ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Հովհաննիսյան Վիկտոր

Հովհաննիսյան Վիկտոր

Ծնվել է 1948 թ.

-

գրքի

-

մենագրության

-

հոդվածների

-

պարգևների

Հեղինակ է

Վիկտոր Հովհաննիսյանն

Առավոտ լուսո (0 մեկնաբանություն)
Արարման խորհուրդը (0 մեկնաբանություն)

Հովհաննիսյան Վիկտոր Անտոնի

Գեղանկարիչ

Հանդիսանում է՝


ՀՀ նկարիչների միության անդամ

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1948 թ. նոյեմբերի 22-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում: 1956 - 1966 թթ. սովորել է տեղի միջնակարգն դպրոցում, իսկ` 1970 - 1974 թթ. Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղագիտության բաժնում:

1976 - 2000թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում որպես նկարիչ - ձևավորող՝ տաղավարների և հաղորդումների նկարազարդումներով: 1993 թ.-ից եղել է նույն հեռուստաընկերության գլխավոր նկարիչը, իսկ «Նորք» հեռուստաընկերության ստեղծումից հետո` տվյալ հեռուստաընկերության գլխավոր նկարիչը:

Նրա ձևավորմամբ են եթեր հեռարձակվել ուսումնական խմբագրության համարյա ողջ հաղորդաշարերը «Հայ ժողովրդի պատմություն», «Պատմության և մշակույթի հուշարձանները», «Մեր լեզուն մեր խոսքը», ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն հեռուստադասերը, «Բարի գիշեր» իրիկնային հեքիաթի նկարազարդումները, երաժշտական, երիտասարդական, հասարակական, քաղաքական հաղորդումները։ Լրատվական «Լրաբեր», «Օր 7-րդ», երաժշտական «Հայ երգի ակումբ», հասարակական - քաղաքական «Հինգշաբթի», «Հայ տուն», «Գավիթ», ժամանցային «Սրճարան տանգո», «Խոշոր շահում», «Ոսկե զառ», «Համով լոտո», «Բարի լոտո» և այլ հաղորդաշարերը:

Նրա նկարազարդումներով են տպագրվել մի շարք գրական գործեր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» (Արթուր Կոնան Դոյլ), «Ծաղինկերս մնացին հեռվում» (Բոգդան Վերդյան), «Պատերազմի ծուխը» (Հովհաննես Մելքոնյան), «12 ճանապարհորդության դարերի խորքը» (Կարեն Մուսաելյան), «Կանաչ կամուրջ» (Սարգիս Խարազյան), ինչպես նաև «Նորշեն - Ծղալթբիլա» և «Իմ բնօրրան Խաշուտ» գրքերը:

Զբաղվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, կոլաժով, գրքերի նկարազարդումով:

2008թ. նկարել է Երևանի մարզահամերգային համալիրի սրահի ճակատային մասի «Հաղթական պար» 4000x100 սմ չափսով յուղաներկ պաննոն:

Վ. Հովհաննիսյանն ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1978թ.-ից: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Վերջինն 2019 թ. հունիսի 8-ից 17-ը Հայաստանի նկարիչների միությունում:

Վ. Հովհաննիսյանն 2004թ. դարձել է ՀՀ նկարիչների միության անդամ:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումն՝ 17 սեպտեմբերի, 2019:

Մանրամասն Մատենագիտություն

Մանրամասն Հոդվածներ

Մանրամասն Պարգևներ

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ