ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Պողոսյան Սամվել

Պողոսյան Սամվել

Ծնվել է 1977 թ.

2

գրքի

1

ուս․ ձեռնարկի

1

ժողովածուի

60

հոդվածների

Հեղինակ է

Սամվել Պողոսյանն

Պողոսյան Սամվել Անդրանիկի

Պատմաբան, պատմական գիտություների դոկտոր

Որտեղ է աշխատում հիմա


ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ՝ գիտության և հետբուհական կրթության գծով

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1977 թ. օգոստոսի 6-ին Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Ջիգրաշեն գյուղում: 1995-1999 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետում:

2002-2006 թթ․ հայոց պատմություն է դասավանդել «Անանիա Շիրակացու» անվան միջազգային հարաբերությունների համալսարանում, 2003 - 2005 թթ.` դասախոսել է Հայկական բաց համալսարանում, իսկ 2003-ից Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հայոց պատմության ամբիոնում դոցենտ: 2015 թ.-ից՝ ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ՝ գիտության և հետբուհական կրթության գծով

2003 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2016 թ. սեպտեմբերի 27-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում «Կիլիկիան հայ հասարակական - քաղաքական շրջանակների և Անտանտի երկրների ծրագրերում (1914-1918 թթ.)» դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ դարձել է պատմական գիտություների դոկտոր:

Գիտական աշխատանքներն նվիրված են Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմությանն, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականությունը 20-րդ դարի առաջին քառորդին, Պողոս Նուբարի գործունեությանը, Հայկական լեգեոնին, Կիլիկիան 1914-1923 թթ.:

Սամվել Պողոսյանն երկու գրքի, մեկ ուսումնական ձեռնարկի, մեկ ժողովածուի, ավելի քան վեց տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումն՝ 04 սեպտեմբերի, 2019:

Մանրամասն Մատենագիտություն

Մանրամասն Հոդվածներ

1. The formulation of market economy in Armenia as a decisive factor in the process of establishing an independent statehood, European Journal of Humanities and Social Sciences, Vienna, 2016, N 4, p. 3-5. 2. Մուդրոսի զինադադարը և Հայկական հարցը, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Լրատու: Գիտական հոդվածների պարբերական ժողովածու, Երևան, 2016, էջ 176-182: 3. Իտալիայի հավակնությունները Կիլիկիայի նկատմամբ Առաջին աշխարհամարտի տարիներին, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական տեղեկագիր, Երևան, 2016, թիվ 1-2 (25-26), էջ 35-43: 4. Միացյալ Հայաստանի խնդիրը 1917-1918 թթ., Պատմություն և հասարակագիտություն տարեգիրք (Գիտական հոդվածների ժողովածու), թիվ 2, Երևան, 2016, էջ 8-23: 5. Սայքս-Պիկո-Նուբար համաձայնության պայմանների փոփոխումը Ֆրանսիայի կողմից, Պատմություն և հասարակագիտություն տարեգիրք (Գիտական հոդվածների ժողովածու), թիվ 1, Երևան, 2015, էջ 172-187: 6. The battle of Megiddo and the Eastern Legion, Conference Proceedings of 2nd International multidisciplinary scientific conference on social sciences & arts SGEM 2015, Book 3 (Anthropology, archaeology, history and philosophy), Sofia, 2015, pp. 449-454. 7. The Entente States’ ambitions in Cilicia during First World War, Conference Proceedings of 2nd International multidisciplinary scientific conference on social sciences & arts SGEM 2015, Book 3 (Anthropology, archaeology, history and philosophy), Sofia, 2015, pp. 471-478. 8. Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի ինքնավարության հարցը ռուսական դիվանագիտության 1914-1915 թթ. գաղտնի ծրագրերում, Վէմ, Երևան, 2015, թիւ 2 (50), էջ 59-77: 9. Հայկական զինուժի դերը Պաղեստինյան ռազմաճակատում 1918 թ., Էջմիածին, 2015, թիվ 7, էջ 102-117: 10. Մուսալեռցիներին իր քաղաքական և մշակութային ազդեցությանը ենթարկելու Ֆրանսիայի քաղաքականությունը, Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ Գիտական տեղեկագիր, Երևան, 2015, թիվ 1 (23), էջ 47-57: 11. Կիլիկիահայության տեղահանությունը Հայոց ցեղասպանության ժամանակ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի Լրատու: Գիտական հոդվածների պարբերական ժողովածու, Երևան, 2015, էջ 173-179: 12. Արևելյան լեգեոնի հայ սպաներն ու հոգևորականները, Հայագիտական հանդես, Երևան, 2015, թիվ 1, էջ 103-116: 13. Ֆրանսիայի հավակնությունները Կիլիկիայում Առաջին աշխարհամարտի տարիներին, Էջմիածին, 2015, թիվ 1, էջ 70-91: 14. Մուսալեռցիները ֆրանս-բրիտանական ծրագրերում 1915 թ., Լրաբեր հասարակական գիտությունների, 2014, թիվ 3, էջ 47-57: 15. Կիլիկիան գրավելու և Ջեմալ փաշայի հետ բանակցությունների խնդիրը Անտանտի նախագծերում (1915 թ. երկրորդ կես), Հայագիտության հարցեր, թիվ 3, Երևան, 2014, էջ 92-104: 16. The solidarity of Armenian organizations in the USA and the voluntary movement during World War I, Proceedings of the 4th International Conference on History and Political Sciences. «East West» Association for Advanced Studies and Higher Education GmbH. Vienna. 2014, p. 36-42: 17. Մեգիդոյի ճակատամարտը և Հայկական լեգեոնը: Թուրքական բանակի ջախջախումը Պաղեստինում, Լիբանանում և Սիրիայում 1918 թ. աշնանը, Վէմ, 2014, թիվ 3, էջ 135-157: 18. Կիլիկիան հայ գործիչների ծրագրերում Առաջին աշխարհամարտի տարիներին, Էջմիածին, 2014, թիվ 8, էջ 99-126: 19. Կիլիկիայի հայերի տարագրությունը և այն կանխելու նախագծերը Առաջին աշխարհամարտի տարիներին, «Պայման» պատմամշակութային հանդես (պարսկ.), Թեհրան, 2014, թիվ 6, էջ 57-68: 20. Կիլիկիայի համար առաջացած ֆրանս-իտալական հակասությունները Առաջին աշխարհամարտի տարիներին, Մեսրոպ Մաշտոց համալսարանի Լրատու: Գիտական հոդվածների պարբերական ժողովածու, Երևան, 2014, էջ 138-143: 21. Արևմտյան Հայաստանի եվրոպացի ընդհանուր տեսուչների ընտրութ¬յան հարցի շուրջ, Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ 90-ամյակին նվիրված գիտական կոնֆերանսի (Երևան, 14 դեկտեմբեր, 2012թ.) նյութերի ժողովածու, պրակ II, Երևան, 2014, էջ 429-433: 22. Հայկական լեգէոնի մուտքը Լիբանան եւ Կիլիկիա (1918), Բազմավէպ, Վենետիկ, 2013, ՃՀԱ տարի, թիւ 3-4, էջ 211-233: 23. Ստեփան Սապահ-Գյուլյանի մասնակցությունը Հայկական լեգեոնի կազմավորման գործընթացին, ԱրՊՀ Գիտական տեղեկագիր, Ստեփանակերտ, 2013, թիվ 1, էջ 142-151: 24. Հայկական լեգեոնի տեղակայումը Կիպրոսում, Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ Գիտական տեղեկագիր, Երևան, 2013, թիվ 2 (19), էջ 45-52: 25. Մուսալեռցիներին զինվորագրելու ֆրանս-բրիտանական ծրագրերը (1916 թ.), Պատմաբանասիրական հանդես, 2013, թիվ 3, էջ 44-61: 26. Արևելյան լեգեոնի տեղափոխումը Պաղեստինյան ռազմաճակատ, Լրատու: Գիտական հոդվածնե¬րի ժողովածու, Ստեփանակերտ, 2013, թիվ 2, էջ 77-85: 27. Գևորգ Ե կաթողիկոսի և Պողոս Նուբարի նամակագրությունը, Էջմիածին, 2013, թիվ 4, էջ 45-59: 28. Ամերիկահայերի կամավորագրությունը Հայկական լեգեոնին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտո¬ցի անվան համալսարանի 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Ստեփանակերտ, 2012, էջ 160-163: 29. Մեծ Բրիտանիան և Կիլիկիայի ազատագրման հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին, Լրատու: Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2012, թիվ 2, էջ 93-100: 30. Կիլիկիայում հայկական ազգային օջախ ստեղծելու հարցը, «Ազգ, հայրենիք, պետություն. պետականության գաղափարը» միջազգային գիտաժողովի (2011թ. նոյեմբերի 6-8-ը, Ծաղկաձոր) հոդվածների ժողովածու, Երևան, 2012, էջ 119-125: 31. Հայոց ցեղասպանությունը կեղծելու թուրքական քաղաքականության սկզբնավորումը, Լրատու: Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2012, թիվ 1 (12), էջ 130-134: 32. Մարկ Սայքսի դիրքորոշումը հայերի և Հայկական հարցի վերաբերյալ, Հայկազեան հայագիտական հանդես, Բեյրութ, 2012, թիւ 1, էջ 55-80:

Մանրամասն Պարգևներ

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ