ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Ուրֆանյան Արմենակ

1990-2016

-

գրքի

-

մենագրության

-

հոդվածների

-

պարգևների

Հեղինակ է

․․․

Ուրֆանյան Արմենակ Մերսի

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող

Պարգևատրվել է


ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: Արմատներով Նինոծմինդայի Փոկա գյուղից է: 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, բնակվելով Սանկտ-Պետերբուգում և Յարոսլավլում:

Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի՝ մոտոհրաձգային բաժնում:

Արմենակ Ուրֆանյանը 2007 թվականից ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հասնելով կապիտանի կոչման։ Եղել է հրաձգային վաշտի հրամանատար:

Կապիտան Ա. Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա - ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծի Մարտակերտի դիրքերում: Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին:

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության շքանշանով։ :

Ա. Ուրֆանյանի անունով է կոչվում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղի դպրոցն:

Ա. Ուրֆանյանը հուղարկավորվել է ապրիլի 6-ին Եռաբլուրում:

Վերջին թարմացումն՝ 24 հոկտեմբերի, 2018

Մանրամասն Մատենագիտություն

․․․

․․․,


․․․:

Մանրամասն Հոդվածներ

...

...

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին

Ընտրացանկ