Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1979 թ. մայիսի 6-ին Երևանում, Ռ. Եզեկյանի ընտանիքում: 1995 թ. ավարտելով Երևանի համար 5 դպրոցը, նույն տարում ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: 2001 թ. ավարտելով մագիստրատուրան, ուսումը շարունակել է նույն բուհ-ի ասպիրանտուրայում:
1999-2000 թթ. աշխատել է «Կրեդիտ-Երևան», 2001-2002 թթ.` «Արդշինինվեստ» բանկերում, որպես իրավախորհրդատու, 2001-ից դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, որպես իրավագիտության ամբիոնի դասախոս, այնուհետև դոցենտ (2006թ. փետրվարի 14-ից մինչև 2007թ. մայիսի 5-ը նաև իրավագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար), 2003-ից համատեղության կարգով դասավանդել է նաև ԵՊՀ-ում, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում և Ֆրանսիական համալսարանում: 2005-2007թթ. համատեղության կարգով աշխատել է ՀՀ Կառավարության առընթեր Ջրային տնտեսության ԾԻԳ-ում որպես իրավախորհրդատու:
2011 թ. աշխատում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում` որպես Իրավագիտության ամբիոնի վարիչ: 2012-2013թթ. դասավանդել է Փաստաբանական դպրոցում փաստաբաններին և նախապատրաստվողներին:
Ա. Եզեկյանը 2004 թ. ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնում «Գրավը որպես վարկային պարտավորությունների ապահովման միջոց» թեմայով պաշտպանել է թեկնածուական, իսկ` 2018 թ. դեկտեմբերին` ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում «Հանրային ծառայության տեսա - գործնական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» դոկտորական ատենախոսություն` դառնալով իրավաբանական գիտությունների դոկտոր: 2008թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում, 2012թ. դարձել է պատվավոր դոկտոր` Բնության և հասարակության մասին գիտությունների Միջազգային Ակադեմիայի կողմից: