Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1943 թ. օգոստոսի 24-ին Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում: Լուսինե, Գոհար և Ռուզաննա Աբրահամյաններիի հայրը, Ս․ Ֆիլջյանի ամուսինն:
1960 թ. գերազանցությամբ ավարտել է գյուղի միջն. դպրոցը: 1960-1967 թ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:
1967-71 թթ. աշխատել է Վեդի ավանի բուժմիավորումում` բժիշկ, ապա` պոլիկլինիկայի վարիչ:
1971-75 թթ. սովորել և աշխատել է Մոսկվայի մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական ԳՀԻ-ում, որտեղ և 1973թ․ "Особенности сердечной деятельности у здоровых женщин во время родов" թեմայով պաշտպանել է թեկնածուական ու 1990 թ․ դոկտորական ատենախոսությունները:
1975-88-ին` Հանրապետական կլինիկական հիվանդանոցի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, 1988-90 թթ. Հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ, 1990-92-ին` ԵԲԻ մանկաբարձության (պերինատոլոգիայի), գինեկոլոգիայի և կանանց վերարտադրողականության ամբիոնի վարիչ, 1990-93 թթ. ՀՀ ԱՆ մանկաբաձա - գինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրի տնօրեն, 1993-ից` Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտական կենտրոնի հիմնադիր - տնօրեն:
1992թ. հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը, ապա 1993թ. ՀՀ ԱՆ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, միաժամանակ ղեկավարելով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնը։
1997-ին հիմնադրել է մանակաբարձ - գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան՝ դառնալով ասոցիացիայի նախագահ, ապա ստեղծել է «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատոլոգիա» գիտագործնական հանդեսը՝ դառնալով գլխավոր խմբագիրը:
Ունի շուրջ 450 գիտական աշխատանք, որոնցից 90-ը տպագրվել են արտասահմանյան գիտական հանդեսներում, հեղինակ է՝ 5 դասագրքի, 9 ձեռնարկի, 3 մենագրության, 8 գյուտի, 20 նորարական առաջարկության, 28 մեթոդական ցուցման և 6 գիտական հայտնագործության: Ղեկավարել է 9 դոկտորական և 25 թեկնածուական ատենախոսություն։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում կանանց վերարտադրողականության առողջության, մոր և պտղի բժշկության, գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հարցերին, ազգային վերարտադրողական առողջության քաղաքականության մշակմանը, գենոֆոնդի առողջացմանը, ծնելիության, բնական աճի ավելացմանը։