Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1933 թ. սեպտեմբերի 11-ին Ախալցխայում: Ա. Բայբուրդյանի հայրը: 1952-57 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան (պարսկական) բաժնում:
1959-1961 թթ. աշխատել է ԳԱԱ արևելագիտության ինստ-ում, որպես կրտսեր գիտական աշխատող, 1965-1978 թթ. գիտնական քարտուղար, 1978-1980 թթ. ավագ գիտաշխատակից և Արևելյան աղբյուրագիտության և պրոբլեմային խմբի ղեկավար: 1966 թ-ից միաժամանակ աշխատել է նաև Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում: 1980 թ-ից` ՀՊՄՀ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, 1987-1992 թթ. գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1990-1991 թթ. հանդիսացել է նույն ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար: 1992-98 թթ. եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպանը: 1998-1999 թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստ-ի Իրանի բաժնի վարիչ: 1999- 2000 թթ. Հր. Աճառյան համալսարանի Արևելագիտության և Ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան: 2001 թ. փետրվարից մինչև 2008 թ. ապրիլը ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ:
Վ. Բայբուրդյանը ասպիրանտական ուսումնառությունն անցել է Մոսկվայում ԽԱՀՄ ԳԱ Ասիայի ժողովուրդների (ներկայումս` Արևելագիտության) ինստիտուտում, որտեղ 1965 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (թեման` Նոր Զուղայի հայկական գաղութը XVII դարում («Նոր Ջուղայի դերը Իրանի և եվրոպական երկրների միջև քաղաքական - տնտեսական կապերի մեջ»), 1974 թ. դոկտորական (թեման` «Թուրք - իրանական հարաբերությունները 1900-1914 թթ.»),ստանալով պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1979 թ. շնորվել է պրոֆեսորի կոչում:
Վ․ Բայբուրդյանի գիտական աշխատանքներն նվիրված են Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների միջազգային հարաբերություններին, Իրանի և Թուրքիայի պատմությանն, Հայկական հարցին, քրդագիտության, իսլամագիտության, Իրանի հայ գաղթօջախների պատմությանն, հայ առևտրական կապիտալի պատմությանն:
Պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով, ԵՊՀ ոսկե մեդալ և պատվոգիր, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմով, Ռուսաստանի հայերի միության մեդալով, Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն հուշամեդալ «ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ակնառու ձեռքբերումների համար», «Մանկավարժական համալսարան» մեդալի, 2013 թ․ նոյեմբերին պարգևատրվել ԵՊՀ հուշամեդալով, 2015 թ. սեպտեմբերի 5-ին «Մովսես Խորենացու» մեդալով: