ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Ջավախքը հայաթափվում է, կա մեկուսացման վտանգ ...
պետք են հստակ քայլեր. Աղասի Արաբյան

img

Ջավախքի ու ջավախահայերի խնդիրների մասին 1lur.am - ը զրուցեց «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանի հետ:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

- Պարոն Արաբյան, Ջավախքում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, բայց կարևորագույնների շարքում է հայոց լեզվի կիրառումը չթույլատրելու հարցը: Չէ՞ որ լեզուն նաև ազգային ինքնությունը պահպանելու գլխավոր միջոցներից մեկն է: Ի՞նչ կասեք սրա մասին:

  - Մեր հասարակական կազմակերպությունը վաղուց պայքարում է Ջավախքում (Սամցխե-Ջավախեթիի) հայերեն լեզվի պահպանման համար: Մենք շարունակ ելույթներ ենք ունեցել լրատվամիջոցներով ու եվրոպական հեղինակավոր ամբիոններից բարձրացրել այս հարցը, բայց, ցավոք, սայլը այդպես էլ տեղից չի շարժվել ու ոչ մի շոշափելի արդյունք դեռևս չկա: Շատ խնդիրներ կան, բայց ես կթվարկեմ դրանցից մի քանիսը:

  Դրանք Ջավախքի դպրոցների հայոց լեզվի ուսումնական ժամերի կրճատումներն են, հայերեն դասագրքերի ներկրումը չթույլատրելը Վրաստանի կողմից: Կա նաև հայերենը Ջավախքում որպես երկրորդ ադմինիստրատիվ լեզու կիրառելու խնդիրը: Վերջին ժամանակներում տարածաշրջանում վրացական ԶԼՄ - ները լուրեր էին տարածել, որ այս տարի հայերեն դասագրքերի հարցը կլուծվի, բայց դրան, անկեղծ ասած, դժվար է հավատալ: Այլ կերպ ասած՝ շարունակվում են խախտվել մարդու սահմանադրական իրավունքները և Վրաստանում ապրող հայ ազգաբնակչության ազատությունները:

Հիշեցնենք, որ 1999 թ. - ին Վրաստանը, անդամագրվելով Եվրոմիությանը, պարտավորվել էր ստորագրել և իրագործել «Ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանման մասին օրենքը»: Բայց արդեն գրեթե 20 տարի է Եվրամիության կազմում գտնվելով՝ Վրաստանը ոչ վավերացրեց, ոչ էլ իրագործեց հիշյալ օրինագիծը:

Մենք բազմիցս հանդես ենք եկել այդ հարցով և պահանջել ենք, որ Վրաստանի իշխանությունները կարճ ժամանակամիջոցում պարտավորվեն իրականացնել եվրոպական պայմանավորվածությունները: Այս հնարավորությունն էլ օգտագործելով՝ կրկին դիմում ենք համապատասխան մարմիններին պահպանել ջավախահերի իրավունքները, ովքեր նույնպես Վրաստանի լիիրավ քաղաքացիներ են և հայոց լեզվին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ: Մենք պահանջում ենք, որ Վրաստանի իշխանությունները հետևեն ՄԱԿ - ի Ազգերի արմատական իրավունքների կոնվենցիային:

- ՀՀ Սփյուռքի նախարարությունը ինչ - որ ձևով անդրադարձել կամ օժանդակել է խնդրի լուծմանը: Կա՞ն հստակ քայլեր:


- ՀՀ Սփյուռքի նախարարությունն այս ուղղությամբ բավականին քայլեր ձեռնարկել է, բայց, ցավոք, ամեն ինչ չէ, որ կախված է այդ կառույցից: Իսկ ինչ վերաբերվում է հայկական դպրոցների կահավորմանը, որը Սփյուռքի նախարարությունը տրամադրում է Ջավախքին, վրացական իշխանությունները չեն խոչընդոտում, ընդհակառակը՝ ուրախ են: Իսկ դասագրքերի առումով ունեն պարտադրանքներ:

 
Վրաստանը, օգտվելով իր աշխարհագրական բարենպաստ դիրքի առավելություններից Հայաստանի համամետ, կոպտորեն խախտում է հայերի իրավունքներն ու ազատությունները, ովքեր ապրում են Ջավախքում, իսկ, այսպես կոչված, եվրոպական դեմոկրատ ինստիտուտները փակում են աչքերը և ձևացնում, որ ամեն ինչ կարգին է, բայց չէ՞ որ աբխազական Գալ քաղաքում, որտեղ գերակշռում են վրացի ազգությամբ Աբխազիայի քաղաքացիներ, կրթությանը վերաբերող ամենափոքր խախտման դեպքում Եվրոպան «սրում է ականջները» : Իսկ ի՞նչ է՝ մեր հայ երեխաները երեխաներ չե՞ն, նրանք Վրաստանում չունեն իրավունքներ, որովհետև հայե՞ր են:

- Ջավախահայերի խնդիրները թվարկելիս չենք կարող չանդրադառնալ նաև արտագաղթին: Կարելի է ասել, որ Ջավախքն այսօր հայաթափվում է: Ի՞նչ գործոններ են սրան նպաստել:


- Ըստ իս, որպեսզի օբյեկտիվ կարծիք կազմենք Վրաստանում ազգային փոքրամասնությունների ժամանակակից դրության մասին, ամենաքիչը հարցը պետք է դիտարկել 3 ուղղություններով՝ քաղաքական, սոցիալական հումանիտար: Երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը», հայերի վիճակը համեմատաբար բարելավվեց, բայց, մեծագույն հաշվով ոչինչ չփոխվեց և, կարելի է անգամ ասել, վատացավ: Ախալքալաքի և Նինոծմինդայի տարածաշրջաններում, որտեղ ապրում է հայ համայնքի մեծամասնությունը և որտեղ հայերը կազմում են տեղի բնակչության 90 %-ը , ինչ ղեկավարություն որ եղել է նախկին իշխանությունների օրոք, այն էլ մնացել է, միայն այն տարբերությամբ, որ առաջ նրանք ծառայում էին հանցագործ քաղաքական կուսակցությանը՝ Սահակաշվիլի - Մերաբիշվիլի զույգին, որոնք միասնական ազգային կուսակցության շարժման ղեկավարներն էին, հիմա ծառայում են «Վրացական երազանքին» ... բայց դա դժբախտության կեսն է:


Հայ ազգաբնակչությունը , որը զրկված է իր էլեմենտար իրավունքներից, շարունակում է այդպես էլ մնալ: Չկա արդյունաբերություն, չկան ներդրումներ: Չկան աշխատատեղեր, չեն կառուցվում մանկապարտեզներ ու դպրոցներ: Բժշկական սպասարկումն ու դեղորայքը թանկ են, թոշակները ցածր են ... Այս ամենը նպաստում է հայ ազգաբնակչության միգրացիային, ինչին, երևի, ուզում են հասնել այժմյան վրաց իշխանությունները: Տեղի է ունենում տարածաշրջանի փաստացի մեկուսացում: Այս ամենին զուգահեռ՝ ռազմականացվում է տարածաշրջանը: Ախալցխան, Ասպինձան ու Ախալքալաքը գտնվում են մեկը մյուսից 25 կմ. հեռավորության վրա, Վրաստանի հարավում անմիջապես Հայաստանի պետական սահմանին մոտ: Սա ավելի շուտ թուրքական պատվեր է, այլապես ինչպե՞ս հասկանալ, ինչու՞ է հենց Հայաստանի հետ սահմանին այդպիսի սպառազինում: Ի՞նչ է, վախենում են հայկական հարձակումից: Դա անհեթեթություն է:

- Իսկ ի՞նչ պատասխան են տալիս սրան հայկական իշխանությունները:


- Հայկական իշխանությունները հասկանալի պատճառներով աչք են փակում վերը նշված խնդրի վրա, նրանց ձեռքերը կարծես կապված են: Մենք դա հասկանում ենք և վաղուց համայնքին կոչ ենք անում ուշադրություն դարձնել առկա իրավիճակին, որում հայտնվել են Ջավախքի (Սամցխե - Ջավախեթի - Ծալկա) հայերը:

Ջավախքը հայաթափվում է:


Հարկավոր են հստակ գործողություններ, օգնության կոնկրետ քայլեր ... և, եթե պետք լինի, անգամ ճնշումներ վրացական իշխանությունների վրա: Ջավախքը հիմա օգնության կարիք շատ ունի ոչ միայն Հայաստանից ու Արցախից, այլև ողջ աշխարհի հայությունից: Միայն Ջավախքի պահպանումը կկանխի Հայաստանի շրջափակումը թուրք էթնիկ էլեմենտներից, որ Հայաստանի համար միշտ ունենում են ողբերգական հետևանքներ:

Հարցազրույցը՝ 1lur.am - ի:

Ջավախք 14 Վրաստան 11 Ախալքալաք 2 Ախալցխա 1 Նինոծմինդա 1 Սամցխե - Ջավախեթ 1 Աղասի Արաբյան 2

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին