ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Վանցյան Սերգեյ

Ծնվել է 1951 թ.

-

Գրքի

-

մենագրության

-

հոդվածների

3

պարգևների

Հեղինակէ

Սերգեյ Վանցյանն

Երկնային դարպասներ (0 մեկնաբանություն)

Վանցյան Սերգեյ (Սեյրան) Լորենցի

Ազատամարտիկ, ՀՀ-ում ավիացիայի կազմակերպիչներից

Պարգևատրվել է


Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1951 թ. մայիսի 2-ին Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում:

1957-1967 թթ. սովորել է Բեժանոյի միջնակարգ դպրոցում: 1974-ին ավարտել է Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ճարտարագետների ինստիտուտը, 1990-ին Սանկտ - Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները:

1974-ից մինչև օրս աշխատում է ՀՀ օդային հաղորդակցության գործակալության հերթափոխի, 2-րդ ավիաձեռնարկության փոխադրումների ծառայության պետ, նույնի արտադրության գծով հրամանատարի տեղակալ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի փոխադրումների և արտադրության բաժնի, «Էրեբունի» օդանավակայանի փոխադրումների ծառայության պետ, «Հատուկ ավիաուղիներ», ԲԻՍԱԼ «Արարատ», «Արարատ Ավիա» և «Հայկ Ավիա» ավիաընկերությունների գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ, գլխավոր տնօրեն:

Ս. Վանցյանը 1988-99-ին «Էրեբունի» և տեղական (Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, Ջերմուկ) օդանավակայաններից դեպի Արցախ կազմակերպել և ղեկավարել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանության համար կենսականորեն անհրաժեշտ ավիափոխադրումներ (զենք, զինամթերք, կամավորական ջոկատներ, վառելանյութ, սննդամթերք, մարդասիրական օգնություն), իսկ Արցախից դեպի հետ փախստականների, վիրավոր, հիվանդ ազատամարտիկների տեղափոխումը:

2001թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, 2002 թ. Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և Շուշիի ազատագրման մեդալով: 2010 թ. ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Վերջին թարմացումն՝ 02 ապրիլի, 2018:

Մանրամասն Մատենագիտություն

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան

Երևան, Հայկական հանրագիտարան. հրատարակչություն, 2004, էջ 691-692:

Չիբուխչյան Անահիտ, Հերոսամարտի պողպատե թևերը: Արցախյան հերոսապատում:

Երևան, «Զանգակ-97» հրատարակչություն, 2008, էջ 76-102:

Հասրաթյան Սենոր, Հաղթող բանակի զորահանդեսը: (9-ը մայիսի 2012թ.)

Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2013, էջ 30:

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ