ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Ջավախքի մամուլն

«Ջավախք», գրական-հասարակական պարբերական: Լույս է տեսել 1913-16-ին, Ախալքալաքում:

Խմբագիր-հրատարակիչը եղել է Վարդան Շահպարոնյանը:

Տպագրվում էր 8 էջով, փոքրադիր ծավալով: «Ջավախք»-ը եղել է Ախալքալաքի գավառի անդրանիկ հայերեն պարբերականը

  • «Ջավախք»

    «Ջավախք» գրական - հասարակական պարբերական:

    Ախալցխայում, «Մանկավարժանոց» հանդեսի տպագրությունից հետո, շուրջ երեք տասնամյակ, գրքերից բացի, ոչ մի պարբերական չի հրատարակվել: Նույնն է կատարվել նաև Ախալքալաքում, որտեղ այդ ժամանակ գործում էր տպարան և լույս ընծայվում հայերեն գրքեր: Այս պայմաններում արդեն հասունացել էր Զավախք - Մեսխեթյան բարձրավանդակում հայկական տեղական կայուն մամուլ ունենալու խնդիրրը: Այց գործը առաջինր ձեռնարկեց գործիչ Վարդան Շահպարոնյանր, որր Ախալքալաքում հիմնադրեց «Ջավախք» անդրանիկ պարբերականը:

    Ժամանակի առաջադեմ մտավորականության ներկայացուցիչները ոգևորված Ալեքսանդրապոլում Հովսեփ Միրզոյանի խմբագրությամբ «Գավառի ձայն» թերթի լույսընծայմամբ, իրենց խրախուսանքի խոսքն են ասում նրա խմբագրին ու աշխատակիցներին: Արշավիր Մելիքյանը, օրինակ, Երևանում հրատարակվող իր «Խօսք» թերթում «Մամուլ» խորագրի տակ տպագրված ««Գավառի ձայն» թերթը և գիւղը» հոդվածում գրում է. «Մեր գավառական լրագրերն իրենց պատասխանատու կոչումով մեծ դեր կարող են կատարել մեր գավառական հայ հասարակության մտավոր ու քաղաքական առաջադիմության գործում: .... Սակայն որքան ծանր է, փշալից լրագրողի դերը, մանավանդ գավառում, ուր ժողովուրդը դեռևս խարխափելով մթին խավարում, խորշում է լույսից, որի ճաճանչները սլաքների պես ծակում են նրա տեսողությունը, այնուամենայնիվ, նույնքան հաճելի է, նույնքան գնահատելի այս դերը: Ուստի, մեր բուն համակրանքը այն երիտասարդներին, որոնք թև թևի տված ստանձնել են տպագրական խոսքի ժողովրդականացման միսիան՝ որքան հնարավոր է գիտակցություն մտցնել մեր գավառական հայ հասարակության ներքին ու արտաքին կյանքի մեջ»: Այս ամենը կարելի Լ ասեք նաև այդ հոդվածր լույս տեսնելուց մեկ տարի առաջ ասպարեզ իջած «Ջավախք» թերթի հիմնադիր - խմբագիր Վ. Շահպարոնյանի մասին:

    Եթե նկատի ունենանք, որ «Մանկավարժանոցը» մասնագիտական հանդես էր և բոլորովին կապ չուներ գավառական կյանքի հետ և Ախալցխայում նրա տպագրությունն անհրաժեշտությունից բխող մի բան էր, ապա «Ջավախքը» ո՛չ միայն այղ հեռավոր լեռնաշխարհում, այլև ողջ Վրաստանում հայերեն աոաջին գավառային թերթն էր, և, որպես այդպիսին, նա քիչ թե շատ արժանացել է ուսումնասիրողների ուշադրությանը:

    «Ջավախք» հրատարակվում կր գլխավորապես գյուղացիների համար և ուներ ժողովրդական ուղղություն: Նորաստեղծ թերթը կոչված էր լուրջ վերափոխումներ կատարել գավառի սոցիալ - տնտեսական, հոգևոր մշակութային ու հասարակական - քաղաքական կյանքում: Այդ մասին անդրանիկ համարի առաջնորդողում ասված է. «Ո՛չ դատարկ սնափառությունր և ո՛չ թեթևամիտ նմանությունր ուրիշներին ստիպեցին մեզ սկսել այսպիսի մի ծանր ու պատասխանատու գործ: Ինքր՝ բարդացած կյանքը ստեղծում է մի պարբերական օրգանի անհրաժեշտությունը, որր մի կողմից ճիշտ կերպով պիտի պարզի մեր գավառի տնտեսական ու կուլտուրական դրությունը, մյուս կողմից ցույց տա այդ դրությունը բարելավելու միջոցները: Եվ թերթն իր գոյության ողջ ընթացքում ծառայել է այդ նպատակին: Դրա վառ ապացույցն են «Ջավախքի» աոաջին իսկ համարում տպագրված բազմաթիվ ու բազմապիսի նյութերը:

    Հետագայում ևս, խմբագիրր, անդրադառնալով «Ջավախքի» նպատակներին ու խնդիրներին, գրում է. «Մեր թերթը գյուղացիական թերթ է: Դրանով մենք տարբերվում ենք մյուս հայ թերթերից: Հայերի մեջ հրատարակվում են թերթեր վաճառականների, տերտերների, բանվորների և այլ դասակարգերի համար: Մեր թերթը հրատարակում ենք գլխավորապես գյուղացիների համար»:

    Եվ իրոք, «Ջավախքը» սկզբից ևեթ հետամուտ է եղել, պաշտպանել է աշխատավոր գյուղացիության շահերը, նրա արդարացի պահանջներն ու իրավունքները: Այն ունեցել է մի ուղղություն. «Ծառայել ժողովրդի շահերին ու կռվել զանազան գույնի թե' նյութականը, թե' ֆիզիկականը և թե բարոյականը շահագործող մարդկանց դեմ»: Թերթն իր ընթերցողներին կոչ էր անում նրանց դեմ պայքարել ո՛չ թե բռնության, այլ «լուսավորության ու կրթության զենքով»: Թերթը կռվում էր նաև գյուղաշխարհի տնտեսական ու կուլտուրական հետամնացության դեմ և գյուղացիությանը արթնացնում էր թմբիրից: «Այս տխուր իրականության առաջ, - գրում էր «Ջավախքը», - դիմում եմ քեզ, հասարակությո՛ւն, սթափվի՛ր քո խոր թմրությունից, նետվի՛ր դեպի քաղաքակիրթ կյանքը: Այդ է պահանջում ժամանակի ոգին: Իսկ եթե դու դրան հակառակ, հույսդ դնես կույր առաջնորդների վրա, նրանք երբեք չեն հասցնի քեզ քաղաքակիրթ ազգերի բարեկեցիկ վիճակին, այլ կթողնեն քեզ լուսո ու խավարի կես ճանապարհին»:

    «Ջավախքի» հրատարակությունը մեծ երևույթ էր գավառի հասարակական - քաղաքական մշակութային կյանքում, նրա ծնունդը սիրով է ընդունվել ընթերցողների ու թղթակիցների կողմից: Այն դարձել է մարդկանց միտքը շարժող, հոգին կրթող հրապարակային մի ամբիոն: Թերթի անդրանիկ համարում տպագրված իր մաղթանքի խոսքում եկեղեցական գործիչ, քահանա Արսեն Բլրցյանը գրում է. «Թո՛ղ ձեր թերթը լինի խարազան, մեր Ջավախքի ցավերը խարազանող, բազմաթիվ վերքերին սպեղանի դնող... Օ'հ, մեր գյուղական բռունցքները, գյուղական խանութավորները, տզրուկի նման ծծել են արյունը, ցամաքեցրել խեղճ ու կրակ իր կողքին ապրող, աշխատող գյուղացիներին»: Իսկ դրանից մի փոքր անց, Վ. Տերյանի ավագ եղբայր, գյուղագիր Ջավախեցին (Ղազարոս Տեր-Գրիգորյան), թերթի լույսընծայման առթիվ, շնորհավորելով իր հայրենակիցներին, ասում է. «Ողջո՛ւյն այդ անվերջ պալար-դարդերին, դարեր դիմացող, իր սար ուսերին անմռունչ տանող մեր չարքաշ գյուղին ու անշուք հյուղին... -Ողջո՛ւյն, բյուր ողջո՛ւյն այդ արյունլվիկ դարդ ու խոցերը սրտի մրմուռով, կրակ - կսկիծով քրքրող, բուժող հեզ ընկերներին....»: Նման բովանդակությամբ նամակներ շատ են տպագրվել «Ջավախքի» էջերում, որոնց հեղինակները, շնորհավորելով հայրենակիցներին, հույս են հայտնում, որ թերթը կդառնա մի «խարազան՝ Ջավախքի ցավերը խարազանող, բազմաթիվ վերքերին սպեղանի դնող....»

    «Ջավախքը» շուտով դառնում է Ախալքալաքի գավառի լուսատու ջահը, որը աշխատավոր գյուղացիության փրկության ուղին որոնում էր բարոյական վերածնության մեջ: Նրա առաջնահերթ խնդիրն է դառնում գյուղացիության շահերը, նրա արդարացի պահանջներն ու իրավունքները պաշտպանելը, որի էջերում հանդես են գալիս գավառի առաջադեմ մտավորականներն ու աշխատավորները: Նրա էջերում առաջին հերթին տպագրվում են խմբագիր Վ. Շահպարոնյանի լրագրային տարբեր ժանրերով գրված, կենսական խնդիրներ արծարծող, բարձր մակարդակի նյութերը: Նա դեռ Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին, ծանոթանալով ժամանակի մի շարք համբավավոր մանկավարժների ու գրողների հետ, հաղորդակից դառնալով հայ բազմադարյան մշակույթին, մտավոր մեծ հասունացում էր ապրել: Հենց դպրոցում էլ նա կազմել էր իր հետագա գործունեության ծրագիրը՝ մինչև կյանքի վերջը նվիրվել իր ժողովրդի ազատագրության, նրա սոցիալ - տնտեսական վիճակի բարելավման ու լուսավորության գործին: Եվ դպրոցն ավարտելով 1890 թ., նա անմիջապես վերադառնում է ծննդավայր և ձեռնամուխ լինում այդ ծրագրի իրականացմանը: Ուսանողական տարիներին արդեն ձևավորվել էին Վ. Շահպարոնյանի հայացքները, և նա, ոգեշնչված ազգային - ազատագրական շարժումներով, անդամագրվել էր հեղափոխական Հնչակյան կուսակցությանը, որի դավանած լուսավորչական գաղափարներին հավատարիմ է մնում մինչև վերջ: Լայն ընդգրկումներ ունեին նրա մտահղացումները, և դժվարությունները երբեք չէին ընկրկում նրան:

    Վ. Շահպարոնյանը «Ջավախքը» ծառայեցնում էր նաև այդ նպատակների իրականացմանը: Նա ամեն ինչ անում էր, որ իր թերթը գյուղաշխարհի մարդկանց համար դառնար հետաքրքիր ու սիրելի, խոսեր նրանց սրտից:

    «Ջավախքը» ասպարեզ էր իջել որպես շաբաթաթերթ և այղ պարբերականությամբ էլ լույս է տեսել աոաջին տարում։ Սակայն 1914 թ. սկզբից ևեթ առաջացած դժվարությունների հետևանքով այն դարձել է երկշաբաթաթերթ և այդ պարբերականությամբ և առանց ն ընդհատումներով տպագրվել է մինչև փակվելը:

    «Ջավախքի» երկրորդ տարեմուտի անդրանիկ համարի «Մեր կոչումը» առաջնորդողում խմբագիրը բացահայտում է թերթի նոր անելիքներն ու ծրագրերը։ Նա խիստ ու ընդգծված գույներով, բայց և սրտի ցավով է ներկայացնում ժամանակի գավառահայ իրականությունը։ «Հունձը շատ է, բայց մշակը՝ քիչ, - կարդում ենք այնտեղ։ — Մենք հարուստ ենք տգիտությամբ, մեծամտությամբ, փառասիրությամբ։ Խավարն է մեր ընկերը, աղքատն է մեր տնտեսականը, աղքատ է հոգին..., թշվառ է մեր գյուղացին, ամուլ է մեր ծննդավայրը, խոպան ու ժայռոտ է մեր լեռ ու դաշտը: Բայց ի՜նչ ենք անում մենք, գիտակից հասարակությունս, մենք՝ գիտակից հարուստներս, մենք՝ պոռոտախոս, մոլի փիլիսոփա - գիտնական կարծվող փոքրիկ մեծություններս, մեր եսին, մեր կրքին կեր գնացած սնափառներս»: - հարցնում է հեղինակը։ Նա սուր քննադատության է ենթարկում հասարակական անշարժությունն ու անտարբերությունը՝ թիրախ դարձնելով մասնավորապես գործելու ընդունակ՝ ազգի մտավոր և նյութապես կարող ուժերին:

    «Ջավախքը» լույս էր տեսնում նկարազարդ, հարուստ ու բազմաբովանդակ նյութերով, ուներ տասից ավելի մշտական բաժիններ ու խորագրեր. «Գավառ», «Տեղական կյանք», «Բանասիրական», «Բալկանյան պատերազմ», «Հայկական հարց», «Ֆելիետոն», «Մամուլ», «Նամակ խմբագրությանը», «Խառը լուրեր», «Վերջին լուրեր», «Վերջին տեղեկություններ» և այլն: Դրանցում քննարկվել են գավառի լուսավորության, սոցիալ - տնտեսական ու կրոնաբարոյախոսական բազմաթիվ խնդիրներ: Թերթը պայքարի և միասնության կոչ է արել աշխատավորությանը, մեծ ուշադրություն դարձրել գյուղացիության ու արհեստավորության ամենօրյա հոգսերին, նրանց հետաքրքրող ու հուզող հարցերին, մերկացրել է վաշխառուներին ու հողատերերին, պաշտպանել գյուղաշխարհի մարդկանց շահերը, նրանց արդարացի պահանջներն ու իրավունքները։ Թերթը, վեր կանգնած լինելով կուսակցական նեղ մտայնություններից, քննարկել է նաև համազգային հարցեր, անդրադարձել միջազգային նշանակություն ունեցող շատ խնդիրներին:

    «Ջավախքը» միայն տեղական խնդիրները չէ, որ լուսաբանել է: Նրա ուշադրության կենտրոնում են եղել նաև ընդհանուր բնույթի հարցեր։ Այսպես, թերթի հրապարակումներից մեկում, որր կրում է «Կենտրոնը և գավառական մամուլը» վերտառությունը, հոդվածագիրը (Վազյան), խոսելով, այսպես կոչված, կենտրոնական և գավառական մամուլի ընդհանրությունների ու տարբերությունների մասին, գրում է. «Մենք չենք ժխտում, որ գավառական թերթը պիտի զբաղվի տեղական հարցերով, հենց այդ էլ նրա բուն նպատակն է: Սակայն արգելել նրան խոսել նաև ընդհանուր խնդիրների մասին, զբաղվել քաղաքական և այլ հետաքրքիր հարցերով, այդ արդեն նեղ սահման է, որ դրվում է գավառական մամուլի առաջ»։

    Իր դավանած սկզբունքներին հավատարիմ մնալով՝ «Ջավախքը» հետաքրքիր նյութեր է տպագրել միջազգային թեմաներով, անդրադարձել է արտասահմանյան երկրների կյանքի մանրամասներին, պարբերաբար ներկայացրել է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի տնտեսական ու մշակութային կյանքի նորությունները, իր ընթերցողներին ծանոթացրել է գիտական աշխարհի նվաճումների հետ և այլն: Նրա էջերում կարելի է հանդիպել բանասիրական, պատմական, առողջապահական, մանկավարժական, գյուղատնտեսական, բարոյախոսական և այլ բնույթի բազմաթիվ հանրամատչելի հոդվածների ու զրույցների:

    Թերթում առաջին հերթին լայն տեղ է հատկացվել Ախալքալաքի գավառի տնտեսական կյանքին: Նրա էջերում պարբերաբար քըննարկվել են գյուղի սոցիալ - տնտեսական, առողջապահության, աշխատավորության բարարոյակրթական վիճակի բարելավման բազմաթիվ խնդիրներ, նա փորձել է տալ շատ հարցերի պատասխաններ:

    Թերթը խիստ քննդատությւսն է ենթարկել 1900 թ. հունվարի 12-ին ցարի կողմից Անդրկովկասի համար հաստատված հարկային ռեֆորմի նախագիծը, ըստ որի՝ հարկերի ամբողջ ծանրությունը այդուհետև ընկնելու էր աշխատավոր գյուղացիության վրա: Նա պարտավոր էր պետական տուրքերը վճարելուց բացի, իր միջոցների հաշվին պահել գավառի պաշտոնյաներին և, դրանից բացի, մասնակցել ճանապարհաշինարարական և այլ աշխատանքների։ Թերթը գյուղական վաշխառուներին ու ցեցերին մերկացնող նյութերում ցույց է տալիս, թե ինչպես են նրանք հալածում ու շահագործում գյուղացիներին՝ յուրացնելով նրանց չնչին վաստակը: «Ջավախքն» իր հրապարակումներից մեկում գրում էր. «Խեղճ գյուղացիները ամբողջ տարին դաոն քրտինք թափելուց հետո իրենց աշխատանքի արդյունքը լցնում են աղա վաշխառուի գրպանը և այդպիսով գյուղացին դառը դատում և դատարկ նստում է»: Եվ հեղինակն իր միտքը ավելի դիպուկ ու արտահայտիչ դարձնելու համար վկայակոչում է Ավ. Իսահակյանի հայտնի բանաստեղծության հետևյալ քառատողը.

    Խէղճ ադքատքւ հոգին դուրս գա,
    Քարից-հողից հաց քամե,
    Բեռով հացը հարըստին տա,–
    Հարուստն իշխե վայելե։

    «Ջավախքը» փորձել է վերափոխել հայ գյուղը, գյուղացու աշխատանքը դարձնել դյուրին: Այդ առթիվ նրա էջերում գտնում ենք բազմաթիվ հրապարակումներ: Դրանցից են, օրինակ, «Գյուղատնտեսության հիմնական պայմանները», «Գյուղը և գյուղացին» և այլն, որոնցում առաջարկություններ են արվում համակողմանիորեն ուսումնասիրել գյուղը և միջոցներ ձեռնարկել ու ծրագրեր մշակել այն արմատապես վերափոխելու և առաջ մղելու համար: Այդ ամենին հասնելու նպատակով թերթը մի շարք նյութեր է տպագրել՝ վկայակոչելով եվրոպական երկրների, հատկապես Շվեյցարիայի ու Դանիայի գյուղատնտեսության օրինակը: Դրանցից է «Միությունը ուժ է » հոդվածաշարը, որի միջոցով թերթն իր ընթերցողներին ծանոթացնում է այդ երկրներում գործող գյուղատնտեսական ընկերությունների աշխատանքներին և հորդորում հայ գյուղացիներին՝ հետևել նրանց օրինակին ու կազմակերպել նման ընկերություններ՝ համախմբվելով դրանց շուրջը։ Գյուղական տնտեսությունների զարգացման գործում բարձր գնահատելով նման ընկերությունների դերը, թերթը գրում է. «Այդ միությունների շնորհիվ է, որ դանիացին այնքան ուժ ու կորով է ցույց տալիս բնության դեմ կռվելու մեջ: Դրանց շնորհիվ է, որ դանիացին չորացրել է ճահիճները, լճերը, նույնիսկ ծովի մասերը, դրանց շնորհիվ է, որ ավազոտ վայրերը դարձրել են գեղեցիկ մարգագետիններ ու դաշտեր, դրանց շնորհիվ է, որ դանիացին այնքան լավ է պարապում գյուղատնտեսությամբ, որ այլևս բոլորովին մոռացել է կարիքն ու սովը, այլևս գաղափար չունի դրանց մասին»:

    Գյուղական տնտեսությունները զարգացնելու նպատակով թերթն առաջարկում է գյուղերում բացել փոխատու բանկեր, որոնք գյուղացուն կազատեն վաշխառուների ճիրաններից։ Դրան է նվիրված (Գյուղական բանկեր» առաջնորդող հոդվածը։ Նույն թեման է շոշափում մեկ այլ հոդված («Մանր վարկի նշանակությունը և նպատակը»), որի մեջ այն կարծիքն է հայտնված, որ գյուղատնտեսության մեջ վարկի պահանջը չափազանց խիստ է զգացվում, ուստի գյուղացու միակ փրկությունը հասարակական ինքնօգնությունն է՝ ի դեմս մանր վարկային ընկերությունների:

    «Ջավախքը» լուրջ աշխատանք է կատարել նաև գավառի կուլտուրական կյանքը բարելավելու և դպրոցական - կրթական գործը ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Թերթի խմբագրի «Մեր կոչումը» հոդվածում, որը տպագրվել է 1914 թ . հունվարի 5-ի համարում, ասված է. «Որքան մեր ուժը պատե, պիտի կռվել մեր ամենամեծ թշնամու, չարիքի՝ համատարած խավարի ու տգիտության դեմ»: «Ինչ է եղել մեր կոչումը, – կարդում ենք նույն հոդվածում, – միայն ու միայն ֆրազներով, չհասկացված ու չմարսված բարձր մտքերով թոզ փչել տգետ ամբոխի աչքին և վաստակել թոշնած դափնիներ... Նյութապես խեղճ է մեր դպրոցը, խեղճ է բարեգործական ընկերությունը, հազիվհազ շինվում է մեր փառահեղ դպրոցը, խեղճ է մեր ամեն մի հասարակական գործ, իսկ մենք զբաղված ենք միայն ու միայն մեր առօրյա տնտեսական պահանջներով...»:

    Թերթը, ընթերցողներին ծանոթացնելով գավառի դպրոցական կյանքին, պատմում է ծխական դպրոցների հոգաբարձուների, ուսուցիրչերի անտարբերության ու անպատասխանատվության, եղած դպրոցների, չիրականացված խնդիրների մասին։ Ուշագրավ է հատկապես թերթի 1914 թ, մարտի 23-ի համարում տպագրված «Թշվառ գավառ» հոդվածը, որը հստակ պատկերացում է տալիս 1910-ական թվականների Ախալքալաքի հանրակրթական դպրոցի ցածր մակարդակի և նրա՝ գավառի կյանքում ունեցած դերի ու նշանակության մասին, այն օրերի մասին, երբ գավառի շատ գյուղերում իշխում էին համատարած խավարն ու անգրագիտությունը, երբ դպրոցը, հիրավի, պետք է ծառայեր որպես փարոս հազարավոր մարդկանց համար: «Մեզ պետք է դպրոց, – կարդում ենք այնտեղ, – անպաճույճ, պարզ, տարրական, որ մեր հոգին պայծառացնե, սովորեցնի այբուբենը, որ կարողանանք տարբերել չաևը բարուց, լույսը՝ խավարից...

    — Դպրո՛ց, – այս է աղաղակում թշվառ ժողովուրդը ... - Ուսո՛ւմ, - այս է ոռնում Ջավախքի դառնաշունչ քամին ... - Լո՛ւյս, – այս է ծվում կեղտի մեջ կորած մեր անմեղ մանկիկը...»։

    «Ջավախքը» դպրոցական հարցերին մոտենում է համակողմանիորեն, պայքարում աշխարհիկ կրթության ամրապնդման ու գիտության առաջընթացի համար։ Իսկ աշխարհիկ կրթությունն այդ ժամանակ խոչընդոտում էր դպրոցներում եկեղեցու սպասավորներ պատրաստելուն։ Թերթը հարց է դնում՝ գավառում ստեղծել երկդասյա ն նոր դպրոցներ, որոնցում մասսայաբար ընդգրկվեն բոլոր երեխաները։ Թերթն առաջնահերթ խնդիր է համարում այն, որ դպրոցը կանգնի իր պատշաճ բարձրության վրա, որ պայքար մղվի հին ավանդույթներին կառչած մնալու, ուսուցումը կյանքից կտրված տանելու և դրան ոչ ստեղծագործաբար մոտենալու միտումների դեմ։ Անշուշտ, պարբերականին հաջողվել է որոշակի փոփոխություններ մտցնել գավառի դպրոցական կյանքում:

    Թերթում լայն տեղ են զբաղեցնում նաև աճող սերնդի կրթության ու դաստիարակության հարցերին նվիրված հոդվածները։ Ուսուցիչներից պահանջվում է առանձնակի ուշադրություն դարձնել մայրենի լեզվի ուսուցման, երեխաների մտավոր ու հոգևոր աշխարհի ձևավորման խնդիրներին։ Աշակերտներին դպրոցների հեռացնելը և ծեծը չընդունելով որպես պատժի մեթոդներ, թերթը դրում է. «Պարոն մանկավարժնե՛ր, միք սարսափի այն բանից, որը ընդհանուր մարդկային բնախոսական պակասություն է, որի առաջը չի կարող առնել ոչ պատիժը, ոչ էլ սարսափը, այլ դրա առաջը կարող է առնել միայն իսկական կրթությունը»:

    Թերթի գլխավոր թեմաներից մեկն էլ եղել է Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ռազմաճակատներում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը։ Այդ առթիվ տպագրվել են մի շարք նյութեր, որոնցից են՝ «Եվրոպան հրդեհի մեջ», «Ամբարտավանը վերջ ի վերջո կընկնի» հոդվածներն ու այլ հրապարակումներ: Դրանցում այն համոզմունքն ու ճիշտ տեսակետն է հայտնվում, թե պատերազմը ժոդովուրդների համար չարիք է, զավթողական քաղաքականության հետևանք, և վաղ թե ուշ դրա սանձազերծողները պետք է պարտվեն ու պատժվեն: Այս թեմայի հետ սերտորեն շաղկապված է նաև Հայկական հարցը: Թերթը իր հիմնադրման առաջին իսկ տարվանից, տպագրելով առաջադեմ հասարակական գործիչ, խմբագիր ու հրապարակախոս Մուշեղ Բագրատունու (ծածկանունը՝ Pessimist) հոդվածները, դրանցով ուզում կէ տալ հարցի պատասխանը։ Այդ հոդվածներում այն միտքն է հայտնված, որ հայ ժողովուրդն իր հարցն իր ուժերով պիտի լուծի, նա պետք է բռնի այն ուղին, որով Ժամանակին ընթացել ու ազատագրվել են աշխարհի շատ ժողովուրդներ:

    Հայոց Մեծ եղեռնին նվիրված նյութերում թերթը անարգանքի սյունին է գամում թուրքական բարբարոս ու ոճրագործ կառավարությանը, կոտորածների կազմակերպիչներին ու ղեկավարներին։ «Նահատակների պատգամ» հոդվածում թերթը երիտասարդներից պահանջում է օրհասական այդ պահին հիշել ազգային հերոսներին, քաջ Վարդան Մամիկոնյանին ու անցյալի մյուս նահատակներին և նմանվել նրանց:

    «Ջավախքը» երիտասարդությանը դաստիարակում է անցյալի լավագույն ավանդույթներով, նրան հայրենասիրության դասեր է տալիս, տպագրելով պատմական դեմքերին, հերոսական իրադարձություններին նվիրված նյութեր: Այդ ծանր օրերին թերթը առանձին բաժին է հատկացրել հայոց գրերի գյուտի 1500 և հայկական տպագրության 400-ամյակներին: Խմբագրի հեղինակած «Լույսի տոնը» հոդվածում ցույց է տրված գրերի գյուտի կարևոր նշանակությունը հայ ժողովրդի գոյատևման, ազգապահպանման, հոգևոր կյանքի զարգացման գործում: «Եթե չլիներ հայ գիրր, - գրված է այնտեղ, – արդյոք գոյություն կունենայի՛ն մեր քաղցրալուր շարականները, տաղերը, ոսկեծղիկն Եղիշեն, Փարպեցին, Եզնիկը, եթերում սավառնող Նարեկացին, ոգեշունչ Շնորհալին և ուրիշ շատ շատերը, որոնցով մենք պարծենում ենք և որոնցով մենք իբրև կուլտուրական ազգ գոյություն ունենք»։ Թերթը, որպես ասվածի վկայություն, իր էջերում տարբեր առիթներով տպագրել է անցյալի մշակութային ու գրական հուշարձաններից առանձին նմուշներ, ինչպես ե ժամանակակից դասական գրողների երկերից արժեքավոր և ուսանելի կտորներ։ Թերթը նյութեր է տպագրել նաև Րաֆֆու, Ղազարոս Աղայանի, Հովհ. Հովհաննիսյանի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի և ուրիշների մասին ու փորձել իր կարծիքն արտահայտել նրանց ստեղծագործությունների վերաբերյալ՝ առիթը բաց չթողնելով, նշել է նաև նրանց հոբելյանները:

    «Ջավախքը» իր էջերում լայն տեղ է հատկացրել գավառի գրական - մշակույթային կյանքին: Պետք է նկատել, որ այդ կյանքի անբաժան մասն է կազմել նաև ինքը՝ թերթը, որի երևան գալը այդ հեռավոր լեռնաշխարհում դարձել էր երևույթ ու գուրգուրանքի առարկա: Նրա համարներում պարբերաբար տպագրվում էին տեղի գրողների ստեղծագործությունները։ Թերթի էջերում մեծ թիվ են կազմում և աչքի են ընկնում առաջին հերթին հենց իր՝ խմբագիր Վ. Շահպարոնյանի արձակ ու դրամատիկական, երգիծական ու հրապարակախոսական նյութերը, որոնք գավառի մչակութային կյանքի աշխուժացմանը միտված կենսական հարցեր էին բարձրացնում: Այդ տարիներին Ջավախքի մյուս աչքի ընկնող երիտասարդ հեղինակներից է Տիգրան Տիրունին (Սղերդցի), որի շուրջ երկու տասնյակի հասնող հայրենասիրական բանաստեղծությունները տպագրվել են թերթի էջերում:

    ★★★

    Նախորդ դարից եկող և որոշակի ավանդույթներ ունեցող թատերական կյանքը ևս Ախալքալաքում նոր թափ է առնում «Ջավախք» թերթի հիմնադրումով: Շնորհիվ խմբագիր Վ. Շահպարոնյանի ջանքերի, թատերական ներկայացումները կրկին կրում են պարբերական բնույթ: Նա, լայն կապեր ունենալով արվեստի աշխարհի մարդկանց հետ, իր թերթի միջոցով լուրջ աշխատանք է կատարում Ախալքալաքում պրոֆեսիոնալ թատերախումբ ստեղծելու ուղղությամբ: Նա գտնում է, որ գավառի ազգաբնակչության ցածր մակարդակը կարելի է բարձրացնել նաև թատրոնի ու գեղարվեստի միջոցով: Ուստի, Վ. Շահպարոնյանը իր թերթի էջերում պարբերաբար հանդես է գալիս գեղարվեստի մասին գրված հոդվածներով, որոնց մեջ վերլուծում է նաև Ջավախքում մշտական թատրոն և գեղարվեստական մշակույթի օջախներ ունենալու խնդիրները։ Դրան զուգնթաց քննարկվում են Ախալքալաք հյուրախաղերի եկած թատերախմբերի խաղացանկերը, լուսաբանվում գավառի մշակութային կյանքը։ Եվ «Ջավախքը» այս ամենով հող էր նախապատրաստում տեղում մշտական թատրոն ստեղծելու համար։ Մատնանշևլով դրա կարևորությունը՝ թերթը այդ պարտականությունը դնում էր տեղի թատերասերների վրա:

    Վ. Շահպարոնյանի գլխավորությամբ 1914-ին Ախալքալաքում ստեղծվում է նախաձեռնողների մի խումբ, որը և դիմում է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության խորհրդին՝ Ջավախքում հիշյալ ընկերության մասնաճյուղ ստեղծելու հարցով։ Հիշյալ ընկերության խորհուրդը, հարգելով ախալքալաքցիների խնդրանքը, որոշում է ստեղծել այդ մասնաճյուղը և կատարել դրա պաշտոնական բացումը։ Թերթը ողջունում է կատարված լուրջ քայլերը և միաժամանակ կոչ անում՝ ամրապնդելու դրա հիմքերը։

    Հետագայում ևս «Ջավախքը», անդրադառնալով թատերական արվեստի խնդիրներին, այն միտքն է հայտնում, որ թատրոնը պետք է ծառայի ժողովրդի չահերին։ Թերթը հորդորում է, որ լավ կլինի, եթե թատերախմբի մեջ ներգրավվեն նաև արհեստավորներ ու աղջիկներ: Թերթը ցավով է նշում, որ գավառի շատ գյուղերում դեռևս քիչ բան է արվել թատերական արվեստը պրոպագանդելու ուղղությամբ, որ անհրաժեշտ է արմատախիլ անել թատրոնի հետ կապված մութ ու սին պատկերացումները թե՜ քաղաքում և թե գավառի գյուղերում։

    Թատերասերների խնդիրները սկսած 1914-ից ավելի լայն տեղ են զբաղեցնում «Ջավախքի» էջերում: Թերթի նույն տարվա մարտի 2-ի համարից տեղևկանում ենք, որ Կովկասի Հայոց բարեգործական ընկերությունը Ախալքալաքի մասնաճյուղի նախաձեռնությամբ և նրա աջակցությամբ տեղի թատերասերների ուժերով բեմադրել է Վ. Շահպարոնյանի «Միամիտ փեսացու» մեկ գործողությամբ դրաման, որից հետո կատարվել են երգեր, պարեր ու ասմունք։ Հետագայում ևս՝ թե Ախալքալաքում և թե հարակից գավառներում բեմադրվել են հիշյալ հեղինակի դրամատիկական ստեղծագործություններից մի քանիսը, որոնց առթիվ թերթում հանդիպում ենք լուրերի ու թղթակցությունների։ 1915 թ. Ախալքալաքում հյուրընկալվել է հայ բեմի երախտավոր Հասմիկը, որը հանդես է եկել հյուրախաղերով։ «Ջավախքը» բարձր է գնահատել մեծանուն դերասանուհու ելույթները:

    Ախալքալւսքում դարասկզբին բեմադրություններով հանդես է եկել նաև նշանավոր դերասան Օվի Սևումյանը: Ըստ տեղեկությունների, նա այստեղ ներկայացրել է Ֆ. Շիլլերի «Ավազակները», Գ. Սունդուկյանի «Պեպոն», Ալ. Շիրվանզադեի «Պատվի համար»–ը և այլ պիեսներ։ Ջավախքում տարբեր ժամանակներում բեմադրվել են նաև Խորեն Գալֆայանի «Արշակ Երկրորդը», Միքայել Տեր-Գրիգորյանի «Ժլատը» և այլ դրամատուրգների ստեղծագործություններ։

    «Ջավախք» պարբերականից հետո Ախալքալաքի թատերական կյանքը մի որոշ ժամանակ դադարում է։ Դա կապված էր Մեծ եղեռնի և Ախալքալաքը թուրքերի կողմից գրավելու հետ: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո այն կրկին դրվում է ամուր հիմքերի վրա և ապրում է աշխուժացում։

    ★★★

    «Ջավախքը» մեծ ուշադրություն է դարձրել ժողովուրդների բարեկամությանն ու եղբայրությանը, հատկապես հայ - վրացական համագործակցությանը՝ այդ առթիվ տպագրելով մի շարք նյութեր։ Թերթը դեռ այն ժամանակ, նկատելով, որ երկու դրկից ժողովուրդների բարեկամությունը խաթարելու փորձեր են կատարվում, գրում է. «Ինչքան էլ հախուռն, ինչքան էլ անտեղի լինի մեր դրացի ազգության մի մասի հարձակումները դեպի մեզ, ինչքան էլ հայհոյեն, անվանարկեն, բայց քանի որ բուն վրացի ժողովրդի սրտից չի բխում այդ բոլորը, այլ ինչ-որ ինքնակոչ սև ասպետների աղտոտ արշավանք է դեպի մեզ, դրա համար էլ միշտ մեր ջերմ համակրանքն է եղել և է դեպի այդ վիճակակից եղբայր ազգությունը»։

    Թերթը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության թեման երբեք չի իջեցրել իր էջերից, այլ դարձրել է աոանձին վերլուծությունների նյութ, որը մեկ անգամ ևս հավաստում է այն ճշմարտությունը, որ հայն ու վրացին ի ծնե եղբայր են: Այդ ամենի խտացումն է «Ջավախքի» 1914 թ. փետրվարի 2-ի համարում տպագրված «Եղբայր ենք մենք» առաջնորդող հոդվածը, որի մեջ ասված է. «Հայ և վրացի ժողովո՛ւրդ, մենք միասին ենք լացել, միասին ուրախացել, մեր որդիքը միասին են նահատակվել: Դարեր շարունակ արյունաներկ Քուռն ու Արաքսը իրար գրկելով, իրենց ցավը իրար պատմելով՛ խուլ ու մունջ հոսել են և մեր կսկիծն ու մորմոքը տարել ու անհատակ Կասպիական ծովն են թափել»։ Երկու դրկից ժողովուրդներին միմյանց դեմ գրգռելը թերթը որակում է որպես «եղեռնագործություն ու սրբապղծություն» և ապա ավելացնում. «Մեր ցավերը, մեր վերքերը ընդհանուր են, ոչ վրացին իր ազնվականներով և ոչ էլ հայն իր հարուստներով թող ոգևորվի, այլ մտածի մեր հայրենիքը կուլտուրապես բարձրացնելու, կրթելու, արհեստները զարգացնելու, մեր արտն ու արոտը կանոնավոր մշակելու և մեր ժողովուրդներին իրենց կոչման բարձրության վրա կանգնեցնելու մասին: Ահա՛ մեր գործը, ահա՛ մեր կոչումը։ Եղբայր ենք մենք, մեր շահերր ընդհանուր են: Իսկ դուք, սև ասպետներ, ինչքան ուզում եք հարայ կանչեք, ձեր բաժինը մեր արհամարհանքն է»: Թերթն իր գոյության ընթացքում բազմաթիվ նյութեր է տպագրել երկու ժողովուրդների բարեկամության վերաբերյալ: Թերթի ու նրա խմբագիր - հրատարակչի համոզմամբ, գավառը կարող է որոշակի կուլտուրական մակարդակի վրա կանգնել, եթե կրթությանը, արհեստների զարգացմանը և այլնին զուգընթաց գավառում էլ ավելի զարգանա ու ամրապնդվի հայ և վրացի աշխատավոր ժողովրդի միասնությունը, վերջնականապես հաստատվի բարեկամության անխախտ դաշինք։

    «Ջավախքը» իր քառամյա գոյության ընթացքում կարողացել է լուսավորել համատարած խավարի ու անգրագիտության մեջ խարխափող Ախալքալաքի գավառի գյուղացիությանն ու արհեստավորներին, դառնալ նրանց ձգտումների ու իղձերի արտահայտիչը, արթնացնել գյուղաշխարհի բնակչության միտքը, բարեկրթել են նրան, օգնել հոգով բարձրանալու, վեհանալու և ընթանալու զարգացման ուղիով: Թերթն անհաշտ պայքար է մղել սակավահողության ու աղքատության դեմ, գյուղացիների շրջանում տարածել է գյուղատնտեսական գիտելիքներ և առաջարկել է ձեռքի ծանր աշխատանքը փոխարինել նոր մեքենաներով, երկրագործությունը դնել գիտական ամուր հիմքերի վրա:

    «Ջավախքը» լուրջ ավանդ ունի նաև գավառի ժողովրդական բանահյուսության նմուշների հավաքման ու մշակման գործում։ Այս բնույթի, ինչպես նաև երգիծական նյութերի մեծ մասը տպագրվել է տեղական բարբառով, իսկ թերթն ընդհանրապես լույս է տեսել մաքուր արևելահայերենով, պատկերավոր ու ճոխ լեզվով:

    «Ջավախքն» ուշադրության կենտրոնում են եղել նաև գավառի ազգաբնակչությանը հուզող շատ այլ խնդիրներ։ Այն անդրադարձել է ճորտատիրական մնացորդների վերացմանը, տեղական վաշխառուների ու կեղեքիչների դեմ աշխատավորության բողոքներին ու ընդվզումներին։ Թերթն իր էջերում լայն տեղ հատկացրել արհեստավորական Ախալքալաքի զարգացման հեռանկարներին՝ հարց բարձրացնելով գավառական այդ փոքրիկ քաղաքը Անդրկովկասի խոշոր կենտրոնների հետ երկաթուղով կապելու անհրաժեշտության մասին և այլն։

    Թերթն ունեցել է թղթակցական լայն ցանց: Նրան աշխատակցել են Վարդան Այվազյանը, Մուշեղ Բագրատունին, Արսեն Բլրցյանը, Հարություն Խաչատրյանը, Արտաշես Բուդաղյանը, Արամ Չոպանյանցը, Համազասպ Տեր-Գրիգորյանը, Աբիսողոմ Տեր-Հակոբյանը և ուրիշներ։ Նրանք թերթի էջերում բարձրացրել են գավառի աշխատավորությանը հուզող բազմաթիվ խնդիրներ։ Նյութերի մի զգալի մասն էլ թերթում տպագրվել է ծածկանուններով։ Մեծ է եղել նաև «Ջավախքի» տարածման շրջանակները, այն իր ընթերցողներն է ունեցել Թիֆլիսում, բաքվում, Երևանում, Ալեքսանդրապոլում և այլուր: Թերթի գործունեությունը բարձր են գնահատել "Тифлисский листок", "Кавказ", "Баку" և այլ պարբերականներ։

    «Ջավախքն» իր առաջադիմական գաղափարների ու հանդուգն ելույթների համար մշտապես գտնվել է ցարական կառավարության կովկասյան գրաքննչական կոմիտեի հսկողության տակ, մի քանի անգամ բռնագրավվել են նրա համարները, արգելվել է հրատարակությունը, բայց և խմբագրի ջանքերով տպագրությունը կրկին վերականգնվել է: Առաջին տարում տպագրվել է «Ջավախքի» 39 համար, իսկ երկրորդում՝ 21: Նրա հրատարակությունը ցարական իշխանությունների կողմից 1915-ի սկզբից ութ ամսով դադարեցվել է հակապետական ելույթների համար, որից հետո կրկին վերականգնվել է և այդ թվականին լույս է տեսել ընդամենը 3 համար, իսկ 1916 –ին տպագրվել է 6 համար և այդուհետև Առաջին աշխարհամարտի հետևանքով առաջացած դժվարությունների ու կուտակված պարտքերի պատճառով 1916 թ . սկզբներին վերջնականապես փակվել է՝ իր տեղը զիջելով նույն տարածաշրջանում հիմնադրված «Շարժում» թերթին։

    «Ջավախքը», չնայած կարճատև գոյությանը, իր արծարծած խնդիրնևրի կարևորությամբ ու առաջադիմական գաղափարներով անցյալի հայ պարբերական մամուլի պատմության մի կարևոր էջ է կազմում:

    Վլադիմիր (Վահան) Սարգսի Մաղալյան
    Հայ տեղական մամուլն և գրատպությունը Վրաստանում (1885-1990 թթ.)
    Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012 թ.
  • «Ջավախքի» համարներն PDF տեղքերով(ֆայլերով)

    «Ջավախք» գրական - հասարակական պարբերականի
    համարներն առցանց կարդալու հնարավորություն:
    Թվականներ
    I II III IV V VI VII VIII IX X XI XII
    Ամիսներ
    1913 1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
    32
    33
    34
    35
    36
    37
    38
    39
    1914 2 3
    4
    6 8 10
    12
      15 16 17      
    1915 2                      
    1916                        
    Թերթի համարներն պատճենահանելու և համացանցում տեղադրելու համար մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի ազգային գրադարանին՝ http://www.nla.am

Նորություններ

Մոտ ժամանակներս «Ջավախք» համացանցային պորտալում կտեղադրվի
«Ջավախք» հայրենակցական բարեգործական միության պաշտոնաթերթ
«Ասպնջակ»-ի 1991-ից մինչև 2006 թ. հոկտեմբերի 1-ը հրատարակված 99 համարներն
(դրանից հետո վերանվանվել է «Հայրենիք») SWF և PDF տարբերակներով:

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին

Ընտրացանկ