ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Գրիգորյան Մայա

Գրիգորյան Մայա

Ծնվել է 1978 թ.

-

գրքի

-

մենագրության

31

հոդվածների

6

խմբագիր

-

պարգևների

Հեղինակ է

Մայա Գրիգորյան

Գրիգորյան Մայա Հովհաննեսի

Գրադարանավար, բանասիրական գիտությունների թեկնածու

Որտեղ է աշխատում հիմա


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն:

Մանրամասն Կենսագրությունը

Ծնվել է 1978 թ. ապրիլի 30-ին Ախալցխայում: 1979 թվականին ընտանիքով տեղափոխվել են ապրելու Երևան, որտեղ` 1985 - 1990 թթ․ սովորել է Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցում: 2000 թ. գերազանցությամբ ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան) բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը: 2016 - 2018 թթ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում շնորհվել է մագիստրոսի աստիճան «Գրադարանային - տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ:

2000 - 2004 թթ. ուսումնառությունը շարունակել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայում: 2009 թ. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում «Վիգեն Խեչումյանի փոքր արձակը» թեմայով պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2001-2021 թթ. աշխատել է Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնում, իսկ 2015-ից` մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ: 2021 թ. ապրիլի 7-ից Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գիտքարտուղար: 2022 թվականի նոյեմբերի 2-ից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն:

2009 - 2012 թթ. համատեղությամբ դասավանդել է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Հայ գրականության և դասավանդման մեթոդիկայի» ամբիոնում, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 11 - ից` «Կուլտուրայի» ֆակուլտետում՝ որպես «Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության» ամբիոնի դասախոս:

Մայա Գրիգորյանը հեղինակ է 31 հոդվածների, նրա խմբագրությամբ հրատարակվել 6 մենագրություն, կազմել 6 մատենագիտական ցանկեր, մասնակցել 6 գիտաժողովների: 2015-ից «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտա-մեթոդական հանդեսի պատասխանատու քարտուղարն է:

Մ. Գրիգորյանը ձևավորել և համակարգել է. 2014-ից` «Մամուլի հոդվածներ», 2018-ից` «Աստվածաշունչ», «Տպարաններ», 2015-2019 թթ.` «Հայոց ցեղասպանությունը օտարալեզու մամուլում», 2015-ից` Կահիրեի «Արև» օրաթերթի», «Հայ գիրք», «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին», «Արցախյան շարժում» շտեմարանները:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումը՝ 06 նոյեմբերի, 2022:

Մանրամասն Մատենագիտություն

Մանրամասն Հոդվածներ

1. Ղևոնդ Ալիշանը «Հանդէս ամսօրեայ»-ի էջերում //Ղևոնդ Ալիշանը հանրագիտակ: Հոդվածների ժողովածու, Երևան, 2020 թ., էջ 94-106: 2. Հայ գիրքը 1931-1940 թթ. մատենագիտություն (ՀԱԳ հրատարակու-թյուններ) //«Բանբեր Հայաստանի գրադարանների», 2019, թ. 2, էջ 95-96: 3. Նորահայտ գրքեր և պարբերականներ: Պրակ Ա (ՀԱԳ հրատարակու-թյուններ) //«Բանբեր Հայաստանի գրադարանների», 2019, թ. 2, էջ 92-94: 4. «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագրի թարգմանություն-ները //«Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը և Հովսեփ Օրբելին: Հոդվածների ժողովածու, Երևան, 2019, էջ 107-124: 5. Սայաթ-Նովան Հ. Թումանյանի գնահատմամբ //Հավերժ արդիական Ամենայն հայոց բանաստեղծը: Հոդվածների ժողովածու, Երևան, 2019, էջ 97-113: 6. Սիլվա Կապուտիկյանի հրապարակախոսության առանձնահատկու-թյուններն ու հասարակական հնչեղությունը //Սիլվա Կապուտիկյանի մանկավարժական ու բարոյախոսական դասերը: Հոդվածների ժողովածու, Երևան, 2018, էջ 80-94: 7. Հայ մատենագիտության արդի վիճակը (կազմման սկզբունքներն ու չափորոշիչները) //«Բանբեր Հայաստանի գրադարանների», 2018, 2, էջ 28-37: 8. Հայրենասիրության թեման Գևորգ Դևրիկյանի հրապարակախոսու-թյան մեջ //Հայրենասիրության պատգամաբերը: Հոդվածների ժողովածու, Երևան, 2017, էջ 86-97: 9. Աստվածաշնչի տպագրության օջախները: «Տպագրության մարգա-րիտը» գիտաժողովի զեկույց, 2017: 10. «Հայ տպագիր ժառանգությունը պատմության հոլովույթում (համահեղինակությամբ) //«Կաճառ», Երևան, 2017, էջ 459-470: 11. «Հայ գիրք» շտեմարանի ստեղծման ուղղությամբ տարվող աշխա-տանքների վիճակը //Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովի նյութեր, 2016 12.Անդրադարձ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման տա-րեթվի շուրջ ծավալված բանավեճին //«Բանբեր Հայաստանի գրադարանների», 2016, թ. 2, էջ 43-45: 13. Շարժական մատենադարան //«Բանբեր Հայաստանի գրադարանների», 2016, թ. 2, էջ 57-59: 14. ՀՊՏՀ և ՀՊՄՀ գրադարաններ (համեմատական վերլուծություն) //«Բանբեր Հայաստանի գրադարանների», 2016, թ. 2, էջ 2-15: 15. Հայաստանի ազգային գրադարանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների շրջանակում //«Բանբեր Հայաստանի գրադարանների», 2015, թ. 1, էջ 79-84: 16. Հայ գիրքը` պատմության քառուղիներում (համառոտ ակնարկ) //«Բանբեր Հայաստանի գրադարանների», 2015, թ. 1, էջ 55-64: 17. Վարդգես Պետրոսյանի հրապարակախոսությունը //«Հայագիտական հանդես», Երևան, 2013, թ. 4, էջ 77-85: 18. Րաֆֆին և Թիֆլիսի «Մշակ» թերթը //«Գարուն», Երևան, 2012, թ. 9-10, էջ 74-78: 19. Հայ տպագրության մասին հրապարակումները Թիֆլիսի «Մշակ» թերթում» (1879-1881) //«Կանթեղ», Երևան, 2011, թ. 2, էջ 41-47: 20. Ալեքսանդր Շիրվանզադեի 1879-1881 թթ. «Մշակ» թերթում տպագրած հոդվածները //«Հայագիտական հանդես», Երևան, 2011, թ. 2-3, էջ 53-59: 21. Անհատի ազատության խնդիրը Վ. Խեչումյանի ստեղծագործություն-ներում //«Հայագիտական հանդես», Երևան, 2007, թ. 3, էջ 77-82: 22. Վ. Խեչումյանի արձակի պատմական ակունքները //«Վասն արդարության», Վանաձոր, 2007, թ. 1, էջ 31-33 23. Սոցիալական հարցադրումներ և պանդխտության թեման Վ. Խեչումյանի «Զվարթնոց»-ում //«Կանթեղ», Երևան, 2006, թ. 3, էջ 3-7:

Մանրամասն Պարգևներ

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ