Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1926 թ. հունիսի 5-ին Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում: Վ. Դալիբալթայանի հայրը: 1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը, 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայում:
Զինվորական ծառայությունն սկսել է 1947-ից, որպես Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար, 1951-56 թթ. նույն վաշտի հրամանատար, 1956-58 թթ. 73-րդ մեքենայացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար և գումարտակի շտաբի պետ, 1961-63-ին 259-րդ մոտոհրաձգային դիվիզիայի, 135-րդ մոտոհրաձգային գնդի, գումարտակի հրամանատար, 1963-69 թթ. 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի, գնդի հրամանատարի տեղակալ, հրամանատար, ապա դիվիզիայի հրամանատարի տեղակալ: 1969-75 թթ. Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, 1975-80 թթ. Բուդապեշտում խորհրդային զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի առաջին տեղակալ, 1980-87 թթ. Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով, 1987-91 թթ. եղել է ԽՍՀՄ ԶՈւ պահեստազորում:
1991 թ. վերադարձել Հայաստան, մասնակցել Ղարաբաղյան պատերազմին: Եղել է ՀՀ Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ, 1991-92 թթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, 1992-93 թթ. Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1993-2006 թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, իսկ 2000-2006 թթ. գլխավոր ռազմական տեսուչ: 2007 թվականից ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։ 2007 թ-ի փետրվարի 12-ին արձակվել է պահեստազոր:
Ղեկավարել է ԼՂ ազատագրման բոլոր ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքները, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման գործողությունները (փետրվար, 1992): Գ. Դալիբալթայանի և Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ է վավերացվել Շուշիի ազատագրման «Հրազդան» գործողության պլանը, ղեկավարել է Խոջալուի ազատագրման, Շուշի-Լաչին մարդասիրական միջանցքի բացման (մայիս, 1992), Քելբաջարի կրակակետերի վերացման (ապրիլ, 1993) ռազմական գործողությունները:
Գ. Դալիբալթայանը 1968-ին ստացել է գնդապետի, 1971-ին գեներալ-մայորի, 1992-ին` գեներալ- լեյտենանտի, իսկ 1996 թ. գեներալ-գնդապետի զինվորական կոչումները:
Պարգևատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով, 1998-ին` ՀՀ 1-ին աստիճանի մարտական խաչ, 2000-ին` ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2002 թ. հայ եկեղեցու «Ներսես Շնորհալի», 2006-ին` ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշաններով:
2001 թ. հուլիսի 20-ին Գ. Դալիբալթայանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում: 2001 թ-ից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գ. Դալիբալթայանի անունով:
Մահացել է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին՝ Երևանում: