնադիր, փոխնախագահ, 1999 թ-ից «Ջավախք» հայրենակցական միության անդամ, նախագահության անդամ, 2004 - 2005 թթ. ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ուսանողական միության նախագահ, 2006 թ-ից ԵՊՀ գիտական խորհրդի անդամ, 2007 թ-ից Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի անդամ, 2007 թ-ից Եվրասիական համալսարանների արհմիութենական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահության անդամ, 2012 թ-ից «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» Հ/Կ հիմնադիր, 2015 թ-ից «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն:

Նրա գիտական աշխատանքները նվիրված են համացանցային ԶԼՄ պատմությանն և տեսությանն, առցանց հեռուստատեսության և ռադիո համացանցային լրագրության ժանրերին, լրագրողի մասնագիտական գործունեությանը համացանցում, սոցիալական ցանցերին և առցանց ԶԼՄ թեմաներին:

Արմեն Ավետիսյանն շուրջ տաս գիտական հոդվածների և երկու մենագրության հեղինակ է:

Պարգևատրվել է՝ 2004 թ. ԵՊՀ «Արծաթե մեդալով», 2009 թ. ԵՊՀ «Ոսկե մեդալով», 2014 թ. ԵՊՀ «Ոսկե հուշամեդալով», 2016 թ. ստացել ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ, իսկ 2016 թ. հոբելյանական մեդալ «Ռուսաստանի արհմիությունների 100 տարի»:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումն՝ 01 սեպտեմբերի, 2019:

Մանրամասն Հոդվածներ

Համացանցային լրատվական կայքերի ձևավորումը Հայաստանում, Ժուռնալիստկա և հաղորդակցություն, Տեսության և պատմության հարցեր, Երևան, 2018, էջ 51-60
Ռադիոյի և հեռուստատեսության համացանցային հեռարձակման առանձնահատկությունները Հայաստանում, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 3 (24), էջ 67-77
Համացանցային լրագրողի մասնագիտական վերափոխումների հիմնախնդիրները, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2016 № 3 (21), էջ 70-80
Համացանցային ԶԼՄ-ների դասակարգման հիմնախնդիրը, Բանբեր Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի։ Մանկավարժություն և հասարակական գիտություններ, 2016, 1(38), էջ 89-97
Հայաստանի համացանցային ԶԼՄ-ների կազմավորման և զարգացման շրջափուլերը, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 3 (645), 2015, էջ 242-248
Համացանցային լրագրողների մասնագիտական կրթության առանձնահատկությունները Հայաստանում, Կրթությունը և գիտությունը Արցախում, թիվ 3-4, 2015, էջ 90-96
Համացանցային տեղեկատվական պաշարները լրագրողի մասնագիտական գործունեության մեջ, Ժուռնալիստիկա (Տեսության և պատմության հարցեր), Պրակ ԺԲ, 2012, էջ 181-193
Տպագիր մամուլի արդիականացման նոր չափանիշները համացանցում, «Բանբեր Երևանի համալսարանի», «Բանասիրություն», 136.2, էջ 67-76
Ինտերնետային (համացանցային) ԶԼՄ-ների տիպաբանությունը, Լրաբեր հասարակական գիտությունների, № 4, Երևան, 2011, էջ 251-261:

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ