Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1936 թ. հուլիսի 27-ին Երևանում` Հ. Գրիգորյանի ընտանիքում: 1944-1954 թթ․ սովորել է Երևանի Վ․ Չկալովի անվան համար 30 դպրոցում (այժմ՝ Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 դպրոց): 1960 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժ - պրոֆիլակտիկ ֆակուլտետը:
1960-62 թթ. աշխատել է Կամո քաղաքում, որպես բժիշկ թերապևտ, 1966-1970 թթ. աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի ներքին հիվանդությունների պրոպեդետիկայի ամբիոնում, որպես ասիստենտ, 1970-79 թթ. եղել է Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ստամոքսաղիքաբանության բաժանմունքի ավագ գիտաշխատող, 1979-ից մինչև օրս ՀՀ առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գաստրոէնտերոլոգիայի գիտապրակտիկ գործունեության կատարման գիտական ղեկավար և խորհրդատու, 1988-2002-ին, միաժամանակ` ստամոքսաղիքաբանության բաժանմունքի վարիչ, 2003-ից` ստամոքսաղիքաբանական կենտրոնի ղեկավար:
Է. Գրիգորյանը 1966 թ. պաշտպանելով թեկնածուական, իսկ 1980 թ. դոկտորական ատենախոսություններ և դարձել բժշկական գիտությունների դոկտոր, 1993 թ. շնորհվել պրոֆեսորի կոչում, 1999 թ. ընտրվել ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, 1997 թ. տեղեկատվայնացման, 1999 թ. Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիաների ակադեմիկոս:
1988 թ-ից ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստամոքսաղիքաբան, 1980 թ-ից Հայաստանի թերապևտների - ինտերնիստների հայկական ասոցիացիայի նախագահի տեղակալը, 1998-ից նախագահ: 2012-ից գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ:
Է. Գրիգորյանը հեղինակ է մոտ 400 հոդվածների, 12 մեթոդական հանձնարարականների, 6 ռացիոնալիզատորական առաջարկությունների:
2011թ. սեպտեմբերի 3-ին Է. Գրիգորյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
Է. Գրիգորյանի գիտական աշխատանքները վերաբերում են մարսողական, ներզատական համակարգերի, երիկամների հիվանդությունների, պարբերական հիվանդության հարցերին, հետազոտել է ենթաստամոքսային գեղձի վիճակը մարսողական օրգանների տարբեր հիվանդությունների ժամանակ: