Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1972 թվականին ապրիլի 12-ին Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղում:
1980-81 ուստարում ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը:
1989 թ. ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը:
1989 թ. կամովին մասնակցել է Հայաստանի սահմանները պաշտպանող ջոկատների մարտական գործողություներին: Եղել է Երասխավանի և Նոյեմբերյանի կռիվների գործուն մասնակիցը։ 1992 թվականից միանում է ջավախքցի կամավորականների ջոկատին, որը մասնակցում էր արցախյան գոյամարտին։
Տիրապետում էր զինվորական մի քանի մասնագիտություների, սակայն ի վերջո դարձավ տանկիստ։
Ամուսնացած չէր:
ԼՂՀ կառավարության կողմից հետմահու պարգևատրվել է «Մայրական երախտագիտությունը Արցախի քաջորդիներին» մեդալով:
Հայրենի գյուղի դպրոցն այսօր կոչվում է Միսակ Ադամյանի անունով, իսկ ընկերները գյուղամերձ սարալանջին կանգնեցրել են նրա սխրանքը հավերժացնող հուշարձան: