ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Իր կոչմանը հավատարիմ

img

Բնական ավանդույթ է․ Ախալքալաքի շրջանի, ողջ Ջավախք աշխարհի մտավորականության շարքերը համալրվում ու շարունակում են համալրվել հիմնականում Մայր Հայաստանի բուհերի ու միջնակարգ մասնագիտական կրթօջախների շրջանավարտներով:

Այդ շարքերում է նաև վաստակած մանկավարժ, Երևանի Խ․Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի շրջանավարտ

Վաչագան Սոսի Ռստակյանը:

  Ինչպես ինքն է հաստատում, մանկավարժ դառնալու մտահղացումը նրա մոտ եղել է դեռևս պատանեկան հասակից։ Եվ, իրոք, երբ ծեծեց Աբովյանականի դռները 1957 - ին, նա արդեն ձևավորված մանկավարժ էր՝ Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանն ավարտած մանկավարժ - դասվար։ Այդ թվականից էլ նա ընդունվեց և 1962թ․ բարձր առաջադիմությամբ ավարտեց ինստիտուտը՝ միջնակարգ դպրոցի հայոց լեզվի, հայ գրականության և պատմության ուսուցչի որակավորումով:

  Կադրերի ընտրության և տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ Վրաց․ՍՍՀ Լուսավորության մինիստրության պահանջով Վ. Ռստակյանը գործուղվում է Ջավախք:

1962 - 74 թվականներին Վ. Ռստակյանը վարում է հայրենի գյուղի՝ Մեծ Սամսարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի, գրականության և պատմության ժամերը՝ միաժամանակ զբաղեցնելով դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալի պաշտոնը:

Մանկավարժի բարեխիղճ, արդյունավետ աշխատանքը, հասարակական կյանքում դրսևորած ակտիվությունն աննկատ չի մնում․ տեղի իշխանությունների երաշխավորմամբ Ռստակյանը ստանձնում է շրջանի ժողկրթբաժնի տեսչի պաշտոնը: Եվ՜ որպես տեսուչ, և՜ որպես հետագայում մեթոդիստ, նա դառնում է շրջանի դպրոցների ղեկավարության և համապատասխան մասնագետների խորհրդատուն ու մտերիմը:

«Այո՜, - հաստատում են բոլորը, - նա իր դիտողություններում շատ կիրթ էր ու ընկերական»:

Վ. Ռստակյանի ավանդը նշանակալի է ուսման առաջավոր փորձի մասսայականացման գործում:

Տևական էր Ռստակյանի մանկավարժական գործունեությունը ժողկրթբաժնում ու նրան կից մեթոդկաբինետում՝ շուրջ երեք տասնամյակ, թեև դրանից հետո էլ նա հեռու չմնաց բաժնից ու նրա ենթակա դպրոցներից: Երբ նա ղեկավարում էր Բավրայի միջնակարգ դպրոցը և ապա՝ Ախալքալաքի № 116 ուսումնարանը, ուսուցիչների պահանջով շարունակեց մնալ որպես հայոց լեզվի ու գրականության գլխավոր մասնագետ, մասնակցեց ուսուցիչների որակավորման մրցույթին և նվաճեց «Գերազանց ուսուցիչ» պատվավոր կոչումը:

1982թ․ Վ. Ռստակյանը հրավիրվում է մասնակցելու Սփյուռքի հայ ուսուցիչների մանկավարժական ընթերցումներին, ուր ելույթ է ունենում «Հայոց լեզվի և գրականության դասավանդման դրվածքը շրջանի դպրոցներում» թեմայով, ապա մասնակցում այդ կապակցությամբ կազմակերպված եթերային ասուլիսին: ՀՍՍՀ Լուսավորության մինիստրության, Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտւտը և «Հայոց լեզուն ու գրականությունը դպրոցում» հանդեսի խմբագրությունը նրա ակտիվ ու արդյունավետ մասնակցությունը նշանավորում են «Ստեղծագործող ուսուցիչ» մեդալով, գովասանագրերով:

Վաչագան Սոսևիչը իր հոդվածներով և ակնարկներով հանդես է գալիս Վրաց ՍՍՀ, Հայկական ՍՍՀ կենտրոնական թերթերում և հանդեսներում՝ դրվատելով մանկավարժի շնորհակալ աշխատանքը, ընթերցող լայն շրջաններին ներկայացնելով կոլեկտիվներին, աշխատանքում իրենց արդարացրած շնորհալի անհատներին:

Ռստակյանը իր մանկավարժական գործունեության մի քանի տարիները նվիրեց դասախոսական աշխատանքին․ վարեց Երևանի Քըրք Քըրքորյանի անվան տնտեսագիտական ինստիտուտի և ապա Գյումրիի «Պրոգրես» համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի հայոց լեզվի և պատմության դասաժամերը՝ իր նպաստը բերելով դպրոցները համապատասխան կադրերով ապահովելու գործին:

2009թ․ Վ․ Ռստակյանն արժանացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալին՝

սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Փետրվարի 5-ին Վ․Ռստակյանը բոլորում է իր 80-րդ տարին:

Ութսունամյա մանկավարժը այսօր էլ, իր կոչմանը հավատարիմ, շարունակում է աշխատել․ նա վարում է Ախալքալաքի Համո Օհանջանյանի անունը կրող կրթամշակութային կենտրոնի հայ ժողովրդի պատմության խմբերը և իր սաներին պատգամում՝ քաջատեղյակ լինել իր ժողովրդի պատմությանը, դասեր քաղել նրանից և հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին:

Աղբյուրը՝ «Zham.am» - ի:

Ջավախք 2 Ախալքալաքի շրջան 5 Մեծ Սամսար 1 Բավրա 1 № 116 ուսումնարան 1 Համո Օհանջանյան 1

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին

Ընտրացանկ