ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Այվազյան Հովհաննես

Այվազյան Հովհաննես

Ծնվ. 1947 թ.

13

Գրքի

2

մենագրության

30

հոդվածների

6

պարգևների

Հեղինակէ

Հովհաննես Այվազյանն

Չակերտներ (0 մեկնաբանություն)

Այվազյան Հովհաննես Մնացականի

Քիմիկոս, խմբագիր, հրատարակիչ, հասարակական և մշակույթի գործիչ, քիմիական գիտությունների դոկտոր

Որտեղ է աշխատում հիմա


Այժմ աշխատում է Հայկական հանրագիտարան. հրատարակչությունում, 1979-99-ին` գլխավոր խմբագրի տեղակալ, 1999-ից` գլխավոր խմբագիր-տնօրեն:

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1947 թ. նոյեմբերի 7-ին (անձնագրում՝ 1948 թ. փետրվարի 27) Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Փոքր Խանչալի գյուղում: 1962-ին ավարտել է տեղի 8-ամյա դպրոցը: 1962-ին ընդունվել, 1966-ին՝ կարմիր դիպլոմով ավարտել Երևանի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումը: 1971 թ. ավարտել է Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը՝ հիմնական օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիայի ճարտարագետ-տեխնոլոգի մասնագիտությամբ (կարմիր դիպլոմով, վերջին 2,5 տարին եղել է լենինյան կրթաթոշակառու):

1971-72 թթ. եղել է ԵՊԻ հիմնական օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիայի ամբիոնի ստաժոր, այնուհետև` կրտսեր գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկա - տեխնիկական կենտրոնի Գորիսի մասնաճյուղում (1972-74), Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում (1974-79), 1979-99-ին` «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագրի տեղակալ՝ բնական և ճշգրիտ գիտությունների գծով, 1999-ից` գլխավոր խմբագիր - տնօրեն:

Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» հրատարակել է «Տնային տնտեսության» (1997), «Հանրամատչելի բժշկական» (2001), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Հայաստանի բնաշխարհ» (2006), «Ով ով է. հայեր» կենսագրական երկհատոր (2005–07), «Դպրոցական մեծ» (քառահատոր, 2007–10), «Հայաստան» (2012), «Հայ գրատպության և գրքարվեստի» (2015) հանրագիտարանները, «Հանրագիտական բառարանը» (1-ին՝ 2016, 2-րդ՝ 2017, հատորները), պատրաստության ընթացքում են «Հայկական երաժշտական» և «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանները:

1978-ին պաշտպանել է թեկնածուական, 1998-ին` դոկտորական ատենախոսություն, ստանալով քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2001թ. գիտական ու մանկավարժական, հրապարակախոսական ու հասարակական, մշակութային ու բարեգործական գործունեության համար պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի միջազգային հիմնադրամի ոսկե (2001), ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե (2012) և «Գրիգոր Նարեկացի» (2016) մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2013), ՀՀ ԳԱԱ վաստակագրով (2016) և ՀՀ «Երախտագիտության» (2017) մեդալով:

13 գրքի և բազմաթիվ գիտական ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Գիտական աշխատանքները վերաբերում են հայկական քիմիական անվանակարգության խնդիրներին, հայ ազգային-ազաատագրական պայքարին՝ Առաջին համաշխարհային և Ղարաբաղյան պատերազմի տարիներին:

Եղել է «Ջավախք» Հայրենակցական Բարեգործական Միության նախագահ (1994-2006), «Ասպնջակ» պաշտոնաթերթի խմբագրական խորհրդի նախագահը (2001–06)։ «Վիրահայոց» ՀԲ միության փոխնախագահ (1990-91), «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ (1998-2006), «Հայրենակցական միությունների դաշինք» ՀԿ հիմնադիր նախագահ (2001-ից):
® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումը՝ 24 փետրվարի, 2021:

Մանրամասն Մատենագիտություն

Այվազյան Հովհաննես

Ձեռքս բաց մի թող(Չափածո ստեղծագործությունների ժողովածու)


Ե., Հեղինակային հրատարակություն, 2020, 160 էջ:
Այվազյան Հովհաննես

Է հեյ, գարուն է(Չափածո ստեղծագործություններ մանուկների համար)


Ե., «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն», 2018, 32 էջ:
Այվազյան Հովհաննես

Օրերի անձանձիր հոլովույթում


Ե., «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն», 2015, 480 էջ, տպ. 500:
Այվազյան Հովհաննես

Հաղթելու արվեստը (վավերագրական արձակ)


Ե., «Հեղինակային հրատարակություն», 2011, 204 էջ+28 էջ ներդիր, տպ. 600:
Այվազյան Հովհաննես

Էկոլոգիա (Դպրոցական հանրագիտարան. մատենաշար, գիրք 3)


Ե., «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն», 2010, 80 էջ, պատկերազարդ, տպ. 1000:
Այվազյան Հովհաննես

Մի հայտնագործության պատմություն (վավերագրական արձակ)


Ե., «Հանրագիտարան Արմենիկա», 2009, 224 էջ, տպ. 500:
Այվազյան Հովհաննես

Հարսանիք (Նովելներ)


Ե., «Հեղինակային հրատարակություն», 2008, 112 էջ, տպ. 500:
Այվազյան Հովհաննես

Տիեզերք (Դպրոցական հանրագիտարան. մատենաշար, գիրք 2)


Ե., «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն», 2008, 48 էջ, պատկերազարդ, տպ. 1000:
Այվազյան Հովհաննես

Հաղթանակի և վերհուշի ճամփաներով (վավերագրական արձակ)


Ե., «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն», 2006, 204 էջ+16 էջ պատկեր, տպ. 1000:
Այվազյան Հովհաննես

Հին աշխարհի յոթ հրաշալիքները և … Հայաստան
(Դպրոցական հանրագիտարան. մատենաշար, գիրք 1)


Ե., «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն», 2005, 64 էջ, տպ. 1000:
Այվազյան Հովհաննես

Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան


Ե., «Հայկական հանրագիտարան.» հրատարակչություն», 2004, 336 էջ, տպ. 500:
Այվազյան Հովհաննես

Հաղթանակած բանակի գեներալը (վավերագրական արձակ)


Ե., «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն», 2001, 132 էջ+16 էջ պատկեր, տպ. 500:
Այվազյան Հովհաննես

Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները


Ե., «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն», 1998, 132 էջ, տպ. 250 (հեղինակակից՝ Սերգեյ Կոստանդի Գրիգորյան):

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

Ով ով է. հայեր (Կենսագրական հանրագիտարան)

Հատոր առաջին, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005, էջ 89-90:

Հայ գրատպություն և գրքարվեստ

Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2015. էջ 78:

Հանրագիտական բառարան

Հատոր առաջին. Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2016. էջ 106:

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Վիքիպեդիայի էջը վերջին անգամ փոփոխվել է 4 Հունիսի 2019 թվականի ժամը 07:59-ին:

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ