ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

1+ Սկիզբ

 

Այս համացանցային պորտալը լուսաբանելու է տարածաշրջանի անցուդարձը, ամենօրյա նորությունները գյուղերից և քաղաքներից, ներկայացվելու են նաև` շնորհավորանքներ, մահախոսականներ, հայտարարարություններ, այլ կարգի տեղեկություններ, կատարվելու են օն-լայն հարցումներ Ջավախքի մասին, բնակավայրերի, ջավախքցիների և նրանց նոր գրքերի մասին, ԶԼՄ-ների տեղեկությունները տարածաշրջանի վերաբերյալ, տեղադրվելու են Ջավախքի մասին նկարահանված ֆիլմեր:


Համացանցային պորտալը միաժամանակ լինելու է նաև Ջավախք հանրագիտարանի կայքը, ներառում է Ջավախքի պատմությունը, աշխարհագրությունը, տնտեսությունը, բուսական և կենդանական աշխարհը, մշակույթը, ճարտարապետական հուշարձանները, գյուղերն իրենց պատմությամբ, նշանավոր մարդկանց կենսագրությունները' դիմանկարով, ինչպես նաև լուսանկարներ և քարտեզներ: Կայքը նաև հնարավորություն կընձեռի, որպեսզի համաժողովի (ֆորումի) օգնությամբ բոլոր ցանկացողները կարողանան հաղորդակցվել միմյանց հետ:


Կայքի այն էջերը, որոնք դեռ դատարկ են, ուրեմն դրանց նյութը դեռևս մշակման, խմբագրման, սրբագրման և թվայնացման գործընթացում է, որի համար մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ` մեր գործունեության և Ջավախքի հանդեպ ցուցադրած հետաքրքրության համար և հայցում ենք Ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար:

Համեցեք, մենք ձեզ սիրով սպասում ենք:

28+ Հանրագիտարան

 

«Ջավախք» հանրագիտարան ներկայացվելու է Ջավախք աշխարհը` Ջավախքի բարձրավանդակն ու հարակից լեռնագրական միավորները, ջրագրական ցանցը, տնտեսությունը, բնակավայրերը, բուսական ու կենդանական աշխարհը, մամուլը, կրթությունն ու մշակույթը, ճարտարապետական հուշարձանները, տեսարժան վայրերը: Հանրագիտարանում տեղ են գտնելու նաև բոլոր այն նշանավոր մարդկանց կենսագրությունները, ովքեր սերվել են Ջավախքից, բնակվել կամ ներկայումս բնակվում են Ջավախքում, Վրաստանի տարբեր բնակավայրերում, Հայաստանում ու աշխարհի տարբեր վայրերում և ծանրակշիռ վաստակ ունեն իրենց մասնագիտական ոլորտում ու ջերմ հարաբերություններ են պահում Ջավախքի հետ:

14+ Գրքեր

 

Այստեղ ներկայացված են ջավախքին վերաբերող, ջավախքին առնչվող, նշանավոր ջավախքցիների և ջավախքի բնակավայրերի մասին հրատարակված բոլոր գրքերն, անկախ ժամանակահատվածի ի տարբերություն մեր նախորդ կայքի հետխորհրդային ժամանակաշրջանում (1991 թվականից սկսած) հրատարակված գրքերի