ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Մարգարիտ Մուրադյան

Մուրադյան Մարգարիտ

1927-2016

-

Գրքի

-

մենագրության

1

նրա մասին

3

պարգևների

Հեղինակէ

Մարգարիտ Մուրադյանն

Մուրադյան Մարգո (Մարգարիտ) Գրիգորի

Դերասանուհի

Դարձել է


ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961), ՀԽՍՀ ժողողվրդական արտիստ (1978)

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1927 թվականին սեպտեմբերի 9-ին Ախալցխա քաղաքում: 1934 թվականից տեղափոխվել է Երևան։ 1944 թվականին ավարտել է Ախալցխայի միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի գեղարվեստա - թատերական ինստիտուտը, որը 1949 թվականին ավարտելով կարմիր դիպլոմով, Արմեն Գուլակյանի հրավերով, աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Իր բնատուր տաղանդի և հրաշալի բեմական արտաքինի շնորհիվ Մարգո Մուրադյանը մշտապես կերտել է քնարական հերոսուհիների կերպարներ` տարիների ընթացքում դառնալով հայ բեմի նշանավոր արվեստագետներից մեկը: Նա քնարական հուզական կերպարներ մարմնավորելու բարձրարվեստ վարպետ էր և ժամանակի ընթացքում համալրեց ակադեմիական թատրոնի այնպիսի փառահեղ դերասանների շարքերը, ինչպիսիք էին` Գուրգեն Ջանիբեկյանը, Էդգար Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և շատ ուրիշներ:

Նա իր կերտած հրաշալի կերպարներով հանդիսատեսի մեջ սերմանել է սեր, ազնվություն, բարություն ու նվիրում: Մ. Մուրադյանը ոչ թե խաղացել, այլ` ապրել է բեմում, ապրեցնելով նաև իրենով հմայված հանդիսատեսին: Նրա ստեղծագործական վերելքը շարունակվել է անընդմեջ և տարիքի առաջանալուն զուգընթաց շատ սահուն անցում է կատարել ավելի հասուն տարիքի դերերի` միշտ մնալով բեմական, հմայիչ: Նրա մարմնավորած կերպարները իրենց ուրույն տեղն են գրավել հայ թատրոնի հարուստ ու բազմաբովանդակ պատմության մեջ. Անյա` «Բալենու այգի», Դեզդեմոնա` «Օթելլո», Օֆելյա` «Համլետ», Կորդելիա` «Լիր արքա», Շուշանիկ` «Քաոս», Սուսան` «Նամուս», Մարթա` «Ծառերը կանգնած են մեռնում», Նունիկ` «Իմ տունը` քո տունը չէ», Մարգո` «Իրարանցում», Սոֆիա Ալեքսանդրովնա` «Արբատի զավակները», Շողեր` «Նույն հարկի տակ», Մերի` «Բրոուդի ամրոցը», Ագլայա` «Ապուշը»:

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Տժվժիկ» (1961թ.), «Կրակ» (1963թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Համագյուղացիներ» (1974թ.),«Սպիտակ ափեր» (1975թ.), «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975թ.),«Արևիկ» (1978թ.), «Եվ կրկնվելու է ամեն ինչ», (1989թ.), «Արահետ» (2005թ.) և այլն:

Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների (Գ.Խուգաևի «Անդրոն և Սանդրոն», Մ.Սովաժոնի «Չաո» և այլն):

Մարգո Մուրադյանի ծառայությունները հայ թատրոնին աննկատ չեն մնացել. նա բազմիցս պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով. 1956 թվականին Մոսկվայում կայացած Հայաստանի արվեստի տասնօրյակին մասնակցելու համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, հետագայում` ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգրով: Դրամատիկական թատրոնների համամիութենական փառատոնում արժանացել է դափնեկրի դիպլոմի, մի շարք անգամներ ընտրվել է շրջանային, քաղաքային խորհուրդների պատգամավոր: 2002 թվականին արժանացել է ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակի, 2007 թվականին ծննդյան 80 ամյակի կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2013 թվականին` ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի, 1956թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի, 1961թ.` ՀԽՍՀ վաստակավոր, 1978թ.` ՀԽՍՀ Ժողովրդական արտիստի կոչման:

Մահացել է 2016 թ․ ապրիլի 28-ին Երևանում:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումն՝ 04 սեպտեմբերի, 2019:

Մանրամասն Մատենագիտություն

Մարգո Մուրադյան

Բալայան Վիկտոր, Մարգո Մուրադյան


Երևան, «Հայաստան», 1973, 57 էջ. տպ. ...:

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

Հայկական համառոտ հանրագիտարան

Հատոր 3, Ե., ՀԽՀ խմբագրություն, 1999, էջ 808:

Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան,

Հատոր 2, Ե., Հայկական հանրագիտարան. հրատարակչություն, 2007, էջ 178:

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Վիքիպեդիայի էջը վերջին անգամ փոփոխվել է 30 հունիսի 2019 թվականի ժամը 11:54-ին

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ